Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ այս պարտված կառավարությանը պաշտպան կանգնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիրները հայտարարել են, որ Արմեն Սարգսյանը մինչև հինգշաբթի ժամանակ ունի Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության հարցով դիմելու ՍԴ: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

—Տիկին Ալավերդյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, իրավական առումով դեռ կա՞ ժամանակ, թե ոչ:

— Նախ և առաջ այդ ասել են ոչ թե ուղղակի ընդդիմությունները այլ մարդիկ, ովքեր իրավաբանական կրթություն ունեն, որոնց թվում կան և հմուտ իրավաբաններ և դասախոսներ, այնպես որ իրավաբանների և ընդդիմության այդ մեկնաբանությունը, անշուշտ, ամբողջովին արտացոլում է իրավական այն իրողությունը, որի մեջ մենք ապրում ենք։ Այսինքն, նախագահը ունի այդ հնարավորությունը և դրանից բացի նախագահը ունի նաև այլ իրավունք, որի մասին երեկ ինքը հայտնել է։ Երկու ճանապարհներն էլ կան, ընդ որում, եթե մի ճանապարհով գնում է, ապա դա չի նշանակում, որ մյուսով ընթանալ չի կարող։ Այսինքն, դա բավականին լայն հնարավորություններ են նախագահի համար և մեր հասարակության համար և մեր երկրի համար։ Ես կարծում եմ, որ նախագահը ճիշտ կկողմնորոշվի, որովհետև խոսքը չի գնում կոնկրետ այս կամ այն անձի մասին, այստեղ բուն խոսքը Օնիկ Գասպարյանի մասին չէ, մենք գիտենք նաև, որ իր առաջին տեղակալին ազատեցին քմահաճույքի համար և խոսքը դրա մասին էլ չի գնում, այլ այս բոլորը նախագծերը, այս աշխատանքից հեռացումները հիմք են ավելի մեծ վտանգի մասին խոսելու՝ այն է իրավական կամայականության, որը վտանգ է ներկայացնում պետության անվտանգության տեսակետից։

—Իշխանության կողմից Օնիկ Գասպարյանի վերաբերյալ հայտարարությունը մեկնաբանվում է այնպես, որ Զինված ուժերը խառնվում են քաղաքական հարցերին, ինչի իրավունքը Սահմանադրությամբ չունեն։ Ըստ ձեզ իրականում դա հեղաշրջման փորձ էր, թե՞․․․

— Թե․․․ Գիտեք, եկեք իրապես տեսնենք թե, որ պետություններն են դա անվանել հեղաշրջման փորձ և ովքեր են հայտարարել, որ դա հեղաշրջման փորձ չեն համարում։ Ուրեմն շատ ցավալի է, որ ի պաշտպանություն մեր իշխանությունների հանդես է եկել Թուրքիան` հանձինս իր բարձրաստիճան անձնավորությունների։ Շատ վիրավորական է, և կարծում եմ իշխանություններին մտածելու առիթ պետք է տա և հակառակ դրան Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ասել են, որ այստեղ հեղաշրջման փորձ չեն տեսնում։ Հիմա եկեք նայենք մեր իրավունքներին և օրենքներին, եթե լիներ քաղաքականության մեջ ներխուժում մեր գլխավոր շտաբի կողմից, ապա մենք կտեսնեինք այլ բաներ, չեմ ուզում բացել փակագծերը։ Այստեղ ամբողջովին այն իրողության վրա հիմնված, որ երկրի գլխավոր հրամանատարը ըստ գլխավոր շտաբի ներկայացուցիչների և ղեկավարի, չի կատարել այն գործունեությունները, որը պահանջվել է մեր սահմանադրության կողմից, որը պարտավորություն է եղել Մինսկի խմբի շրջանակներում։ Ասելով վերջինը կբացեմ փակագծերը՝ Մինսկի խմբի շրջանակներում է, որ Հայաստանը ճանաչվել է որպես երաշխավոր Արցախի բնակչության անվտանգության առումով։ Եվ այդ գործունեությունը չի կատարվել, մենք այսօր ունենք արդյունքներ, ես նոյեմբերի 10-ին Երկիր Մեդիայով ելույթ եմ ունեցել և ասել եմ, որ անկախ նրանից թե դա եղել է միտումնավոր, գումարի դիմաց, թե ինչ պատճառով, անկախ արձագանքից, միայն արդյունքներից ելնելով` այս իշխանությունները պետք է հրաժարական տան։ Չսպասելով բողոքի, կամավոր հետո, եթե գործընթացը գնա այնպես, ինչպես որ հարկն է, կլինի դա հատուկ մարմին ստեղծելով, այդպիսի հնարավորություն մեր սահմանադրությունը ունի, հետագայում կլինի արտահերթ ընտրություններ կամ ընտրություններ, դա բոլորովին կլիներ այն ճանապարհը, որ որևէ մեկի մոտ չէր բորբոքի ամենավատ զգացմունքները։ Հիմա եթե անդրադառնանք հանրահավաքին, որը հրավիրել էր վարչապետը, փաստորեն ստացվում է այնպես, որ պետության մեջ կան այնպիսիները, որոնք այդ կապիտուլյացիան ընկալում են որպես հաղթանակ։ Չի կարելի աբսուրդի հասցնել, չի կարելի սեփական սխալները բաժանել կամ վերագրել ժողովրդի որևէ խավի, ներկայացնելով, որ ժողովրդի ստվար զանգվածը գտնում է, որ այն ամենը ինչ տեղի է ունեցել ճիշտ է կամ սխալ է։ Այդպես չէ, այստեղ բոլոր գործողությունների մեջ հիմնավոր կասկած կա, որ տեղի են ունեցել ծանր հանցագործություններ և ես մի քանի անգամ եմ ասել, որ այդ հանցագործությունները թվարկված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 28-րդ գլխում, որը կոչվում է սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ հանցագործություններ։ Այստեղ պետք չի նայել ու ենթադրություններ անել և չի կարելի մնալ բանահյուսության դաշտում, չի կարելի բաներ հնարել, տարածել նյութեր, որոնք  հիմնավորված չեն և դա միայն այս իշխանություններին պատիվ կբերեր, քանի որ պարտվելը մի բան է, բայց պարտության դեպքում արժանապատվությունը պահպանելը բավականին գնահատելի որակ կլիներ։ Հիմա մենք ունենք այն, որ գլխավոր շտաբը ինչպես ցանկացած մահկանացու այդ սխալների մասին արտահայտել է մի պարզ միտք, նա ասել է, որ դատելով այս իշխանության գործողություններից, կապիտուլյացիայի մասին այդ խայտարակ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո էլ ունակ չէ անել այն քայլերը, որոնք կապահովեն երկրի անվտանգությունը։ Որտե՞ղ է այստեղ քաղաքականությունը, եթե անվտանգության ապահովումը քաղաքականություն է, ապա մենք բոլորս դրանով զբաղվում ենք։ Իսկ Գլխավոր Շտաբի պարտականությունն է ժամանակին հայտնաբերել և հայտարարել և ես համոզված եմ, որ եղել են հանդիպումներ, եղել են դրույթներ, եղել են բացահայտումներ, որոնք որ հասու չեն լայն հանրությանը։ Հիմա դա ԳՇ-ի վերջին գործիքն է, որը իրենք օգտագործել են։ Այստեղ կրկին պետք է ասեմ, որ օրինակելի զսպվածության և տեքստի առումով դա օրինակելի հայտարարություն է։

—Վարչապետը խոսեց նաև սահմանադրական փոփոխությունների և կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով, Հայաստանի պարագայում արդյոք կիսանախագահական մոդելն է նախընտրելի։

— Պետք է ասեմ, որ այո։ Այն ժամանակ էլ, երբ ընտրում էին պառլամենտականը ես ասել եմ, որ էությամբ ոչինչ չի փոխվելու, այսինքն կրկին լինելու են մեկ անձի շուրջ կառուցված կառավարման համակարգ։ Այսինքն, նախագահի դերը կկատարի վարժապետը։ Մենք այսօր տեսնում ենք, որ պառլամենտական հանրապետություն հռչակելով, մենք ամբողջությամբ տեսնում ենք, որ միապետություն է և այս դեպքում վարչապետապետություն է։ Մենք հասկանում ենք, որ նախևառաջ պատերազմի, հստակ վտանգի դեպքում` ցեղասպանության հստակ սպառնալիքների ներքո գտնվող պետության համար, այո նախընտրելի է կիսանախագահական, որովհետև Հայաստանում կարծես թե եղել է ամբողջությամբ նախագահական, ինչո՞ւ, որովհետև պրակտիկա չկա, և մեր պառլամենտները, բոլորն էլ դառնում էին գործադիր իշխանության կցորդներ։ Պառլամենտական կառավարումը Գերմանիայում է ու մենք տեսնում ենք դա։ Մենք տեսել ենք և գիտենք Իսրաելի ընտրած բավականին հետաքրքիր ինտեգրալ համակարգը, որտեղ պառլամենտարիզմը և միակառավարումը վերին աստիճանի ներդաշնակ միավորված են։ Հիմա մենք ձևականի հետևից ընկած մնացել ենք մեկ անձի կամքի և քմահաճույքի ներքո։ Դրա համար այս տարբերակն էր շահարկվելու այսօրվա վարչապետի կողմից։ Քանի որ այսօր իրապես կա դրա անհրաժեշտությունը, նա պետք է շահագործի այդ փաստը և ինչպես մինչ այս է եղել, այսօր էլ այդ մանիպուլիատիվ տեխնոլոգիաներով փորձում է բերել պետությունը մեկ անձի շուրջ կառավարվող մի սուբեկտի։ Նախ ասեմ, որ ես դեմ եմ դրան։ Հետո Նիկոլ Փաշինյանը վերջապես պետք է հասկանա, որ ինքը սպառել է իր այն վստահությունը, որը ձեռք էր բերել 2018 թվականի ապրիլին։ Դա է խնդիրը։ Եվ այստեղ կան օրինակներ միջազգային պրակտիկայից, երբ այդպիսի մարդիկ ճիշտ ժամանակին իջնում էին այդ հարթակից, հետո ինչ-ինչ զարգացումներից հետո, փոփոխելուց հետո, իրենք իրենց սխալները գնահատելուց հետո չի բացառվում, որ կրկին գալիս են բավականին բարձր դիրքերի։ Բայց այսօրվա այս երկու ոտքը մեկ չմուշկի մեջ դնելը միայն խանգարում է, և այդ բոլորովին երիտասարդ պատգամավորները, որոնց ես հիմա կոչ եմ անում, որ դեռ ձեր կյանքը առջևում է և պետք չէ այս պարտված կառավարությանը պաշտպան կանգնել, այլ ճիշտ հակառակը՝ պաշտպան կանգնեք երկրին։ Այսօր մենք ոչ թե պետք է մտածենք իշխանության մասին, մենք այսօր ապրում ենք հերթական օրհասական փուլում և այո հայ ժողովրդին հաջողվել է ժամանակին հաղթահարել այս փուլերը և եկեք այսօր իմաստություն ոգեկոչենք և ոչ թե ամբողջովին ինքնահավանությամբ կամ եսակիրությամբ ղեկավարվենք։ Երկրի մասին է խոսքը։ Ես դիմում եմ նրանց, ովքեր մոլորվել են ժամանակին, դա վերաբերվում է «Իմ քայլի» պատգամավորներին, որոնք մոլեգին ձևով իրականացնում են թուրք-ադրբեջանական քաղաքականությունը. նրանք պետք է հասկանան, որ բոլոր դեպքերում պետք է բացատրություն տան, հնարավոր է նաև մեղավոր ճանաչվեն ինչ-ինչ գործողությունների համար։ Ամեն դեպքում այսօր պատգամավորները ինչ-ինչ առումով ավելի պաշտպանված են, քան գործող իշխանությունները։ Հիմա գանք գործադիր իշխանության ներկայացուցիչներին, կառավարությունը ինչ է, ֆունկցիոներնե՞ր են, ոչ, իրենք քաղաքական պաշտոններ են և քանի որ իրենք մնում են նույն լռեցյալ ձևով, թե ակտիվ ձևով մնում են պաշտպանները ամբողջովին կառավարումը տապալած իշխանության, այ նրանց հանդեպ իրապես կգործի օրենքը շատ ավելի հստակ և կտրուկ մեթոդներով և հոդվածներով։

Սոնա Գիշյան

www.1or.am

Բնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ին
Ամենադիտված