Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, ռազմական ներուժը չի մոբիլիզացվել․ Սեյրան Օհանյան. News.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի 44-րդ օրն են իրականացրել  զորահավաք առաջին 48 ժամվա պլանի կատարումով, էլ չեմ խոսում նոր կազմավորվող զորամասերի, սանիտարական կորուստների վերականգնման ստորաբաժանումների մասին․ այս ամենին գումարվում է այն, որ պետությունը վերածվել էր մի մեծ խառնաշփոթի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ԶՈւ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։ Պաշտպանության նախկին նախարարի հետ խոսել ենք 30 տարվա բանակի մարտունակության, հետպատերազմյան շրջանի խնդիրների, պարտությունը բանակի վրա բարդելու փորձերի մասին։

-Տարիներ շարունակ հանրությանն ասվել է, թե մենք ունենք մարտունակ բանակ, սակայն այսօր շատերն արդեն թերահավատորեն են վերաբերվում այս հարցին։ Ավելին, իշխանության ներկայացուցիչը հայտարարեց, թե 30 տարում բանակ չենք ունեցել։ Ո՞րն է իրականությունը, մենք նախորդ տարիներին ինչպիսի՞ բանակ ենք ունեցել։

-Նախ անդրադառնամ այն մարդկանց, որոնք ասում են, թե բանակ չենք ունեցել։ Երևի նման բան ասողները բանակ չեն ունեցել, որովհետև հայ ու հայաստանցի չեն։ Եթե մենք բանակ չունենայինք, չէինք հաղթի արցախյան առաջին ազատամարտում, մեր սահմանները չէինք կարողանա պահել հետպատերազմյան տարիներին, չէինք հաղթի 2014-2015թթ հակառակորդի սանձազերծած դիվերսիոն հետախուզական գործողությունների ժամանակ, չէինք հասնի հաջողության 2016-ին ապրիլյան պատերազմում, չէինք ունենա նաև հաջողություն 2020-ի հուլիսին տավուշյան մարտական գործողությունների ընթացքում։ Անգամ 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեր հրամանատարները, զինծառայողներն անձնուրացաբար չէին կռվի։ Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԳՇ պետերն իրենց աշխատանքի ու մեր պետության ունեցած հնարավորությունների շրջանակում փորձել են բանակի զարգացումն ապահովել։ Դեռ ավելին, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո զարգացման պլանի, սպառազինության, և ռազմական տեխնիկայի ծրագրի մեջ փոփոխություններ էինք մտցրել։ Գնել այն ամենը, ինչ պետք է բանակի զարգացման համար, նկատի ունեմ ավիացիոն միջոցները, ԱԹՍ-ները (և հետախուզական, և հարվածային), հակօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնց անուները չեմ նշում, քանի որ գաղտնիք է պարունակում։ 2016-ի սեպտեմբերի 21-ին ես զորահանդես եմ անցկացրել, որի ժամանակ ցույց եմ տվել մեր բանակի զինանոցը։ Իմ ղեկավարման տարիներին բարձր մակարդակի զորավարժություններ են անցկացվել, այդ թվում ՀԱՊԿ-ի մակարդակով, ՌԴ միացյալ զորախմբի կազմում՝ 102-րդ բազայի և ՀՀ զինուժի համապատասխան զորամասերի հետ։ Զինված ուժերի զարգացմանը համատեղ ՀՀ պաշտպանական քաղաքականությունը բարձրացվել է ռազմավարական մակարդակի։ Դրանով փորձել ենք կատարելագործել պետական կառավարման օրգանների ունակությունները՝ երկիրը ռազմական ռելսերի վրա տեղափոխելու և պատերազմի ժամանակ ղեկավարելու համար։

-Այսինքն, թերություններով հանդերձ բանակ կուռ կառու՞յց է եղել։

-Իմ ղեկավարմամբ, համապատասխան կարգապահությամբ կուռ կառույց է եղել, որը մեր տարածաշրջանում մրցունակ բանակ է եղել։ Հիմա երբ խոսում են 5-րդ սերնդի պատերազմների մասին, պիտի նշեմ, որ դա հարաբերական նշանակություն ունի։ Եթե այդպես լիներ, մարտական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում կամ առնվազն արցախյան առաջին ազատամարտում մենք հաղթանակներ չէինք ունենա։ Բանակների ունակությունը, պատրաստականությունը ժողովրդի հետ միասին հավաքական կամքով է որոշվում, շատ դեպքերում էլ ուժեղ, թույլ սերունդներ հասկացությունը հարաբերական է։ Դա է ցույց տալիս միջազգային փորձը։ Օրինակ՝ Աֆղանստանում մոջահեդները չէին կռվի երկու հզոր բանակների դեմ՝ խորհրդային և ԱՄՆ-ի, վիետնամցիները՝ ԱՄՆ-ի զորքերի դեմ, և այլն։ Հնարավոր է՝ այս երկրների հետևում հզոր երկրներ են կանգնած, այդ դեպքում մենք մեր հարաբերությունները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ պետք է այնպես կառուցեինք, որ մեր կողքին էլ կանգնած լինեին, մենք էլ հստակ կռվեինք։

-Այս օրերին պարտության ողջ մեղքը փորձ է արվում բարդել միայն զինուժի վրա, դրանով իշխանությունը նպատակ ունի կոծկե՞լ դիվանագիտական ձախողումները, հատկապես ռազմավարական գործընկերոջ հետ։

-Իմ ելույթներում մշտապես ընդգծել եմ, որ պետք չէ մեղքը բարդել բանակի վրա։ Հատկապես պաշտպանության բանակը պաշտպանության գոտու մեծ մասում իր առաքելությունն իրականացրել է նաև ի հաշիվ կառուցված ինժեներական ենթակառուցվածքների։ Այնտեղ, որտեղ մխրճում է եղել, դա եղել է Արցախի Պաշտպանության բանակի և Հայաստանի համապատասխան զորամիավորումների համագործակցության վայրում։ Այս պարտությունը կրել է ոչ թե բանակը, այլ պետությունը։ Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, չի մոբիլիզացվել ամբողջ ռազմական ներուժը՝ երկիրը ռազմական ռելսերի վրա փոխադրելու, խաղաղ պայմաններից պատերազմական դրության անցնելու համար։ Չի իրականացվել զինված ուժերի մոբիլիզացիա՝ ստորաբաժանումները համալրելու համար։ 44-րդ օրը միայն 48 ժամվա զորհավաքի 97 տոկոսն են իրականացրել։ Պատերազմի 44-րդ օրն են իրականացրել  զորահավաք առաջին 48 ժամվա պլանի կատարումով։ Էլ չեմ խոսում նոր կազմավորվող զորամասերի, սանիտարական կորուստների վերականգնման ստորաբաժանումների մասին։ Այս ամենին գումարած նաև այն, որ պետությունը վերածվել էր մի մեծ խառնաշփոթի։ Սկսած կառավարման կետերից՝ գերատեսչություններից, վերջացրած որոշ ստորաբաժանումներով կարգապահության մակարդակը շատ ցածր էր։ Այս ամենն են հանգեցրել պարտության։ Իսկ ռազմական առումով ամենակարևոր խնդիրը Անվտանգության խորհրդում քննարկումների ընթացքում, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով, ճիշտ եզրակացություն, ճիշտ որոշումներ  չեն ընդունվել՝  կանգնեցնել պատերազմը, թե՞ ոչ։ Ես չեմ էլ լսել, որ նման քննարկումներ եղել են, եթե եղել են, ապա շատ քիչ՝ մեկ, երկու անգամ։ Եթե չենք կանգնեցնում, ինչպիսի վերախմբավորումներ պիտի արվեն։ Հակառակորդի կողմից ճեղքման, մխրճման գոտում ճիշտ վերադասավորումներ պիտի կատարվեին, ճիշտ ղեկավարություն, համագործակցություն իրականացվեր, որպեսզի թշնամու դեմն առնեին։ Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի և շատ հարցեր պարզաբանվի։

-Այս իշխանությունների օրո՞ք, թե՞ իշխանափոխությունից հետո։

-Ապրիլյան պատերազմից հետո մենք ստեղծեցինք հանձնաժողով և ինքներս ենք քննել խնդիրները, ինքներս մեզ չենք խնայել, բոլոր թերությունները վեր են հանվել։ Բայց չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք քննիչ հանձնաժողովն անաչառ և օբյեկտիվ վերլուծություն կկատարի։ Բայց ՊՆ-ն իր ներսում պետք է այդ քննությունն իրականացնի, հստակ վերլուծություններ և հետևություններ, կարծում եմ, կանի։

-Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ բարեփոխումներ են իրականացվում ՊՆ-ում և դրա շրջանակում կօպտիմալացվի բանակի թվաքանակը։ Այս պահին նպատակահարմա՞ր է բանակում օպտիմալացում իրականացնելը։

-Զինված ուժերի օպտիմալացումը չի նշանակում զինուժի կրճատում։ Օպտիմալացումը նշանակում է ձեւավորել բանակի առջև դրված խնդիրների համար արդյունավետ գործունեություն իրականացնող կառուցվածքով ԶՈւ։ Այսինքն, զինված ուժերի կառուցվածքն այնպիսին պետք է լինի, որ ղեկավար կազմն ուռճացված չլինի, բյուրոկրատական խնդիրները վերացվեն։ Մարտական խնդիրներ ունեցող կառույցները, զորամավորումները պետք է ուղիղ համեմատական լինեն այն խնդրին, բովանդակությանը, որպեսզի կարողանան պաշտպանել հայրենիքի սահմանները։ Եթե այսօր պատերազմական գործողությունները դադարեցված են, զինված ուժերը մեր սահմաններն անառիկ պահելու համար պետք է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ միասին որոշեն, թե ով՝ ինչ խնդիր է կատարելու, ինչ քանակություն պետք է ունենա։

-Վերջին օրերին տարբեր տեսանյութեր հայտնվեցին համացանցում, թե սառնամանիքին ինչ վատ պայմաններում են մեր զինվորները սահման պահում։ Սա հետպատերազմյան իրավիճակո՞վ է պայմանավորված, թե՞ պատասխանատուների անգործությամբ։

-Հետպատերազմյան խնդիր է, բայց նաև արագ որոշումներ չընդունելու հետևանք։ Կարող են լինել անհատական մի քանի դեպքեր։ Նոր բանակի կոնցեպցիայի մեջ այս առումով շինարարությունը և ինժեներական աշխատանքները մշտական տեղակայման վայրերի և որոշ դեպքերում սահմանային հատվածների համար պետք է համադրված լինեն։ Իսկ սահմանի առնչությամբ մեր հասարակությանն ավելի մտահոգում է այն, թե առանց ռազմական գործողությունների ռազմավարական կարևոր բարձունքներ, ճանապարհային հատվածներ հենց այնպես, առանց սահմանագծման տրվում են թշնամուն։ Դեմարկացիա ու դելիմիտացիա կատարվում են այն պայմաններում, երբ խաղաղություն է հաստատված և հարևան երկրների հետ  հանձնաժողովներ են ստեղծում։ Մենք ունեցել ենք գեոդեզիայի ինստիտուտ, որը վերջին տարիներին լուծարվել է, նրանք էլ հնարավորություն չունեն ճիշտ տեղեկություններ տալ քարտեզների, սահմանագծի վերաբերյալ։ Գուցե դա էլ են հատուկ արել, որ հակառակորդին հեշտ ու հանգիստ այդ ամենը հանձնեն։ 

-Պաշտպանության և ազգային անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, որին, թվում է, թե այս օրերին հենց պաշտպանական հարցերն ավելի շատ պիտի հուզեին, մտածում է երկրի ներսում քաղաքացիների վրա կրակելու մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք նրա հայտարարությանը։

-Առաջինն իշխանությունը պիտի գիտակցի այն իրավիճակը, որ այսօր կա երկրում։ Ժողովրդի մեծ մասը դժգոհ է այս իշխանությունից։ Ոչ միայն այս պարտությունից հետո, այլև դրան նախորդած խնդիրների, ապիկար կառավարման համար։ Այդ հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ «թավիշ», «սիրո հեղափոխություն» բառերը հենց այնպես են օգտագործել։ Այս տարիների ընթացքում չի էլ երևացել, որ նրանք ժողովրդի հանդեպ սեր են տածել կամ թավշյա գործունեություն են իրականացրել, այլ զբաղվել են  սուտ արտահայտություններով, մանիպուլյացիաներով, կոմպրոմատներ հավաքելով։ Սա ևս մեկ ապացույց է, որ իրենց աթոռներից, աշխատավարձից, պարգևավճարներից, որոնցից զարմացած են, կառչած են ամեն գնով։ Եթե չլիներ այդ էֆորիայի հիմքի վրա իշխանափոխությունը, իրենք անգամ հասարակ աշխատանք չէին ունենա։

Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելՊեդրին որոշել է չհեռանալ «Բարսելոնայից» Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Եթե ​​Իրանը դիմանա՝ «Թրամփի ճանապարհը» Հայաստանում կավարտվիԵՄ-ն շտապում է օգնել Հայաստանին. Առաքելություն ընտրություններին արտաքին միջամտության դեմԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Պրիդիբայլո. «Մինսկը վաղուց է ճանաչել Ղրիմը որպես ռուսական»Հայաստանի տնտեսությունը հարվածի տակ է Իրանում պատերազմի պատճառովԱրման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Իրավաբանական ծառայության աշխատողների օր. պատմության այս օրը (29 մարտ)Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԶատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմներըDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ «USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ գործողություններին․ «CBS News» Բուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից վերադարձել է ՌԴ Իրանը ծանր գին կպահանջի Իսրայելի հանցագործությունների համար․ Արաղչի Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը Թանկարժեք մետաղների գներն աճել են
Ամենադիտված