Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ծայրահեղ թուլացումն ու ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրության շեղվելը կարող է հանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Մոսկվան այլեւ չկարողանա վերադառնալ Հայաստան. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի արդյունքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայությունը Հարավային Կովկասում, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանն ու վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

«Արցախում լայն ռազմական ներկայությունը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայություն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցության ուղիները։ Այսինքն, այժմ նա դարձել է ադրբեջանական քաղաքականությունը որոշող կարեւորագույն գործոն, անգամ ավելի կարեւոր, քան Թուրքիան։

Հայաստանում եթե նախկինում Ռուսաստանը անվտանգության հարցում կարեւորագույն դաշնակիցն էր, ապա այժմ նա է դարձել անվտանգություն ապահովողը, անգամ`օպերատիվ-տակտիկական խնդիրները լուծողը։

Հայկական բանակի կաթվածահար վիճակի պատճառով ակամա Ռուսաստանն է դարձել մեր սահմանների վերահսկողը։ Մեղրիի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն, ըստ էության, նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնում Ռուսաստանին։ Ռուսաստանն է բանակցում գերիների հարցով, նա է լուծում բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում եւ Հայաստանում։ Ռուսաստանն է դարձել Հայաստանի միակ արտաքին քաղաքական գործընկերը եւ, ըստ էության, մինչեւ իրավիճակի փոփոխությունը նա է ներկայացնելու Հայաստանին աշխարհում։ Եվ, ի վերջո, ըստ լուրերի`Ռուսաստանը Հայաստանից պահանջում է 1 միլիարդ 150 միլիոն դոլար պատերազմի ընթացքում մատակարարած զենքի համար, որը էֆեկտիվությամբ չօգտագործվեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա գեներալների սխալների պատճառով։

Բնական է, որ Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության կտրուկ աճից եւ Հայաստանն ամբողջապես իր վերակացության տակ առնելուց հետո էապես աճում է Ռուսաստանի ազդեցությունը նաեւ Վրաստանի նկատմամբ։ Եւ այս ամենը Մոսկվան, իհարկե, անում է ոչ թե ինչ որ մեկի հանդեպ թշնամության պատճառով, այլ ելնելով իր ազգային շահերից, որոնց իրագործման համար նա տվյալ դեպքում օգտագործեց շատ հարմար, որոշ առումով նաեւ իր կողմից ստեղծվող իրավիճակները։

Հարավային Կովկասում նման նշանակալի հաջողությունների Ռուսաստանը հասավ մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանի տգետ, ապաշնորհ եւ դավաճանական ռեժիմի շնորհիվ։ Բնական է, որ Ռուսաստանի շահերից չէր բխում այս ապիկարների հեռացումը, որոնք արդեն ենթարկվում են Կրեմլի ամենաշարքային պաշտոնյաների ճկույթի շարժումներին։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շնորհիվ Ռուսաստանը Հայաստանից կարող է նորանոր զիջումներ պոկել, եւ այս առումով թվում է, թե այս ռեժիմի գոյատեւումը բխում է Մոսկվայի շահերից։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակությունն իր մեջ պարունակում է նաեւ մեծ ծուղակներ ու վտանգներ հենց Ռուսաստանի համար։ Նախեւառաջ, դա Հայաստանում հնարավոր հակառուսական տրամադրությունների աճն է։ Ներկա վարչակարգն ունի չափազանց ցածր վարկանիշ եւ երբ Հայաստանի քաղաքացիների համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի սպոնսորներից մեկը Ռուսաստանն է, եւ որ ռուսական ազդեցության շարունակության դեպքում քաղաքացիներն արդեն ոչ թե շահում են, այլ կորցնում, ապա հակառուսականությունն ակնհայտ միտում կարող է դառնալ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում երկրով մեկ նետվել էին ֆեյք հակառուսականության սերմեր, դրանք կարող են իրական արմատներ ու պտուղներ տալ։

Մոսկվայի համար մյուս վտանգը թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա ազդեցության աճն է Հայաստանում։ Արդեն խոսվում է Հայաստանում թուրքական ներդրումների եւ տնտեսական ծրագրերի մասին։ Նիկոլ Փաշինյանի թուլամորթ եւ կաշառակեր ռեժիմը ինչ-որ պահից այլեւս կարող է թույլ տալ, որ դրանք իրականություն դառնան, եւ շատ արագ թուրքական կապիտալը կարող է մրցակցել ռուսականի հետ Հայաստանում։

Հայաստանի հետագա թուլացումը կարող է հանգեցնել բնակչության մեծ արտահոսքի եւ տնտեսության այնպիսի կաթվածի, որ այն չկարողանա անգամ սպասարկել Ռուսաստանին որպես «կայազորի անձնակազմ»։ Այս դեպքում Մոսկվան ստիպված է լինելու ոչ միայն վայելել տարածաշրջանում ունեցած իր իրավունքները, այլեւ պատասխանատվություն կրել կայազորի գործունեության համար, իսկ դա նշանակում է նորանոր ու մեծ ծախսեր, անվտանգային եւ դիվանագիտական նորանոր ռեսուրսների գործարկում։

Ի վերջո, Ռուսաստանն, այնուամենայնիվ, հեռու է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հենց ռեգիոնում են, Ռուսաստանն ունի բազմաթիվ առաջնահերթություններ, իսկ թուրքական տանդեմի համար թիվ մեկ խնդիրը Հայաստանն է։ Թուրքական տարրի ուժեղացումը, Հայաստանի թուլացումը կրիտիկական կետից ներքեւ, եւ ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրության շեղվելն ի շահ իր մյուս խնդիրների, կարող է ապագայում հանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Ռուսաստանն այլեւ չկարողանա վերադառնալ Հայաստան։

Այս բոլոր վտանգների վերացումը կախված է այն հանգամանքից, թե Ռուսաստանը երբ կորոշի դադարեցնել Նիկոլ Փաշինյանին սատարելը»,- գրել է Աղասյանը։

Սպասվում է ձնախառն անձրև և մառախուղԽոշար վթար՝ ԱրտաշատումԺողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկրաշարժ է գրանցվելՄահացած զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Թուրքիան արագացնում է Հայաստանի սահմանին անցակետի բացման աշխատանքները Իրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մալխաս Ամոյանը հաղթեց շվեդ մրցակցին Երևանում և 7 մարզում լույս չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արբատ փողոց«Կալաշնիկով. ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը» Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ռուս խաղաղապահները հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք․ պատմության այս օրը (09 փետրվար)Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ խոշոր անջատումներ են լինելու ՀՀ-ում ձյուն է տեղումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԼևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է «Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Ռուս փորձագետ. Բաքուն փորձարկում է հայկական շուկան մանիպուլյացիաներ անելով բենզինի գներովԽոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ
Ամենադիտված