Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաձայնագիրը խաղաքարտ կարող է ծառայել Արցախի հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է։ Այդ համաձայնագրի հնարավորությունների մասին 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

— Պարոն Բադալյան, Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է։ Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այս փաստաթուղթը մեզ համար։

— Փաստաթուղթը մեզ համար ապահովում է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների նոր դաշտ Եվրոմիության գործընկերակցության աջակցությամբ։ Ինչը սակայն դեռ պետք է օգտագործել, այսինքն փաստաթուղթը ինքնին բավականին լավ հիմք է այդ բարեփոխումների քաղաքականությունը որոշ հարթություն տեղափոխելու համար, բայց այդ հնարավորությունը դեռ պետք է կարողանալ օգտագործել։ Կարողանալ, նկատի ունեմ թե մասնագիտական որակների տեսանկյունից, այսինքն գտնել մասնագետներ, գտնել պատկերացում ունեցող մարդիկ, որոնք կիրականացնեն այդ բարեփոխումները ժամանակակից արդիական հրամայականներին համարժեք։ Եվ, իհարկե, կարողանանք քաղաքական իմաստով, որովհետև այդ գործընթացը, փաստաթղթի իրականացումը լիարժեք ծավալով ենթադրելու է նաև քաղաքականություն։ Եվ այստեղ առաջ են գալիս մարտահրավերներ՝ կապված աշխարհաքաղաքական իրողությունների հետ, մասնավորապես ես նկատի ունեմ Ռուսաստանից խանդի դրսևորումները (մեղմ ասած խանդի)։ Հատկապես, երբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն փոխադարձ բավական կոշտ հարաբերության նոր աստիճանի կարող են հասնել։ Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պատրաստ են անգամ խզել հարաբերությունները Եվրամիության հետ եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն, իսկ ԵՄ-ն քննարկում է այդ նոր պատժամիջոցների հնարավորությունը կապված Նավալնու գործի հետ։ Այսինքն, այստեղ կարողության մասին խոսելով՝ մենք, բնականաբար, նկատի պետք է առնենք նաև քաղաքական ինքնիշխանության հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ սա է փաստաթղթի շուրջ առկա իրավիճակը։ Եվ մի հատկանշական հանգամանք, որը մեզ խաղաքարտ կարող է ծառայել Արցախի հարցում, դա այն է, որ համաձայնագրում արձանագրված է Եվրամիության մոտեցումը Արցախի հարցին, այն է տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների գերակայությունը և այս փաստաթուղթը վավերացնելով ԵՄ անդամ պետությունները փաստացի իրավաքաղաքական մակարդակում արձանագրել են այդ մոտեցման իրենց հավատարմությունը։ Դա Երևանի համար կարևոր դիվանագիտական խաղաքարտ կարող է լինել Արցախյան հարցի նոր իրավիճակում, հատկապես երբ մենք ունենք կարգավիճակի հարցը առաջնային և գերակա պլան բերելու, նաև Արցախի կորցված տարածքների դեօկուպացիայի խնդրի։ Այս իմաստով ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթը լիարժեք ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանին տալիս է նաև այս հնարավորությունը, որը իհարկե դեռ նաև պետք է կարողանալ օգտագործել թե մասնագիտական, թե քաղաքական առումով։

—Դուք նշեցիք, որ ԵՄ-ի հետ Ռուսաստանը վատ հարաբերությունների մեջ է, իսկ հայ-ռուսական հարաբերությունների վրա կարո՞ղ է ազդել այս համաձայնագիրը։

— Ես կարծում եմ՝ համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերության վրա բացարձակապես ազդեցություն թողնել չի կարող։ Կամ եթե մենք խոսում ենք դրա մասին, ապա կարող ենք խոսել հետևյալ ենթատեքստից, որ Հայաստանի զարգացումը և արդիականացումը կարող է վատ ազդեցություն թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Սա կարծում եմ մի փոքր անհեթեթ բան է, եթե մենք հասնում ենք իրավիճակի այսպիսի գնահատման, ապա առնվազն հայտնվում ենք տարօրինակ վիճակում։ ԵՄ-ի այդ համաձայնագիրը Հայաստանի համար արդիականացման հնարավորություն է։ Մեծ, փոքր, որոշակի կամ հարաբերական՝ սա այլ խասակցություն է, բայց արդիականացման հնարավորություն է և հնարավորություն է քաղաքականության տեսանկյունից դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակի և սերտացնել հարաբերությունը կարևոր երկրների հետ, որոնք ներգրավում է ԵՄ-ն։ Այս տեսակետից մենք որևէ վտանգ Ռուսաստանի հետ հարաբերություններում չենք ներկայացնում, այսինքն հայ-ռուսական հարաբերության որևէ համաձայնություն ռազմավարական կամ կարճաժամկետ որևէ համաձայնություն վտանգի տակ չի դրվում, չի դրվում կասկածի տակ, Հայաստանը չի հայտնում չեղարկելու ցանկություն և այլն։ Այսինքն այս օրակարգը որևէ կերպ չի խանգարում հայ-ռուսական օրակարգին, եթե դիտարկենք իրավաքաղաքական տեսանկյունից։ Այստեղ առաջանում է ընդամենը այն հարցը, որ Ռուսաստանը գտնվելով ԵՄ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության ռեժիմում խանդով է վերաբերում Հայաստանի և ԵՄ –ի հարաբերությունների սերտացմանը, դա դիտարկելով սպառնալիք իր շահերին։ Այսինքն, այստեղ մասնավորապես Ռուսաստանի մտահոգությունների խնդիրն է և մենք էլ, բնականաբար, պետք է կարողանանք չեզոքացնել այդ մտահոգությունները, եթե այդպիսիք առաջանան և խանգարեն Հայաստան ԵՄ համաձայնագիրը լիարժեք իրացնելուն և օգտագործելուն։ Պետք է կարողանանք Ռուսաստանին համոզել, հավաստիացնել, որ այստեղ որևէ սպառնալիք և խնդիր չկա նրա շահերի համար և հայ-ռուսական հարաբերության հեռանկարի համար։ Եվ ըստ այդմ պետք չէ արհեստական արգելքներ ստեղծել Հայաստան-ԵՄ գործընթացի համար։

—Այս համաձայնագիրը արդյոք մեզ հնարավորությո՞ւն է տալիս Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց սկսել։

— Չեմ կարծում, որ այս համաձայնագիրը Մինսկի խմբի համանախագահության գործընթացի հետ ունի ուղիղ առնչություն, բայց ինչպես նշեցի կա կարևոր արձանագրումը համաձայնագրում, որ ԵՄ-ն Արցախի հարցը դիտարկում է Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի երեք սկզբունքների գերակայությամբ՝ տարածքային ամբողջություն, ազգերի ինքնորոշում և ուժի չկիրառում։ Իհարկե պատերազմից հետո մենք փաստացի ունենք երկու սկզբունքների ոտնահարում, այսինքն ուժը կիրառվել է և խախտվել է Արցախի տարածքային ամբողջությունը։ Բայց սա առավել ևս մեզ պետք է մղի, որ հենց հղում անելով այդ Հայաստան-ԵՄ համաձայնագրում ԵՄ-ի արձանագրած դիրքորոշմներին փորձենք այս հանգամանքը դիտարկել որպես դիվանագիտական քայլ կամ մի խաղաքարտ, որը մենք կարող ենք օգտագործել Մինսկի խմբի համանախագահության գործընթացը աշխուժացնելու և այդ գործընթացում մեր շահերը պաշտպանելու համար։ Սա խաղաքարտ է, որը պետք է կարողանալ օգտագործել որպես ուղիղ կապ Մինսկի խմբի գործընթացը վերսկսելու կամ աշխուժացնելու համար։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ուկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձելՖինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»
Ամենադիտված