Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այդ ուժերը Ղարաբաղ չմտնեին, ապա այսօր Ստեփանակերտը ևս օկուպացված կլիներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեդվեդևը հայտարարել է, որ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը պետք է  քննարկել նաև Թուրքիայի հետ.այդպիսին են տարածաշրջանային իրողությունները: Նա նշել է, որ Մոսկվան ու Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել։  Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է քաղաքագետը վերաբերում Արցախի խնդրի կարգավորման գործում Թուրքիայի ներգրավածությանը։

— Պարոն Քեռյան, ինչպե՞ս եք գնահատում այսպիսի հայտարարությունները, երբ Ռուսաստանը բացահայտ ներգրավում է Թուրքիային Արցախի խնդրի կարգավորման գործին։

— Ընդհանրապես վերջին 3 տարում միջազգային իրադրության տարածաշրջանային քաղաքականության մեջ հստակ ընդգծվել է ռուս-թուրքական մերձեցում, համագործակցություն, որը արդեն հասել է ռազմավարական մակարդակի։ Եթե հիշենք, դա 2016թ-ից հետո էր, երբ Ռուսաստանը և Թուրքիան շատ ու շատ հարցերում և Սիրիայի հարցում և միջազգային այլ իրադարձություններում համագործակցում են և ես չեմ ուզում պարզապես նորից թվել այն ոլորտները, որոնք որ այդ երկու երկրներին բերել են նույն հունին։ Ճիշտ է, դրանք կատարյալ դաշնակցային չեն, բայց համագործակցությունն ունի նաև շատ հստակ համագործակցային տարրեր։ Ամեն դեպքում ռուս-թուրքական համագործակցությունը իրողություն է։ Եվ շատ ավելի գլոբալ և շատ ավելի բարդ հարցերում են Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում Ղարաբաղի հարցի հետ համեմատած։ Պարզապես հաջողվեց թուրք-ադրբեջանական տանդեմին մեկ-երկու տարվա ընթացքում այդ համագործակցություն մեջ խծկել նաև պայմանավորվածությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով։ Եվ հիմա մենք պարզապես չպետք է զարմանանք, որովհետև և պատերազմը սկսվեց Թուրքիայի ներգրավմամբ և հաշտությունը և ռուսական զորքերի մուտքը հակամարտության գոտի էլի արդյունք էր ռուս-թուրքական համագործակցության։ Այնպես որ չի կարող այստեղ այս գործընթացը կիսատ մնալ։ Բնականաբար, արդեն այնքան է խորացել, որ Թուրքիան ընդգրկված էր իր ռազմական մասնագետներով, ռուս-թուրքական համատեղ դիտորդական առաքելության մեջ։ Իսկ, եթե արդեն Թուրքիան ապահովել է ռուսների հետ համատեղ ներկայություն Ղարաբաղի մերձակա տարածքներում դիտորդական առումով, բնականաբար նաև պետք է մյուս հարցերին էլ մասնակցի։ Եվ եթե իրավիճակը ստացվի այնպես, որ ռուս-թուրքական ֆորմատի վերսկսելն ավելի գերակայեն արդեն մրցակցային տարրերը և հակառակը ինչ-որ մի տեղ դադարի և գնա հակամարտության, բնականաբար, ռուսները շատ կիրթ ձևով չակերտավոր, թուրքերին դուրս կհրավիրեն այդ գործընթացից։ Բայց, քանի որ շատ մեծ գլոբալ հարցերով իրենք համագործակցում են և արդեն թույլ են տվել Թուրքիային ներգրավվել և պատերազմի մեջ և հաշտության կնքման նախապատրաստման և դիտորդական առաքելության և մյուս հարցերում։ Նշանակում է, որ Մեդվեդևի հայտարարությունից չպետք է զարմանալ, որովհետև ամեն ինչ պարզ էր արդեն շատ վաղուց՝ պատերազմը սկսելուց անմիջապես հետո։ Պարզապես ինձ թվում է, որ այստեղ այլ երևույթ կա, այն է, որ Հայաստանն է աստիճանաբար դուրս մղվում կարգավորման գործընթացից և այստեղ արդեն կարգավորման գործընթացում ավելի շատ Ռուսաստանը և Թուրքիան են կզբաղվեն։ Նույնիսկ ես ավելի հստակ կասեմ, որ Ադրբեջանի սուբեկտայինությունն էլ է բավականաչափ իջել միջազգային քաղաքականության և տարածաշրջանային դերակատարման մեջ։ Ադրբեջանն էլ այսօր ամբողջությամբ ենթարկվում է Անկարայի թելադրանքին։ Եվ, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ռուսաստանն ու Թուրքիան այլ տեղ այլ բան բաժանեն և այստեղ Թուրքիան զիջի և Ռուսաստանը հնարավորություն ունենա այլ որոշում կայացնել, ապա Ադրբեջանը ոչինչ անել չի կարող։ Սա ընդհանուր այն իրավիճակն է, որի առջև մենք այսօր կանգնած ենք։


Մեդվեդևը նաև նշել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն առայժմ այն չի քննարկվի և ավելի լավ կլինի, որ հարցը տեղափոխվի հետագա քննարկումների փուլ։ Մինչդեռ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շարունակ պնդում են, որ խնդրի կարգավորումը պետք է ԵԱՀԿ մինսկի խմբի ձևաչափ վերադառնա։ Ի՞նչ եք կարծում իր այս հայտարարությամբ ՌԴ-ն արդյոք չի չեզոքացնում Մինսկի խմբի ձևաչափը։

— Միացյալ Նահանգները և Ֆրանսիան 2018-2019 թվականների ընթացքում, երբ  հակամարտությունը արդեն մտել էր փակուղի, ըստ էության ճահճացել էր և մոտենում էր պատերազմի վտանգը, նրանք, ըստ էության, ոչինչ չարեցին և փաստացի նրանց այդ կրավորական դիրքորոշումը հնարավորություն տվեց, որ ռուս-թուրքական տանդեմը առաջնային դերակատարություն ստանա այս հակամարտության լուծման մեջ։ Հիմա, երբ որ արդեն գրեթե հարցը տապալված է, բանակցային գործընթացը տապալված է, նրանք նոր կենդանության նշաններ են ցույց տալիս, բայց նորից զգացվում է նրանց երկդիմի, երկերեսանի, երկակի ստանդարտների քաղաքականությյունը և երբեմն ուղղակի զավեշտի է հասնում այն, որ 26 տարի շարունակ ոչ Ֆրանսիան, ոչ Միացյալ Նահանգները չունեցան քաղաքականասիրությունը, որ ճանաչեն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը միջազգային հովանու տակ՝ ստիպեն Ադրբեջանին կազմակերպել հանրաքվե։ Հիմա, երբ որ արդեն Ադրբեջանը հարցը ինչ-որ մի տեղ կիսալուծման է տարել, Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ճանապարհով, նորից կենդանության նշաններ են ցույց տալիս։ Բայց նրանց նպատակը ոչ թե նորից Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ պարզապես հասկանալով, որ ամբողջ դաշտը իրենք թողել են Ռուսաստանին և Թուրքիային փորձում են նորից իրենց դերակատարումը վերականգներ, նորից իրենց ազդեցությամբ որոշակի լծակներ ձեռք բերել։ Հենց որ իրենց շահերից ինչ-որ քայել արվեց և բավարարություն ստացավ, նորից նրանք կրավորական կեցվածք կնդունեն։ Եվ այս ամեն ինչը հարուցում է հիմա հայ հասարակության մեջ ավելի շատ բացասական էմոցիաներ, քան դրական և ողջունելի ինչ-որ էմոցիաներ։ Ոչ մի ոգևորություն չկա, երբ  Ֆրանսիայում կամ Միացյալ Նահանգներում խոսում են Ղարաբաղի ճանաչման մասին։ Սա արդեն ոչ միայն զավեշտ է, այլ նաև ծիծաղելի է և անպատվաբեր է երկու մեծ պետությունների համար։ Եվ ավելի լավ կլինի հիմա նման հայտարարություններ չանեն, որովհետև նրանց կեցվածքի պատճառով է, որ Ադրբեջանը կարողացավ 26 տարի շարունակ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում 24 ժամ գոռալ, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և վերջում այն կիսալուծել ռազմական ճանապարհով։ Ես իհարկե հաստատ համոզված եմ, որ այդ իրողությունը սկսած Խրիմյան Հայրիկից մեր հայ գործիչները ասել են, որ Եվրոպան անբարոյական է և արևմուտքից ոչինչ չսպասեք, այս անգամ ևս մեկ անգամ մենք համոզվեցինք։ Իհարկե, այնպես չէ, որ հայ հասարակությունը այսօր գոհ է նաև Ռուսաստանի դերակատարումից, բայց ամեն դեպքում էլի ուշացած, բայց ինչ-որ փշրանքներ կարողացավ փրկել Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Եթե այդ ուժերը Ղարաբաղ չմտնեին, ապա այսօր Ստեփանակերտը ևս օկուպացված կլիներ։

—ԵՄ–ն կոչ էր արել վերադարձնել ռազմագերիներին։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ԵՄ–ն վերջապես քայլեր է ձեռնարկում։ Եվ արդյոք այս կոչերը կարող են որևէ կերպ դրական ազդել հայ ռազմագերիներին վերադարձնելու գործում։

— Դրանք փուչ խոսքեր են, դրանք ամբողջությամբ դերասանություն է և ԵՄ քայլերը տեղավորվում է այն որակավորման մեջ, որը որ ես ասեցի կապված Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ։ 44 օր շարունակ սպանդ էր տեղի ունենում և այդ 44 օրվա ընթացքում ոչ ԵՄ-ն, ոչ ԵԽԽՎ-ն, ոչ ԵԽ-ն, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ոչ եվրոպական որևէ կառույցներից ոչ մեկը ոչ մի քայլ չարեցին, մատը մատին չկպցրեցին պատերազմը դադարեցնելու և մեր երիտասարդներին այդ սպանդից փրկելու համար։ Նույնիսկ Մեծ Բրիտանիան Եվրոպայի անվտանգության խորհուրդում վետո դրեց ԼՂ հարցի կարգավորման գաղափարի վրա։ Այսքանից հետո, երբ  արդեն մենք մեր դիակներն ենք հավաքում, նոր ուշացած ինչ-որ ձևական բան ընդունվում է՝ էլի իրենց հեղինակությունը պահպանելու համար։ Ես, որ լինեի Հայաստանի քաղաքական ղեկավարության փոխարեն, ընդհանրապես թույլ չէի տա, որ մեր պատվիրակությունները գնան այդ եվրոպական կառույցներ։ Օրինակ, այդ ԵԽԽՎ-ն մերժեց և Էդմոն Մարուքյանը մնաց միայնակ միջանցքներում, պլակատը ձեռքին։ ԵԽ-ի երկրները այս կամ այն ամբիոնից դատարկաբանությամբ զբաղվելուց բացի ոչինչ չարեցին։ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի դաշնակից լինելով ոչ մի ճնշման չենթարկվեց պատերազմի սանձազերծման համար։ Եվ կարելի է անվերջ խոսել արևմուտքի անբարոյական և ոչ հումանիտար դիրքորոշումից։ Սա, իհարկե, նորություն չէ.հիշենք մի երկու տարի առաջ մի ամբողջ եզդիական ազգ ոչնչացվեց Իրաքում և իրանց աչքի առաջ ցեղասպանությունը ավարտեցին ու նոր սկսեցին Եվրոբյուրոկրատները  վերակենդանանալ և ինչ-որ հայտարարություններ անել և այսպես եղել է միշտ սկսած Աբդուլ Համիդյան կոտորածներից մինչը մեր օրերը։ Ես պարզապես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, որ մինչև հիմա կարծում են թե այնտեղից որևէ բան պետք է սպասել:Ո՜չ այստեղ կա ազգային շահ, պետական շահ, տնտեսական շահ, նույնիսկ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հովանու տակ գործող Ադրբեջանի արբանյակները, որոնք տիեզերական վերահսկողություն են իրականացնում և հստակ տվյալներ էին տալիս Ադրբեջանի զինուժին, նույնիսկ այդ արբանյակների գոյությունը Ֆրանսիան և ԱՄՆ-ն չվերացրեցին, չնայած որ կարող էին։ Որովհետև կար տնտեսական շահ, փողի շահ, համագործակցություն։ Իսկ այստեղ թե քանի հայ կզոհվեր նրանց համար ոչ մի արժեք չուներ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձելՖինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված