Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:

Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:

Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը:

Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Եթե ​​Իրանը դիմանա՝ «Թրամփի ճանապարհը» Հայաստանում կավարտվիԵՄ-ն շտապում է օգնել Հայաստանին. Առաքելություն ընտրություններին արտաքին միջամտության դեմԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Պրիդիբայլո. «Մինսկը վաղուց է ճանաչել Ղրիմը որպես ռուսական»Հայաստանի տնտեսությունը հարվածի տակ է Իրանում պատերազմի պատճառովԱրման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Իրավաբանական ծառայության աշխատողների օր. պատմության այս օրը (29 մարտ)Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԶատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմներըDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ «USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ գործողություններին․ «CBS News» Բուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից վերադարձել է ՌԴ Իրանը ծանր գին կպահանջի Իսրայելի հանցագործությունների համար․ Արաղչի Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը Թանկարժեք մետաղների գներն աճել են «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Իշխանության հերթական ձախողումը դատարանում
Ամենադիտված