Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասֆալտին փռված պետությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երրորդ օրն է՝ Երևանում տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ամեն օր տեղի են ունենում հարյուրավոր ավտովթարներ, փողոցներն ու մայթերը պատված են սառույցով, անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն կարողանում կատարել իրենց քայլն ու ժամանակին հասնել աշխատանքի։ Երևանում տեղացած ձյան հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչինչ չի արել։ Այսինքն՝ Երևանում իշխանություն՝ որպես այդպիսին, ուղղակի գոյություն չունի։ Եվ խնդիրը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ Երևանի քաղաքապետի անեկդոտիկ կերպարն է, խնդիրն իրականում շատ ավելի խորն է, պարզապես մայրաքաղաքում արձանագրված տեղումների պատճառով ավելի արտահայտիչ է դարձել։

Իրականությունն այն է, որ Հայաստանում պետություն՝ որպես ինստիտուցիա, այլևս գոյություն չունի։ Այն գոյություն չուներ նաև անցած երկուսուկես տարիներին, պարզապես նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայից հետո պետության վախճանն արձանագրվել է նաև դե ֆակտո։ Երևանում ձյունից չմաքրվող փողոցը նույն երևույթի արտահայտությունն է՝ ինչ Շուռնուխում ադրբեջանական զինվորներին դեմ հանդիման համայնքապետին թողնելու իրողությունը կամ զոհվածների ու անհետ կորածների մարմինների որոնողական աշխատանքներում հարազատների ընդգրկումը։ Նշված և չնշված բազմաթիվ օրինակները նույն երևույթի՝ պետության չգոյության արտահայտություններ են։

Անցած երկուսուկես տարիներին որևէ առարկայական հաջողություն չարձանագրած Նիկոլ Փաշինյանը կատարելության է հասել պետությունը ոչնչացնելու հարցում։ Ամեն ինչ ու ամենքին ասֆալտին փռելու մոլուցքով տարված այս մարդը, գիտակցաբար կամ ոչ, իրականում ասֆալտին է փռել պետությունը՝ բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։

Դա չի արվել մեկ օրում և մեկ գործողությամբ, պետությունը քանդելու գործընթացը կրել է հետևողական ու մեթոդական բնույթ և ընդգրկել է նաև այնպիսի քայլեր, ինչպես, օրինակ՝ նույն Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելը։

Ահա այդպիսի հակաբնական ու հակաբանական քայլերով պետությունն աստիճանաբար փռվեց այն ասֆալտին, որը, ճակատագրի հեգնանքով, իսկ գուցե՝ արդարաբար, այսօր չի մաքրում Հայկ Մարությանը։ Իրականում մայրաքաղաքի փողոցները սառույցից մաքրելու համար ու դրանից առաջ անհրաժեշտ է «ասֆալտից պոկել» պետությունն ու այն ազատագրել ասֆալտարարի հոգեբանությամբ ղեկավարներից։ Սառույցն այսօր կամ մեկ ամիս անց հալվելու է, իսկ այդ նույն ասֆալտին հավասարեցված պետությունը փոշիանալու է նույն իշխանության փռած քարոզչական ասֆալտի քայքայման հետ։ Պետության փոշիացման տեմպը, ի դեպ, արդեն կախված է ոչ թե ասֆալտի, այլ հասարակության որակից՝ պետությանը վերածնվելու շանս տալու կամ պետության վրայով վերջնականորեն քայլելու երկընտրանքում կատարելիք ընտրությունից։

Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված