Նիկոլ Փաշինյանը երկրաշարժի թեմայով գրառում է արել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում գրանցված երկրաշարժից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook–ում։
«Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»,– գրել է նա: