Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարեփոխումնե՞ր, թե՞ իրադրությունից բխող փոփոխություններ Զինված ուժերում․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am–ը հրապարակում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Զինված ուժերի բարեփոխումների թեմային։ Հոդվածը կարդացեք ստորև։

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը, անդրադարձել Զինված ուժերում իրականացվելիք փոփոխություններին, խոսել հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնման և ուղղությունների մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարը մինչև այս հարցազրույցը լուռ էր և առհասարակ հասկանալի չէր, թե ինչ դիրքորոշում ունի Զինված ուժերում առկա իրավիճակի և հետագա փոփոխությունների մասին, ապա փորձենք հնարավորինս մանրամասն վերլուծել հարցազրույցում տեղ գտած ձևակերպումները։

Արդյո՞ք ընդլայնվելու է ռուսական 102-րդ ռազմաբազան, թե՞ նոր ռազմաբազա է տեղակայվելու

Պաշտպանության նախարարը նշում է, որ նոր ռազմաբազայի տեղակայման խնդիր չկա և ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է։

Հայաստանն ու Ռուսաստանը՝ ռազմական համագործակցության շրջանակներում իրար կապող համաձայնագրերը, մեզ թույլ են տալիս ՌԴ-ի հետ քննարկել համատեղ պահպանվող սահմանների ընդլայնման հնարավորությունը։

Ավելին, դեռ 2-3 ամիս առաջ եմ բարձրաձայնել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է բանակցություններ, քննարկումներ սկսել համատեղ պահպանության տակ գտնվող սահմանների ընդլայնման մասին․ խոսքն առաջին հերթին վերաբերում է Երասխ-Մեղրի-Գորիս սահմանահատվածին, կարելի է դիտարկել նաև Գորիս-Սոթք սահմանը։

Պաշտպանության նախարարն իր հարցազրույցում սահմանների պաշտպանության «արևելյան» հատվածի մասին է խոսում, սակայն կարծում եմ, որ դրանք պետք է քննարկել առավել լայն կոնտեքստում։

«Արևելյան հատված» ասածն էլ հստակ չէ՝ Մեղրի-Նոյեմբերյա՞ն, թե՞, օրինակ՝ այն կսահմանափակվի Գորիս-Կապան ճանապարհահատվածով։

Այս հարցը կարգավորելու համար տեխնիկական դրվագ է քննարկել, թե դա պետք է արվի նոր ռազմակայանի տեղակայմա՞ն, թե՞ եղած՝ 102-րդ ռազմաբազայի հիմքով։ Եթե ռուսական կողմի հետ համաձայնություն ձեռք բերվի, ապա ՌԴ-ն ինքը՝ ելնելով գործառութային անհրաժեշտությունից, կորոշի։ Չեմ կարծում, թե դա հայկական կողմի համար սկզբունքային խնդիր է։ 

Կարևորը՝ պետք է ընդլայնել ռուսական կողմի հետ համատեղ պահպանվող սահմանի հատվածը, իսկ թե այս պահին քննարկումները կոնկրետ ինչ սահմանահատվածի մասին է, դեռ պարզ չէ։

Փաստացի ՌԴ սահմանապահ զորքերն այս պահին ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում, որոշ հենակետեր տեսանելի են նաև Երասխ գյուղի և Երասխ-Պարույր Սևակ ճանապարհին․ որքան տեղյակ եմ՝ նաև Սոթքի հատվածում։

Դեռևս ոչ պաշտոնապես տեղեկություններ են շրջանառվում Գորիսում ՌԴ ուժերի համար զորամաս հատկացնելու, ինչպես նաև՝ Սիսիան-Գորիս հատվածում օդանավակայանի համատեղ օգտագործման կամ ՌԴ կողմին փոխանցելու հարցերը։

Կրկնում եմ՝ դրանք տեխնիկական հարցեր են, որոնք կարող ենք արագ կարգավորվել, եթե լինի համապատասխան քաղաքական պայմանավորվածություններ։

Մեկ այլ կարևոր հանգամանք, որը նշվում է նախարարի խոսքում այն է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը վերազինման և ընդլայնման գործընթացում է, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ՌԴ զորախմբի պատասխնատվության գոտու մեծացմամբ և դրված նոր խնդիրներով։

Վերանայումներ և փոփոխություններ Զինված ուժերում

Պաշտպանության նախարար Հարությունյանը նույն հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցող փոփոխություններին, ավելին՝  նշել, որ ոչ միայն բարեփոխումներ են նախատեսել, այլ դրանք ընթացքի մեջ են։

Միանգամից նշեմ, որ եթե խոսքը արմատական բարեփոխումների մասին է և դրանք ընթացքի մեջ են, ապա նվազագույնը ոլորտային մասնագետները, ԶԼՄ-ները պետք է դրա մասին իմանային կամ որևէ ձևով առնչված լինեին։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ նման ծավալի, բնույթի վերանայումները ենթադրում են հանրային քննարկում, նվազագույնը մասնագիտական շրջանակների, ռազմական լրագրողների հետ քննարկումներ, ինչը չի արվել և նաև դրանով է պայմանավորված, որ այսպես կոչված, բարեփոխումների մասին հայաստանցիներս իմանում ենք նախարարի՝ ռուսական ԶԼՄ-ին տված հարցազրույցից։

Վերջին շրջանում պաշտպանության նախարարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը բավականին փակ են աշխատում, սակայն ստեղծված իրավիճակում էլ, դիտարկման ենթակա գործընթացներում, բարեփոխումների հետքն այդքան էլ տեսանելի չէ։

Եթե բարեփոխումների անվան տակ փորձում են ներկայացնել սահմանային նոր ծառայության իրականացումը Սյունիքի, Վայոց ձոր կամ Գեղարքունիքի մարզերում, ապա դա ոչ թե ռեֆորմ է, այլ իրավիճակից բխող գործողություններ, որոնց արդյունավետության գնահատումն առանձին քննարկման առարկա է։

Եթե խոսքը Արցախ գնացող զորակոչի դադարեցման և լրացուցիչ պայմանագրայինների հավաքագրման մասին է, ապա որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ դա բարեփոխում է, որովհետև նախ դա դեռ չի խոսում պրոֆեսիոնալ բանակի կազմավորման մասին, երկրորդ, դա բարեփոխում չէ՝ փակուղուց դուրս գալու միջոց է, որի լուծումներն ու արդյունավետությունն այլ քննարկման դաշտում է։

Ի դեպ, Զինված ուժերում նախատեսված փոփոխությունների ներքո նախարարը ներկայացրել է սպառազինության ներկրումների հանգամանքն այն պարագայում, երբ իր անմիջական ղեկավարը՝ վարչապետը, մեկ օր առաջ խոսում էր ռուսական Իսկանդերի հրթիռների խնդիրների մասին։ Եվ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այս հայտարարությունը ոչ թե տեխնիկական խնդիրներ ընդգծելու, այլ իրականում քաղաքական հայտարարություն էր՝ ընդդեմ Հայաստանի հիմնական մատակարար երկրի, ապա ստացվում է, որ այդ գնումները, որի մասին աշխույժ խոսում է Վաղարշակ Հարությունյանը, այդքան էլ հեշտ ձեռք բերելի չեն։ Ֆինանսական աղբյուրների մասը դեռ մի կողմ։

Արցախի անվտանգության ապահովում

Խոսելով Արցախի անվտանգության ապահովման մասին՝ Վ․ Հարությունյանը նշել է, որ Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը՝ ավելացնելով, որ շատ բան պետք է արվի դրա մարտունակության վերականգնման և արդիականացման համար։

Ըստ նախարարի՝ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այդ պատմական առաքելությունից երբեք չի հրաժարվելու։

Իհարկե, կարևոր է ՀՀ դիրքորոշումն առ այն, որ Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, ՊԲ-ն պետք է ապահովի Արցախի բնակիչների անվտանգությունը, սակայն հասկանալի է, որ առանց Հայաստանի գործուն մասնակցությամբ ու աջակցությամբ, անհնար է ոչ միայն հասնել ՊԲ գոյության պահպանմանը, այլ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու։

Արդյո՞ք Հայաստանն այսօր լուրջ քայլեր է ձեռնարկում ՊԲ մարտունակության վերականգնման և Զինված ուժերում այնպիսի փոփոխությունների իրականացմանը, ինչը հնարավորություն կտա ՊԲ-ին իրականացնելու իր գլխավոր առաքելությունը՝ ապահովել արցախցիների անվտանգությունը։

Արդյո՞ք ՀՀ-ն՝ որպես անվտանգության երաշխավոր, լիարժեքորեն իրականացնում է իր հռչակած՝ Արցախի անվտանգության երաշխավորի իր դերակատարությունը։

Այս հարցերի պատասխանը ինչպես ես, այնպես էլ շատերը՝ ունենք, բայց հոդվածում կթողեմ որպես հռետորական։

Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/b12996b4b18eec9af5193603bfbe0298 © 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ
Ամենադիտված