Հոկտեմբերի 2-ին Արցախում մեզ ասացին, որ շուտ վերադառնանք Երևան. Մարուքյանն ուշագրավ մանրամասներ պատմեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրբ ես հասա Արցախ, դա Արայիկ Հարությունյանի հայտարարության օրն էր, երբ ասաց, որ բոլորս գնում ենք պատերազմ ու գնացել էր առաջնագիծ: Մենք զենք ուզեցինք այդ ժամանակ, որ միանանք: Մեզ ասվել է, որ հենց հիմա հետ գանք, ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Դա եղել է հոկտեմբերի 2-ին:
Մարուքյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը դա իրենց չի ասել, ինքը Հարությունյանին չի տեսել, խորհրդարանականներն են ասել, խորհրդարանի նախագահը. «Հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ պատերազմը պետք է արագ կանգնեցնել: Ինձ ասել են, որ իմ անելիքը Երևանում է, ինչքան կարող եմ շուտ պետք է հետ գամ»:
Մարուքյանն ասաց, որ դրանից հետո եկել է Երևան ու ներկայացրեց, թե ինչ է արել՝ ԱԺ ելույթ, ԱԽ նիստի մասնակցություն և այլն: