Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչքա՞ն է Նիկոլը պետք Ռուսաստանին. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Պատերազմի արդյունքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Արցախում լայն ռազմական ներկայությունը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայություն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցության ուղիները։ Այսինքն, այժմ նա դարձել է ադրբեջանական քաղաքականությունը որոշող կարեւորագույն գործոն, անգամ ավելի կարեւոր, քան Թուրքիան։
 
Հայաստանում եթե նախկինում Ռուսաստանը անվտանգության հարցում կարեւորագույն դաշնակիցն էր, ապա այժմ նա է դարձել անվտանգություն ապահովողը, անգամ`օպերատիվ-տակտիկական խնդիրները լուծողը։ Հայկական բանակի կաթվածահար վիճակի պատճառով ակամա Ռուսաստանն է դարձել մեր սահմանների վերահսկողը։ Մեղրիի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն, ըստ էության, նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնում Ռուսաստանին։ Ռուսաստանն է բանակցում գերիների հարցով, նա է լուծում բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում եւ Հայաստանում։ Ռուսաստանն է դարձել Հայաստանի միակ արտաքին քաղաքական գործընկերը եւ, ըստ էության, մինչեւ իրավիճակի փոփոխությունը նա է ներկայացնելու Հայաստանին աշխարհում։ Եւ, ի վերջո, ըստ լուրերի՝ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է 1 միլիարդ 150 միլիոն դոլար պատերազմի ընթացքում մատակարարած զենքի համար, որը էֆեկտիվությամբ չօգտագործվեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա գեներալների սխալների պատճառով։
 
Բնական է, որ Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության կտրուկ աճից եւ Հայաստանն ամբողջապես իր վերակացության տակ առնելուց հետո էապես աճում է Ռուսաստանի ազդեցությունը նաեւ Վրաստանի նկատմամբ։ Եւ այս ամենը Մոսկվան, իհարկե, անում է ոչ թե ինչ որ մեկի հանդեպ թշնամության պատճառով, այլ ելնելով իր ազգային շահերից, որոնց իրագործման համար նա տվյալ դեպքում օգտագործեց շատ հարմար, որոշ առումով նաեւ իր կողմից ստեղծվող իրավիճակները։
 
Հարավային Կովկասում նման նշանակալի հաջողությունների Ռուսաստանը հասավ, մեծ մասամբ, Նիկոլ Փաշինյանի տգետ, ապաշնորհ եւ դավաճանական ռեժիմի շնորհիվ։ Բնական է, որ Ռուսաստանի շահերից չէր բխում այս ապիկարների հեռացումը, որոնք արդեն ենթարկվում են Կրեմլի ամենաշարքային պաշտոնյաների ճկույթի շարժումներին։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շնորհիվ Ռուսաստանը Հայաստանից կարող է նորանոր զիջումներ պոկել, եւ այս առումով թվում է, թե այս ռեժիմի գոյատեւումը բխում է Մոսկվայի շահերից։
 
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակությունն իր մեջ պարունակում է նաեւ մեծ ծուղակներ ու վտանգներ հենց Ռուսաստանի համար։ Նախեւառաջ, դա Հայաստանում հնարավոր հակառուսական տրամադրությունների աճն է։ Ներկա վարչակարգն ունի չափազանց ցածր վարկանիշ եւ երբ Հայաստանի քաղաքացիների համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի սպոնսորներից մեկը Ռուսաստանն է, եւ որ ռուսական ազդեցության շարունակության դեպքում քաղաքացիներն արդեն ոչ թե շահում են, այլ կորցնում, ապա հակառուսականությունն ակնհայտ միտում կարող է դառնալ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում երկրով մեկ նետվել էին ֆեյք հակառուսականության սերմեր, դրանք կարող են իրական արմատներ ու պտուղներ տալ։
 
Մոսկվայի համար մյուս վտանգը թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա ազդեցության աճն է Հայաստանում։ Արդեն խոսվում է Հայաստանում թուրքական ներդրումների եւ տնտեսական ծրագրերի մասին։ Նիկոլ Փաշինյանի թուլամորթ եւ կաշառակեր ռեժիմը ինչ-որ պահից այլեւս կարող է թույլ տալ, որ դրանք իրականություն դառնան, եւ շատ արագ թուրքական կապիտալը կարող է մրցակցել ռուսականի հետ Հայաստանում։
 
Հայաստանի հետագա թուլացումը կարող է հանգեցնել բնակչության մեծ արտահոսքի եւ տնտեսության այնպիսի կաթվածի, որ այն չկարողանա անգամ սպասարկել Ռուսաստանին որպես «կայազորի անձնակազմ»։ Այս դեպքում Մոսկվան ստիպված է լինելու ոչ միայն վայելել տարածաշրջանում ունեցած իր իրավունքները, այլեւ պատասխանատվություն կրել կայազորի գործունեության համար, իսկ դա նշանակում է նորանոր ու մեծ ծախսեր, անվտանգային եւ դիվանագիտական նորանոր ռեսուրսների գործարկում։
 
Ի վերջո, Ռուսաստանն այնուամենայնիվ հեռու է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հենց ռեգիոնում են, Ռուսաստանն ունի բազմաթիվ առաջնահերթություններ, իսկ թուրքական տանդեմի համար թիվ մեկ խնդիրը Հայաստանն է։ Թուրքական տարրի ուժեղացումը, Հայաստանի թուլացումը կրիտիկական կետից ներքեւ, եւ ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրության շեղվելն ի շահ իր մյուս խնդիրների, կարող է ապագայում հանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Ռուսաստանն այլեւ չկարողանա վերադառնալ Հայաստան։  
 
Այս բոլոր վտանգների վերացումը կախված է այն հանգամանքից, թե Ռուսաստանը երբ կորոշի դադարեցնել Նիկոլ Փաշինյանին սատարելը։
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձելՖինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»
Ամենադիտված