Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք ժամանակակից պատմության մեջ չի եղել հայ առաջնորդ, որին դեմ լինեն հայերը և կողմ՝ թուրքերն ու ադրբեջանցիները. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ սա Նիկոլ Փաշինյանի երրորդ մարտի 1-ն է, որով նա, ըստ էության, Հայաստանում հաստատվելու է Օսմանյան կայսրությունը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում:

Առաջին մարտի 1-ը Նիկոլի գալուստն էր։ Առաջինով Նիկոլը սպանեց Հայաստանը և դրեց հիմքը, որով նույնիսկ սեփական ժողովրդի անվտանգության համար պետության ուժ կիրառելը ոճրագործություն է։ Այդ օրվանից մինչև այսօր, պետությունը՝ հանուն երկրի ու ժողովրդի, ուժ չի կիրառում՝ նույնիսկ օտարերկրյա թշնամիների դեմ։ Վերջին պատերազմը ձեզ ապացույց։

Երկրորդ մարտի 1-ը 2020-ին էր, երբ Նիկոլը իշխանության և ժողովրդի միջև ընտրեց աթոռը։ Հենց 2020-ին մարտին երթ արեց ու հայտարարեց, որ ՍԴ-ի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան ժողովրդի առողջությունը։ Այդ օրվանից սկսվեց կորոնավարակակիր 4000 մարդու սպանությունը։ Եվ եթե առաջին մարտի 1-ը պետության մահն էր, երկրորդը՝ ժողովրդինը։

Նիկոլը ցույց տվեց, որ ժողովրդի ֆիզիկական, առողջապահական ու սոցիալական խնդիրները բոլորովին կարևոր չեն։ Ավելին, դրանք կարելի է զոհել առանց խղճի խայթի ու որքան պետք է։ 2021-ին դա կրկնեց պատերազմում։ Զոհաբերեց 5000 մեր տղերքին՝ առանց աչքը թարթելու։

Այսօր երրորդ մարտի 1-ն է։ Առաջինից անցել է 13 տարի։ Նիկոլը կրկին անում է հանրահավաք։ Ի՞նչ է փոխվել։ Աներևակայելի շատ բան՝ չկա Ղարաբաղը, մարտի 1-ը դարձել է սոսկ քաղաքական գործիք, իսկ որոշ օլիգարխներ, որոնց Նիկոլը մեղադրում էր մարտի 1-ի համար, այսօր նրա համար ժողովուրդ են ապահովում հրապարակում։

Բայց Նիկոլի այս հանրահավաքը մյուսներից տարբերվում է. այս անգամ նա վերջնականապես սպանելու է և՛ Հայաստանը և՛ հայերին, և՛ պետությունը, և՛ ժողովրդին։ Որովհետև հիմա արդեն Նիկոլի գերնպատակը չափազանց պարզ է. Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ՝ առանց հայերի կամ թրքացած հայերով։ Քանի որ եթե չկան հայեր, չկա նաև Հայկական հարց։

Այլևս փաստ է. Օսմանյան կայսրությունը վերածնվում է։ Օսմանցիները վերադառնում են Կովկաս։ Ադրբեջանն արդեն Օսմանյան կայսրության մաս է։ Դա արվում է ի հեճուկս ռուսների, որ կանխվի Ռուսական կայսրության վերածնունդը։ Դա էլ իր հերթին ստեղծվում է ի հակակշիռ Օսմանյան կայսրության։

100 տարի անց ամեն ինչ նույնն է։ Ուղղակի երբեք ժամանակակից պատմության մեջ չի եղել հայ առաջնորդ, որին դեմ լինեն հայերը և կողմ՝ թուրքերն ու ադրբեջանցիները։

Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր հայկական կազմակերպությունները՝ բանակից մինչև ՀԲԸՄ, եկեղեցուց մինչև Քաջարան համայնք, շախմատիստներից մինչև գործարարներ։ Եվ կա երկու պետության ղեկավար, որ ատամներով պահում են Նիկոլին. Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Սրանից էլ պա՞րզ»։

Բնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ին
Ամենադիտված