Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը պետական գաղտնիք չէ. տվյալները մաս-մաս տալով՝ իշխանությունը փորձում է հեռացնել հանրային դժգոհությունը, որը կարող է զանգվածային բնույթ ստանալ. Լ. Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը երբևէ պետական գաղտնիք չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի այն պնդմանը, թե չի կարող հայտնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը, քանի որ դա պետական գաղտնիք:

Նա ընդգծեց՝ պետությունը նոյեմբերի 9-ին՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ պետք է պահանջեր ժամանակ, որ դուրս բերվեին այն բոլոր զինծառայողները, որոնք գտնվում էին Ադրբեջանին հանձնվող տարածքներում:

«Ինքս դեռ նոյոմբերի 10-ին վրդովմունքս հայտնել եմ, որ, կարծես թե, ավելի մեծ նշանակություն են տվել հողերին, քան մարդկանց: Այդ փաստաթղթում զրոյացված է  մարդու կյանքի գինը: Դա աններելի է փաստաթուղթն ստորագրած բոլոր երեք կողմերի համար»,-ասաց նա:

Ըստ Ալավերդյանի՝ պետությունը պետք է ունենար զորակոչվածների, վերադարձածների, ներառյալ՝ վիրավորներինը, ինչպես նաև զոհվածների թիվը, որոնք հայտնաբերվել են: «Այդ դեպքում զորակոչվածների մեջ հստակ ցուցակով անուն առ անուն կերևար՝ ովքեր են անհետ կորածները: Այստեղ թերացումն ուղղակի աչքի է զարնում»,-նշեց նա:

Ալավերդյանն ընդգծեց՝ թեև ինքը չի ուզում քաղաքականացնել անհետ կորածների, զոհված զինծառայողների, գերիների հարցը, բայց իշխանությունները, կարծես, քաղաքականացնում են:

«ՀՀ ներկա իշխանություններն առաջինը չեն մարդկության պատմության մեջ, որոնք մաս-մաս, հատվածական տրամադրելով զոհերի, գերիների մասին տեղեկությունները՝ փորձում են իրենցից հեռացնել հանրային դժգոհությունը, որը կարող է զանգվածային բնույթ ստանալ: Պետք է լինել հետևողական տեղեկութունների տրամադրելու հարցում: Դա պետության պարտավորությունն է: Եթե պետությունը չի ուզում լայն հանրությանը հայտնել այդ տեղեկությունները, առնվազն բոլոր ծնողները պետք է տեղեկացված լինեն, մինչդեռ այն բողոքները, որ լսում ենք մինչ այժմ, միանշանակ վկայում են, որ դա մինչև հիմա չի արվել»,-ասաց նա:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ պետությունը, պատկան կառույցները պարտավոր են ուշադրություն դրսևորել նաև Արցախյան նախկին պատերազմում անհետ կորած անձանց գտնելու, նրանց ընտանքիներին աջակցելու հարցում:

«Պետական մարմինները պարտավոր են նույնչափ զբաղվել թե՛ նախկին, թե՛ այս պատերազմի ընթացքում անհետ կորածների հարցով, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներով»,-ասաց նա:

Ալավերդյանը նկատեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե նոյեմեբերի 9-ից հետո գերեվարված զինծառայողները ոչ թե գերիներ են, այլ ահաբեկիչներ, որովհետև զենքը ձեռքերին՝ հայտնվել են զինադադարը հայտարարելուց հետո: «Ալիևը չարաչար սխալվում է, նրա հայտարարությունը հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»,-ընդգծեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»
Ամենադիտված