Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


30 տարի գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի. ինչո՞ւ է հրաժարական տվել փոխմարզպետը. News.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի փոխմարզպետ, գնդապետ Արայիկ Մուրադյանը դեռ օրեր առաջ է ցանկացել հրաժարականի դիմում ներկայացնել, բայց մարզպետը չի համաձայնել այն ընդունել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուրադյանը՝ անդրադառնալով այսօր ներկայացրած իր հրաժարականի դիմումին։Մուրադյանը նշեց, որ իր հրաժարականի պատճառը ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակն է։

«Ես ինձ համարում եմ իրենց զինակից ընկերներից մեկը։ Իրար հետ երկար տարիներ աշխատել ենք, բանակը ստեղծել ենք, իսկ այսօր ինձ համար վիրավորական է, երբ փորձում են բանակը ոտնահարել, փնովել, վարկաբեկել։ Ես սպասում էի, որ ինչ-որ մի ընթացք կլիներ, ու վերջ կտրվեր այդ ամենին։ Ինձ համար ցավալի է սա, դրա համար էլ նման որոշում ընդունեցի։ Ուշացած էր քայլս այն առումով, որ չէին համաձայնում ստորագրել, ինձ հետ բանակցում էին, ասում էին՝ ի՞նչ կլինի, մնա, ես էլ ասացի՝ չէ, ես իմ եղբայրների հետ պիտի լինեմ։ Ինձ հետ բանակցողը մարզպետն էր, ես իրենց էլ եմ հարգում եւ ընդունում, այնպես չէ, որ իրենցից վատ բան եմ տեսել, բայց դե իրավիճակն այդպիսին էր»,- ասաց Արայիկ Մուրադյանը։

Վարչապետի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալ էր նշանակվել 2020թ. հոկտեմբերի 29-ին։ Նա մինչեւ այդ զբաղեցնում էր Արարատի մարզի զինվորական կոմիսարի պաշտոնը։ Իր նշանակման մասին Մուրադյանը չի իմացել։ Նա սեպտեմբերի 29-ից իր ջոկատով գործուղվել է Արցախ՝ մասնակցել պատերազմական գործողություններին, որի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին, հակառակորդի կողմից ստացել է բեկորային վիրավորում եւ միայն Կապանի հիվանդանոցում է իմացել իր նշանակման  մասին։

«Ասացի՝ եթե նպատակահարմար են գտել, ուրեմն լավ»,- նշեց նա։

Մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջեց  վարչապետի ու կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը դա համարեց ռազմական հեղաշրջման փորձ։

«Սա հեղաշրջման փորձ չէր, մենք պետք է այնպես անենք, որ բանակը ոտքի կանգնի, առանց այդ էլ․․․․ Ես ձեռնափայտով եմ ման գալիս, երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ է եղել, ասում եմ, որ վթարի եմ ենթարկվել, ինձ համար ամոթ է, որ ասեմ՝ վիրավորվել եմ։ Տղաներիցս մեկը հիմա զինվոր է, մյուսն էլ ինձ հետ մարտի դաշտ էր եկել, բայց որ հիմա տեսնում եմ հիվանդանոցում պառկած տղաներին, ես մեղմ ասած՝ ցավում եմ։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ ոտքի կանգնենք, գոնե գլուխներս փոքր-ինչ բարձրացնենք, ամոթ է։ 30 տարի է՝ գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի, հիմա ինչի՞ նմանվեց, մեր բանակը փորձում են փնովել, հողին հավասարեցնել, իբր՝ պատրաստ չէինք, պատրաստ չլինեինք՝ այդքան զոհ չէինք տա կամ ինչ ունենք, որ պատրաստ չլինեինք։ Բանակի մարտունակությունը արժե՞ այդ ձեւով փնովել, այն երեխաներին, որոնք զոհվել են, ու որոշների դիակներն էլ չկան։ Չեմ ուզում խառնվեմ քաղաքականությանը, եթե ինձ հիմա էլ հրաման տան, որ ես իմ թոփալ ոտքով գնամ ինչ-որ խնդիր կատարեմ, ես կգնամ ու իմ առաջ դրած խնդիրը 100% կկատարեմ»,- ասաց գնդապետը։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Բնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ին
Ամենադիտված