Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայունության համար ներքաղաքական ճգնաժամը վտանգ է ներկայացնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի վարչապետն երեկ հրաժարական է տվել: Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ պետք է սպասել այդ հրաժարականից հետո։

— Պարոն Միքայելյան, ի՞նչ իրավիճակ է Վրաստանում, արդյո՞ք այդ հրաժարականը քաղաքական ճգնաժամի հետևանք էր:

— Դե իհարկե դա քաղաքական ճգնաժամի հետևանք է, որովհետև հիմնականում, եթե լուրջ պատճառներ չկան, ապա նման դեպքեր տեղի չեն ունենում և կառավարությունը կամ վարչապետը հրաժարական չի տալիս։ Պաշտոնապես դա պայմանավորված է անհամաձայնություններով՝ ընդդիմադիր գործիչի նկատմամբ քրեական գործի ընթացքի հետ կապված։ Բայց դա իր հերթին ավելի խորը անհամաձայնությունների հետևանք է, դա պարզապես մի դրվագ է և դրանից բացի կան նաև այլ պատճառներ։ Նույն այդ համակարգի դրսից ընդդիմության ճնշումը, լայն ընդդիմադիր համախմբումը իշխանության դեմ և այսպիսով կարելի է ասել, որ այդտեղ կա քաղաքական լուրջ ճգնաժամ։

—Իր հրաժարականի տեքստում վարչապետը բևեռացման մասին էր խոսում, ի՞նչ ի նկատի ուներ:

— Այո, իրականում հասարակությունը լրջորեն բևեռացված է, մեծ հաշվով պառակտված է երկու մասի և Վրաստանի քաղաքականության վրա ազդում է նաև երկու աշխարհաքաղաքական բևեռներ, ուրիշ աշխարհաքաղաքական ուժեր։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազդեցությունն է ամենաշատը արտահայտվում բազմաթիվ անուղղակի ձևերով։ Վարչապետը ուզում էր այդ խնդրի վրա շեշտը դնել, որովհետև նրա նպատակը հասարակությանը համախմբելն էր, որը չստացվեց իր կուսակցության մեջ եղած անհամաձայնությունների պատճառով և իշխող, և ընդդիմադիր կուսակցությունների անհամաձայնությունների պատճառով։ Նա չկարողացավ այդ համախմբումը կազմակերպել և առաջ տանել։

— Ի՞նչ զարգացումներ է հնարավոր սպասել:

— Չպետք է ակնկալել, որ Վրաստանում շուտով կանցնի այդ ներքաղաքական ճգնաժամը, որը գոյություն ունի և դա իրականում որոշակի վտանգ է ներկայացնում կայունության համար։ Երևի թե այդ իրավիճակը, որը հիմա առկա է կպահպանվի։ Իշխող քաղաքական ուժ արդեն առաջադրել է իր թեկնածուին և այդ թեկնածուն կփորձի իշխող ուժի դիրքերը ամրապնդել, բայց որքանով նրան կհաջողվի սա այլ հարց է, որովհետև ամեն դեպքում իշխող ուժը բազմաթիվ խնդիրներ ունի և վարկանիշի տեսանկյունից և իր դիրքերը ամրապնդելու տեսանկյունից։ Այսինքն ինչքանով դա կստացմի դեռ հարց է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձելՖինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու
Ամենադիտված