Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինծառայողները կրակում են Կապանի գյուղերի ուղղությամբ․ ինչ են պատմում տեղացիները ՄԻՊ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, համայնքային այլ իրավասու ներկայացուցիչների ուղեկցությամբ: Այցի ընթացքում իրականացվեցին մանրամասն քննարկումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ բնակիչների հետ, արվեցին մասնագիտական դիտարկումներ, անհատական մոտեցմամբ դիմումների ու բողոքների ուսումնասիրություններ:

Այցի արդյունքերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ՝

1) Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Կրակոցները պարբերական են, արվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերի, պարզ լսվում են գյուղերում ու առաջացնում անհանգստություն, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների համար: Կապան համայնքի գյուղերում ադրբեջանական կրակոցների ապացույց Մարդու իրավունքների պաշտպանն արդեն հրապարակել է.

Այցի հաջորդ օրը այս նույն տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանմանը հաստատել են նաև Ծավ ու Ճակատեն գյուղերի բնակիչերը:

2) 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի նշված գյուղերի արոտավայրները, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի նշանառության ներքո: Սա անհնար է դարձրել արոտավայրերից ու վարելահողերից օգտվելը.

3) Այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչներն ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված են եղել իրենց պատկանող հողերում՝ իհարկե, ցերեկային ժամերի: Մի շարք դեպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաև թոռնիկների) հետ:

Ընդ որում, կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականններն գտնվում են այնպիսի (անգամ 1կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ սիտարկում են, որ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակիչները:

Այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Օրինակ՝ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա:

Այս փաստերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով, համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերով:

4) ադրբեջանական զինված ծառայողների (այդ թվում՝ ադրբեջանական դրոշների ու ցուցանակների) առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապան համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Ըստ բնակիչների՝ ստացվում է, որ ցուցանակները կամ դրոշները բնակիչներից «պահպանելու» համար են այդ վայրերում ադրբեջանական զինված ծառայողներ առկա:

Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու իրենց ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով.

5) նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցւոցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, այդ թվում՝ ապրուստի միջոց վաստակելու նրանց հնարավորությունը, լրջորեն վտանգում է նրանց կյանքի ու առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու ՀՀ Սահմանադրությամբ: Դա նաև խաթարում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների անվտանգությունն ու խաղաղ կյանքը:

Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի և ուժի ադրբեջանական սպառնալիքների ներքո մեխանիկական մոտեցումներ կիրառելու, անթույլատրելի արագ գործընթացի պատճառով՝ առանց հանձնաժողովային մասնագիտական աշխատանքների ու սահմանային բնակիչների իրավաչափ շահերը, նրանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, հետևաբար՝ իրավունքի գերակայության պահանջները հաշվի առնելու.

6) Սյունիքի մարզի Կապան համայնք 2021թ. փետրվարի 16-ի այցի ընթացքում գյուղերի բնակիչների հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կապան համայնքի ղեկավարի մասնակցությամբ քննարկել է նաև հարցեր, որոնք վերաբերում են գյուղերի բնակիչների սոցիալական աջակցության, սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը: Ավանդների հատուցման գործընթացի հետ կապված հարցեր են հատուկ քննարկվել Ներքին Հանդ գյուղում:

7) Այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավարն ու համայնքային մի շարք պատասխանատուներ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրեցին մանրամասն տեղեկություններ ինչպես նշված, այնպես էլ Կապանի մյուս գյուղերին վերաբերող սոցիալական ոլորտի խնդիրների, նրանց կենսական պայմանների ու անվտանգության հարցերի վերաբերյալ:

Այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընթանում են ամփոփման աշխատանքներ, որոնց առաջարկները կներկայացվեն պետական իրավասու մարմիններին, անհրաժեշտ դեպքերում կպահանջվեն պարզաբանումներ»,- գրել է նա:

Կոլագենով սննդային հավելումները բարելավում են մաշկի և հոդերի վիճակը. Scientific ReportsԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելՊեդրին որոշել է չհեռանալ «Բարսելոնայից» Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Եթե ​​Իրանը դիմանա՝ «Թրամփի ճանապարհը» Հայաստանում կավարտվիԵՄ-ն շտապում է օգնել Հայաստանին. Առաքելություն ընտրություններին արտաքին միջամտության դեմԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Պրիդիբայլո. «Մինսկը վաղուց է ճանաչել Ղրիմը որպես ռուսական»Հայաստանի տնտեսությունը հարվածի տակ է Իրանում պատերազմի պատճառովԱրման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Իրավաբանական ծառայության աշխատողների օր. պատմության այս օրը (29 մարտ)Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԶատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմներըDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ «USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ գործողություններին․ «CBS News» Բուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից վերադարձել է ՌԴ
Ամենադիտված