Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նա Սյունիքում ապրեց իր քաղաքական կարիերայի ամենաամոթալի օրերից մեկը». Коммерсантъ-ի անդրադարձը Փաշինյանի ձախողված այցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում ձախողված այցին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին ու հասարակական տրամադրություններին:

Ստորև ներկայացնում ենք պարբերականի հոդվածը:

«Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրն ապրեց իր քաղաքական կարիերայի ամենաամոթալի օրերից մեկը: Նա նախատեսում էր այցելել Սյունիքի մարզի մի քանի քաղաքներ, որտեղ այժմ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ սահմանազատման համար, սակայն ցուցարարները փակել էին հանրապետության հարավ տանող ճանապարհը, որի պատճառով պաշտոնական ավտոշարասյունը վերադարձավ մայրաքաղաք Երևան: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հորդորեց խափանել վարչապետի՝  նախապես ծրագրված այցությունը մարզ: Նման քայլի համար քաղաքապետը ձերբակալվեց «օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու համար»: Հնարավոր է, որ սա նրան դարձնի նոր ժողովրդական հերոս:

Իրավիճակը Սյունիքի մարզում, ուր երկուշաբթի այցելեց Նիկոլ Փաշինյանը, վերջին պատերազմից հետո ավելի է վատթարացել, քան Հայաստանի այլ մարզերում: Դեռ սեպտեմբերին Գորիս, Սիսիան, Կապան և Սյունիքի այլ քաղաքների հեռավորությունն Ադրբեջանի մոտակա դիրքերից 70 կամ նույնիսկ 100 կմ էր: Իսկ հիմա, երբ ադրբեջանական բանակը գրավեց Զանգելանի շրջանը, որը ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս էր կազմում, սահմանը պետք է անցնի բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա: Առանձնապես մտահոգիչ է մայրուղու Գորիս-Կապան հատվածը, որը հատում է պատերազմող երկրների սահմանը:

Ստեղծված իրավիճակը կտրուկ արձագանք է առաջացնում ոչ միայն Սյունիքի բնակիչների, այլև տեղի իշխանությունների կողմից: Դեռ դեկտեմբերի 5-ին Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները և ավագանու անդամները Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը կոչ էին անում հրաժարական տալ:

«Սա ոչ թե քաղաքական շահարկումների հարց է, այլ հայրենիքը փրկելու և Սյունիքի բնակչության անվտանգությունն ապահովելու հարց է», - ասված է մարզի գլխավոր քաղաքների քաղաքապետերի ստորագրած հայտարարության մեջ:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ավելի ակտիվ կերպով, քան մյուսները, խոսեց վարչապետ Փաշինյանի դեմ: Կիրակի օրը նա ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառում էր հրապարակել՝ սկզբում պարզապես նշելով, որ «դավաճան Նիկոլը» իրավունք չունի գալ Սյունիք, իսկ արդեն ուշ երեկոյան՝ բնակիչներին ուղղակիորեն կոչ էր արել փակել Երևանից քաղաք եկող ճանապարհը:

«Սա քաղաքական կողմնորոշման հարց չէ, և ոչ մի կուսակցության նախաձեռնություն չէ: Սա սյունեցիների պայքարն է հանուն արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության», - բացատրել է նա:

Երկուշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել, և նույնիսկ նրա ամենամոտ ենթականերն ու փաստաբանները տեղյակ չէին նրա գտնվելու վայրի մասին: Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ոստիկանությանը ուղղակիորեն մեղադրեց քաղաքապետին առևանգելու համար՝ հավելելով, որ ինքը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքել է հայեցողական վերաբերմունքից:

Մի քանի ժամ անց իշխանությունները հայտնեցին, որ պարոն Առուշանյանին տեղափոխել են մայրաքաղաք ՝ Քննչական կոմիտեի շենք, և նրան մեղադրանք է առաջադրվել «օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փորձի համար»:

Քննիչները նշել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվում:

Բայց նույնիսկ այդպիսի կոշտ միջոցները չօգնեցին Փաշինյանին հասնել իր ուզածին:

«Հավաստիացնում եմ, որ ես հայացքս չեմ փախցնի, երբ խոսեմ Սյունիքի բնակիչների հետ: Ես կատարել եմ և կատարում եմ ձեր հանդեպ իմ պարտավորությունները ամբողջությամբ: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Սյունիք այցելելու իմ որոշումը ընդհանրապես չի ընդունվել՝ մարդկանց գրգռելու, իրավիճակը սրելու կամ վերքին աղ լցնելու համար», - ասել է նա՝ խոսելով իր մեքենայից:

Բայց պաշտոնյայի ավտոշարասյունը այդպես էլ չհասավ զայրացած բնակիչների մոտ: Ոստիկանության աշխատակիցները (ներառյալ այլ շրջաններից բերվածները), չնայած բողոքողների հետ ընդհարումներին, չէին համարձակվում բիրտ ուժ կիրառել մայրուղին արգելափակելու համար, և Փաշինյանն ստիպված էր հրաժարվել շրջանի գլխավոր քաղաքներ այցելելուց:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ստիպված էր բավարարվել այցելությունների ծրագրում ընդհանրապես չներառված Սառնակունք գյուղ և Սիսիան քաղաք կատարած այցերով: Երկու բնակավայրերն էլ գտնվում են տարածաշրջանի հենց հյուսիսում՝ նոր սահմանից մոտ 15 կմ հեռավորության վրա, այսինքն՝ այս սահմանազատումը ընդհանրապես որևէ ազդեցություն չի ունենում վերջիններիս վրա:

Իրավիճակը ինչ-որ կերպ փրկելու համար Նիկոլ Փաշինյանը տեսախցիկի առաջ մի բաժակ օղի խմեց պատերազմում զոհվածների հիշատակի համար, ապա թիկնապահների հոծ բազմությամբ շրջապատված, հանդիպեց աջակիցների, ովքեր գոռում էին «Նիկոլը վարչապետ է» վաղուց մոռացված կարգախոսը:

Բացի այդ՝ մի քանի «ընտրյալներ», որոնց թույլատրվեց մոտենալ Փաշինյանին, խնդրեցին իրենց «կուռքին» չհեռանալ աշխատանքից:

Ելույթ ունենալով Սիսիանի այս ակնհայտ ոչ պատահական հանրահավաքում՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ սահմանը հաստատված է վարչատարածքային բաժանման մասին օրենքին համապատասխան: Հաշվի առնելով, որ սույն օրենքն ընդունվել  2010 թվականին, Փաշինյանի խոսքերն անմիջապես ընկալվեցին որպես պատասխանատվության տեղափոխում նախորդ կառավարության վրա: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ Սյունիքի բնակիչները վախենալու ոչինչ չունեն. սահմանապահները հուսալիորեն կապահովեն տարածաշրջանի անվտանգությունը:

Երբ Փաշինյանն այցելեց տեղի եկեղեցի, իրավիճակն ակնհայտորեն դուրս էր սպասվածից ևս: Մոմ վառելով՝ նա ուզում էր սեղմել Պարգև քահանա Զեյնալյանի ձեռքը, բայց նա կտրուկ մերժեց՝ ասելով, որ Փաշինյանին սպասվում է Աստծո դատաստանը:

Տեղեկանալով տհաճ միջադեպի մասին՝ Փաշինյանի կողմնակիցները նույնիսկ փորձեցին մտնել եկեղեցի ու հաշվեհարդար տեսնել քահանայի հետ, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չտվեց նման քայլի դիմել:

Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը պարզապես չէր կարող ուղևորվել Սիսիանի հարավ:

«Համոզված եմ, որ նման ինքնաբուխ հանրահավաքներ տեղի կունենան նաև Գորիսում, Կապանում, Մեղրիում: Ապաարգելափակեք ճանապարհները, թույլ տվեք անցնել և տեղում պարզել, թե ինչ են մտածում քաղաքացիները», - գրել է Փաշինյանը Facebook- ում՝ պնդելով, որ ոչ ոք հանդիպում չի կազմակերպել իր կողմնակիցների հետ:

Շրջանի բնակիչները զիջումների չգնացին, իսկ կառավարության ղեկավարը ստիպված եղավ վերադառնալ մայրաքաղաք՝ շարունակելով հավաստիացնել, որ այլ քաղաքներում իրեն նույնպես սպասում են համակիրները:

«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»,- հեռանալիս գրել է նա:

Անգամ երբ Փաշինյանի ավտոշարասյունը լքեց բնակավայրը, ցուցարարները չհեռացան Երևան-Գորիս մայրուղուց: Նրանք պարզապես այժմ մեկ այլ պահանջ ունեին, այն է՝ ազատ արձակել քաղաքապետ Առուշ Առուշանյանին:

Նիկոլ Փաշինյանի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ հայ քաղաքագետ Կարեն Քոչարյանը միայն մեկ եզրակացության է հանգում՝ երկրի պետական համակարգը փաստացիորեն կաթվածահար է:

«Սյունիքն ապացուցեց, որ Հայաստանում 40 օր շարունակ անիշխանություն է տիրում: Չի մնացել մի կառույց, որը լիովին ենթակա լինի Փաշինյանին: Առաջին հայացքից հնարավոր է, որ ոստիկանությունը նման կառույց է: Բայց մենք տեսանք, թե ինչպես նա կարող է գործել անհրաժեշտության դեպքում: Եվ հիմա այն պարզապես աշխատանքային համակարգի տպավորություն է թողնում», - ասել է փորձագետը «Կոմերսանտ» -ին տված հարցազրույցում:

Պարբերականը հատկանշական է համարում, որ 2018-ի հայկական «թավշյա հեղափոխությունը» սկսվեց այն փաստով, որ Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները ոտքով ճանապարհ ընկան Գյումրիից Երևան՝ մեջքին ընդամենը մեկ ուսապարկով, այնինչ երկուշաբթի օրը նա նույնիսկ վարչապետի ավտոշարասյունով չկարողացավ տեղաշարժվել երկրում»:

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում
Ամենադիտված