Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կադրերը «փափուկ բարձ» են դնում ժողովրդի գլխի տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկվանից համացանցում տարածվում է տեսանյութ, որում հստակ երևում է` ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին` ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում` զորամաս կառուցելու նպատակով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ «Կամազ» մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։ 

Իր հերթին` լարված և գրեթե անկառավարելի իրավիճակ է ստեղծվել Սյունիքում: Մարզի բոլոր համայնքապետերը հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և դա հասկանալի է. Սյունիքը այսօր Փաշինյանի գրչի մեկ շարժումով դարձել է սահմանամերձ և, ցավոք, մատնվել անիշխանության: Դավիթ Բեկ գյուղի գյուղապետը այդպես էլ չստացավ ՊՆ աջակցությունը, որը օրեր առաջ պահանջում էր: Խոշորացված Տեղ համայնքի Արավուս գյուղի մոտ 50 հեկտար պահուստային ու սեփականաշնորհված հողերը շարունակում են մնալ ադրբեջանական դիրքերից այն կողմ: Դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան հայկական լրատվամիջոցներով տարածվեցին տեղեկություններ, որ ադրբեջանցիները հայկական ինքնապաշտպանական ուժերին Կապանի մերձակայքի դիրքերը լքելու վերջնաժամկետ են տվել։ Ավելի ուշ տարածվեցին նոր հրապարակումներ, որ Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել, իսկ թշնամին 10 ժամ է տվել դիրքերը լքելու համար։ Այս իրավիճակում անչափ ուշագրավ է Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետների և փոխմարզպետների պահվածքը: Վերջիններս, կարծես թե, պատերազմի 44 օրերից որևէ դաս չեն քաղել և չնայած ակնհայտ վտանգին, որը դամոկլյան սրի պես կախվել է այս երկու մարզերի վրա՝ ժողովրդի գլխի տակ փորձում են փափուկ բարձ դնել` կատարելով վերևից եկող հրահանգները:

Դիցուք՝ չնայած ակնհայտ փաստերի, որ Վայոց Ձորում առկա են երևույթներ, որոնք որևէ կերպ չեն բխում ՀՀ շահերից, Վայոց Ձորի մարզպետը հայտարարում է, որ սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ Բացի այդ, նա հաթաթա է տալիս լրատվամիջոցներին, որոնք, ըստ իրեն, մանիպուլացնում են տեղեկատվությունը: 

Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետն էլ այնքան մեծ ջանք են գործադրել իրականությունը հերքելու համար, որ, ըստ էության, հերքել են միմյանց: Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքում գրել է, թե Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են, ու իրավիճակը վերահսկելի է։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ասել էր, որ չնայած փոխհրաձգության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն ադրբեջանցիներն իրենց խրամատներից բարձրախոսով իսկապես պահանջել են, որպեսզի հայ սահմանապահները հեռանան իրենց դիրքերից։ Ներկա պահին, ըստ մարզպետի, մոտակա ստորաբաժանումները բերված են մարտական պատրաստականության վիճակի, կատարվում է ուժեղացված հերթապահություն։ 

Այսինքն ի՞նչ է ստացվում` մի կողմից մենք ունենք Վայոց Ձորի և Սյունիքի մարզի 100-ից ավել համայնքներ, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, բայց արի ու տես, որ այդ մարզերի դրածո ղեկավարները ոչ միայն վտանգ չեն տեսնում, դեռ մի բան էլ մեղադրում են մեդիային, կամ բնակչությանը սադրելու և սադրանքին տրվելու համար: Այսինքն՝ շարունակվում է պատերազմի 44 օրերի ընթացքում տարված ստի և ամեն գնով ճշմարտությունը թաքցնելու, լղոզելու, հանրությանը թմբիրի մեջ մտցնելու քաղաքականությունը… 

Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր
Ամենադիտված