Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրական դեպք. մեղվի կծելուց հետո տղան վերածվեց աղջկա. (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հետաքրքիր փաստեր մեղուների եւ մեղվաբուծության մասին 

Առավել մանրամասն՝ Այստեղ

• Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռեւս քարե դարում: Իսպանիայում գտնվող Կուեւաս դե լա Արանիայի քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռի վրա արված նկար, որտեղ պատկերված է մարդ, ով բարձրանում է ծառի վրա, որպեսզի մեղր հանի վայրի մեղուների փեթակից: Այդ նկարը արված է մոտ 8 հզր. տարի առաջ:
• Երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում՝ անհայտ է: Սակայն հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակից: Այդ զբաղմունքը այնքան էր հարգի, որ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:

• Մեղուները ունեն հոտառության ուժեղ զգացողություն: Նրանք ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:
• Որպեսզի մեկ կիլոգրամ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների: Այդ դեպքում նա թռչում է մոտ 300 հզր. կիլոմետր տարածություն:
• Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով («մեղուների պարերով») եւ բուրող նյութերով՝ ֆերոմոնով, որն արտադրում է նրանց օրգանիզմը:
• Մեղուն կարող է տանել մոտ 50 միլիգրամ նեկտար: Ճիշտ է, հավաքած նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու: Եթե տարածությունը, որը նրան պետք է թռչել, շատ մեծ է, մեղուն օգտագործում է իր հավաքած նեկտարի 60-70%-ը:

• Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, ապա դա նրանց չի հանգստացնում, ինչպես ընդունված է համարել: Ավելի շուտ հակառակը՝ դա նրանց վախեցնում է: Մեղուները սովորել են էվոլյուցիոն հազարամյակների ընթացքում, որ ծուխը անտառային հրդեհների նշան է, այդ պատճառով էլ նրանք էվակուացնում են իրենց թրթուրներին եւ հավաքած մեղրը: Քանի որ մեղրը գտնվում է մեղվի որովայնի մոտ, այն չի ծալվում, եւ բնականաբար միջատը չի կարող խայթել, ինչից եւ օգտվում են մեղվապահները:

• Մեղուն կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կիլոմետր, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան: Ուրիշ բան է, որ այդքան հեռու մեղուները սովորաբար չեն թռչում, որպեսզի շատ էներգիա չվատնեն: Մեղուների սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կիլոմետր շառավղով:
• Մեղրի ամենաշատ քանակությունը սեզոնին հավաքում են սիբիրյան եւ հեռավոր արեւելքում գտնվող մեղուները: Երբ այդ շրջաններում ծաղկում է լորենին, մեղուները օրական կարող են արտադրել մինչեւ 30 կիլոգրամ մեղր: Ռեկորդային բերք է գրանցվել Սիբիրում՝ սեզոնի ընթացքում մոտ 420 կիլոգրամ:
• Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետեւելով, մեղր արտադրելով եւ այլ օգտակար գործերով:

• Մեղուն մոլորակի ամենաուժեղ կենդանիներից մեկն է: Նա ընդունակ է բարձրացնել իր քաշից 2 անգամ ծանր բեռ: Բացի դրանից, նա հարթ մակերեւույթով կարող է քարշ տալ իր քաշից մոտ 20 անգամ ծանր իր:
• Մայր մեղուն չգիտես ինչու ոչ մի հանգամանքներում չի խայթում մարդուն: Բայց մեկ ուրիշ մայր մեղվի հանդիպելիս միշտ հարվածում է ախոյանին:
• Ընդհանուր ճանապարհը, որը սեզոնին անցնում են մեղր հավաքող մեղուները, մոտավորապես հավասար է 385 հզր. կիլոմետրի: Այդ տարածությունը համադրելի է մեր մոլորակի հեռավորությանը Լուսնից:
• Անհավանական է, բայց փաստ է, որ Լոնդոնի ծառայողական շենքերի կտուրներին կան ավելի քան 2 հզր. փեթակներ: Ինչպե՞ս են մեղուները կարողացել այդ շենքերի աշխատողների ուշադրությունը չգրավել, հանելուկ է մնում:

• Երբ մեղուն թռչում է թեթեւ, նա ընդունակ է զարգացնել մինչեւ 65 կմ/ժ արագություն: Իսկ երբ նա բեռնված է, ապա թռչում է 15-30 կմ/ժ արագությամբ՝ կախված իր կրած բեռի ծանրությունից եւ քամու ողղությունից: Հետաքրքիր է, որ այդ դեպքում մեղուն թափահարում է թեւերը անհավանական հաճախականությամբ՝ մոտ 450 շարժում մեկ վայրկյանում:
• Մեղուներն ընդունակ են հայտնաբերել թմրամիջոցներ եւ պայթուցիկ նյութեր՝ հոտառությամբ: Այդ պատճառով էլ որոշ հատուկ ծառայություններ օգտագործում են հատուկ նախապատրաստած մեղուների: Սակայն հետաքրքիր է, որ լինում է նաեւ հակառակը. մեղուները դառնում են թմրանյութերի առաքիչ: 1985թ.-ին Պերուում առգրավվում է հսկայական քանակի էկվադորյան մեղր, որի մեջ հայտնաբերվում է մեծ տոկոսային հարաբերությամբ կոկաին: Պարզվում է, որ թմրամիջոցը չեն լուծել մեղրի մեջ, այլ դա արել են մեղուները, որոնց էկվադորյան թմրամիջոցների առեւտրականները բաց են թողել այն դաշտերը, որտեղ աճում է կոկան:

• Ճապոնիան հրաժարվում է բազմացնել մեղուների տեղական ցեղատեսակը հօգուտ եվրոպականի, քանի որ նրանք ավելի մեղրատու են: Սակայն ճապոնացի մեղվապահները բախվում են այն խնդրին, որ եվրոպական մեղուները բացարձակ անպաշտպան են ասիական իշամեղուների դեմ, որոնք ավերում են նրանց փեթակները:

Ավտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Իրավունք». Մոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներովԻրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի
Ամենադիտված