Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 01.02.2021

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից Կարսում սկսվել եւ 12 օր կշարունակվեն թուրք-ադրբեջանակլան զորավարժությունները, որոնք ընդգրկուն են մի շարք զորատեսակներ, այդ թվում՝ դիպուկահարներ։ Թեեւ Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե այս վարժանքները մտահոգիչ չեն, սակայն վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում հանգամանքին, որ այս վարժանքի տեւողությունն էլ է աննախադեպ մեծ. հիշեցնենք, որ  Նախիջեւանում տեղի ունեցած երկարատեւ վարժանքներից հետո սկսվեց Արցախյան վերջին պատերազմը։ Մի հանգամանք եւս, որը վրիպել է ուշադրությունից. Կարսը Հայկական բարձրավանդակի ամենացուրտ կետն է, հետեւաբար հարկ էր վերլուծել, թե տարվա ինչ եղանակի ու ինչպիսի տեղանքի գործողությունների են պատրաստվում մեկ ազգ, երկու պետություն հռչակող Էրդողանն ու Ալիեւը։

Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տելեգրամի իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարը Կարսի բերդի ֆոնին եւ նամազի գլխավոր օր համարվող ուրբաթ օրվան նվիրված գրառում է կատարել։ Հիշեցնենք, որ Կարսի Առաքելոցը կառուցել է Աշոտ Երկաթի եղբայր Աբաս արքան 10–րդ դարում, այն մինչեւ 1920 թվականի հոկտեմբերի 30–ը եղել է գործող եկեղեցի։ Կարսը զավթելուց հետո թուրքերն այն վերածել են մզկիթի։

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե իր երկիրը «գոհ է Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրումից»: Ըստ իրանական մամուլի, Զարիֆն այս մասին ասել է Նախիջեւանի Գերագույն ժողովի նախագահի հետ հանդիպմանը։ Զարիֆը նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը՝ ապագայում նմանատիպ հակամարտությունների կրկնությունը կանխելու համար, նաեւ շեշտել տարածաշրջանում տրանսպորտային կապերի եւ տարանցիկ երթուղիների ստեղծման կարեւորությունը:

Արցախում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքները մեկնարկել են։ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցում ողջունել են կենտրոնի բացումը: Նրանք հույս են հայտնել, որ Կենտրոնը կնպաստի Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը եւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը:

Ղարաբաղում կարգավորման հարցը պետք է քննարկվի նաեւ Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները, հայտարարել է Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մեդվեդեւը  լուծված չի համարում, սակայն հիմա այն քննարկել չի կարելի, ավելի լավ է դա անել ապագայում: Իսկ Արցախյան պատերազմում Վլադիմիր Պուտինի քայլերը Մեդվեդեւը ոսկերչական է որակել: Ըստ նրա՝ Պուտինը ժամեր տեւող բանավեճեր է վարել հակամարտության մասնակիցների միջեւ. «Եթե նրա աշխատանքը չլիներ, անկեղծ ասած, այդ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչեւ հիմա»,- շեշտել է Մեդվեդեւը:

Արծրուն Հովհաննիսյանը  պնդում է, որ մինչեւ Շուշիի անկման օրն էլ հավատացել է, որ հաղթելու ենք։ Այս մասին նա ասել է այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։ Անառիկ Շուշին կորցնելու վերաբերյալ նա ասել է, թե կան բաներ, որոնք ինքն էլ չի հասկանում։ Նա վստահեցրել է, որ պատերազմի ընթացքում ինքը որեւէ կեղծ ինֆորմացիա չի տրամադրել, ոչ թե ասել է՝ հաղթում ենք, այլ՝ հաղթելու ենք։ Հովհաննիսյանը նշել է, թե ինքը հավատում էր, որ հաղթելու ենք, ինչը չի նշանակում, որ  ինչ-որ մեկին խաբել է:

Նա հերքել է տեղեկությունները, թե ինքը պատերազմը ժամանակ հանդիպել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։ Սուտ են խոսում՝ այսպես է պարզաբանել նա «Ազատություն» ռադիոկայանում Աննա Հակոբյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու մասին վկայող լուսանկարը։

Կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու եւ դրա դիմաց պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի՝ միլիոնավոր դոլարների գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործման համար Դավիթ Գալստյանին կամ Պատրոն Դավոյին մեղադրանք է առաջադրվել։ Ազգային անվտանգության ծառայություն քննվող գործով Գալստայնը պետությանը պատճառել է խոշոր վնաս եւ խարդախությամբ հափշտակվել է  խոշոր  գումարներ: Գալստյանին կալանավորելու  միջնորդություն է ներկայացվել։

Քննչական կոմիտեն քննում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մահափորձի գործը։ Նա հարցաքննվել է։ Հիշեցնենք, որ շատերի համար մութ էր մնացել պատմությունը, թե ինչպես էր հակառակորդն իմացել հրամանատարի գտնվելու վայրն ու տեղորոշել նրա ավտոմեքենան։

Հանգստյան օրերին միջադեպ է տեղի  ունեցել քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ։ Mediaport-ի տեղեկություններով՝ երբ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին, Մարությանն անձամբ է բահը վերցրել ձեռնք ու իջել բակը մաքրելու: Հարևաններն  իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին, նրա վարքը որակելով շոու։ «Տղա ջան, դու դերասա՞ն ես, թե քաղաքապետ», հարցրել է նրանցից մեկը:

Բռնցքամարտիկ նշանավոր  չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում «Հայահավաք» խորագրով բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, երկու տասնյակից ավելի քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Նրանք էլ էին  ձերբակալվել, սակայն դատարանը նրանց ազատ է արձակել: Իսկ ահա գնդապետ Վահան Բադասյանը, որը Եռաբլուրում ասել էր, թե Փաշինյանին պետք է հեռացնել, թեկուզ զենքի ուժով, կալանավորվել է։

Փետրվարի 1-ից վերսկսվել է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը եւ հազարավոր քաղաքացիներ շտապել են տոմս ձեռք բերել եւ մեկնել Հայաստանից, սակայն նրանցից շատերը չեն կարողացել մեկնել, քանի որ, ինչպես պարզվել է օդանավակայանում,  կորոնավիրուսի թեստը հանձնել են ոչ այն կազմակերպությունում, որը դրա իրավունք  ուներ։ «Զվարթնոցում»  լարված իրավիճակ էր ստեղծվել։

«Գոնե մեր թռիչքը հետաձգեն, տոմսը չկորի»,- նշել է քաղաքացիներից մեկը։ Տոմսի արժեքն, ի դեպ, 500 դոլարին համարժեք դրամ է։ Վիրուսի առկայության թեստի համար քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա եւ հանձնել Covid-19 թեստ։ Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը եւ թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։

Օդանավակայանում այսօր տեղի ունեցածն, ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, արմագեդոն էր։ Նրա խոսքով՝ պետք էր տեսնել, թե մեր հայրենակիցները ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախչում հայրենիքից:

Զոհրաբյանի խոսքով՝  հեռացողները մեծ մասամբ հենց Նիկոլ Փաշինյանին ընտրողներն էին:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,  ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսին Նարեկ Բաբայանը  աշխատանքից ազատվել է: Պատճառն, ըստ  մեր աղբյուրների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ լարված հարաբերություններն են։ Այդ պաշտոնին նշանակվելու է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը շատ ամիսներ խոսում էր կոկորդիլոսաբուծության լայն հեռանկարների մասին, ինչն այդպես էլ մարզում չկենսագործվեց։ Սոցցանցերի շատ օգտատերեր տարակուսել են, թե ինչպես է արկածախնդիր ծրագրերով մարզը զարգացնելու հույսեր սնուցող երիտասարդ ՔՊ-ականը կառավարելու երկրի պետգույքը, երբ տարածքի մակերեսը շփոթում է հազարապատիկ հեկտարներով ավելի մեծ, քան իրականում կա։

Վարչապետի հրահանգով Սյունիք գործուղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ մի շարք համայնքապետեր հրաժարվել են հանդիպել։ Շատերի տարակուսանքն է առաջացրել Ավինյանի հայտարարությունը, թե կենտրոնական իշխանությունը Սյունիքի կողքին է, կարծես Հայաստանում այլ իշխանություն էլ կա։ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը չի բացառել, որ կառավարությունը հակառակորդի հետ ունի հանրությունիցծածուկ որոշումներ, որոնք կարող են մարզին նորանոր վնասներ հասցնել։

Ավինյանի հետ չեն հանդիպել Սյունիքի մարզի 7 համայնքների` Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի, Տեղի, Տաթևի ղեկավարներ:  NEWS.am-ին Մեղրիի քաղաքապետ  Մխիթար Զաքարյանն ասել է, որ Սյունիքում առկա խնդիրներն այս կառավարությունն ի զորու չէ լուծել։ Նա պատմել է, որ մինչ այդ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն էր այցելել Սյունիք, նրան ուղեկցել էին դիրքեր, որտեղ նա դժգոհել է, թե էս ուր եք ինձ  բերել:

Մարդու իրավուննքերի պաշտպանը հայտարարել է, որ Սյունքի մարզի մի շարք բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները   հարբած վիճակում  կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից: Ըստ Արման Թաթոյանի՝ այդ կրակոցները դարձել են իրական սպառնալիք Հայաստանի խաղաղ բնակիչների համար, ինչի մասին նա պատրաստվում է հաղորդումներ ուղարկել միջազգային կառույցներ, այդ թվում՝ ԵԱՀԿ, ՄԱԿ, ԵԽ:

Հանգստյան օրերին հանրությանն ալեկոծել էր 15-ամյա տղայի անհետանալը։ Հաջորդ օրը փրկարարները Հրազդանի կիրճում գտել էին ծառից կախված նրա դին։ Գործ է հարուցվել  ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Որոշ օգտատերեր դեռահաս երեխաներ ունեցող ծնողներին խորհուրդ են տվել հեռու պահել իրենց երեխաներին համակարգչային, մասնավորապես քվեստային տիպի խաղերից։

Հանգստյան օրերին Ռուսաստանում դարձյալ հուզումների ալիք է բարձրացել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ազատության պահանջով։ Նրա կինը՝  Յուլյան բերման է ենթարկվել Մոսկվայում ակցիայի ժամանակ: Դա տեղի է ունեցել նրա կողմից հանրահավաքից լուսանկար հրապարակելուց մի քանի րոպե անց: Կիրակի օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներում բերման է ենթարկվել 553 նարդ:

Սրամիտ բողոքի ակցիա է կազմակերպվել Թբիլիսիում։ Վրաստանի խորհրդարանի մոտ քաղաքացիական ակտիվիստները դատարկ սառնարան են բերել, որի վրա գրել են «Ժողովուրդը սովի է մատնված»: Բողոքի ակցիան անցկացրել է «Միասնական երիտասարդությունը հանուն Վրաստանի» շարժումը, որը բողոքում է երկրում գործող սահմանափակումների դեմ: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Վրաստանի մի քանի այլ բնակավայրերում։

Բողոքի ցույց է տեղի ունեցել նաեւ Ախալքալաքի կենտրոնում։ Բնակիչները պահանջում են վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված արգելքներն ու բացել վրաց-հայկական սահմանը:

Գլենդեյլում մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ,  պահանջելով ազատ արձակել վերջին օրերին ձերբակալված մի խումբ անձանց, այդ թվում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի առաջ աստիճանի շքանշանի ասպետ Վահան Բադասյանին:

Թիկնապահների ուղեկցությամբ Լոս Անջելես ժամանած Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին դիմավորել են «Դավաճան» գրությամբ պաստառով: «Ինչպես տեսաք, առանց գլուխը բարձրացնելու, նույնիսկ այնտեղ կանգնած մյուս հայերին չնայելով, գլուխն ամոթից կախ,  թողեց օդանավակայանն ու դուրս եկավ»,- ասել է դեմարշի կազմակերպիչը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը, որը կիրակի տոնում էր իր ծննդյան տարեդարձը, շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար: «Այս պահին Արցախում եմ՝Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով։ Դժվար է այսօր, առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու, խոսել․․․ Բայց մեր քաղաքն ապրում է ու պետք է ապրի», ֆեյսբուքում գրել է տիկին Բելլա Քոչարյանը:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հայտնել է ռեժիսորը՝ նշելով, որ Հովհաննեսի՝ ամիսներ առաջվա բոթը, պարզվեց, ճիշտ էր։  «Մեր բոլորի Թեւանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․»,-  գրել է ռեժիսորը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 167 հազարից: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 3855 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.61 դրամով ու հասել 518.88 դրամի:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով ու կազմել 627.48 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 4.11 դրամով ու կազմել 712.27 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով ու հասել 6.87 դրամի:

Հայաստանում փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը կշարունակի տաքանալ: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 -3, վաղը ցերեկը` +6 +8:

Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված