Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, ուրախ երեխա էր, բոլորի սրտով էր առաջնորդվում։ Բոլորի ուրախությունն էր, իրեն շատ էին սիրում։ Պատանեկության տարիներին էլ իրեն սիրում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Լրիվ ուրիշ՝ հանգիստ, խելամիտ բնավորություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորիի մայրիկը՝ տիկին Համեստը։ Գրիգորին ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Մարտունու արհեստագործական ուսումնարանում։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, հարվածային էր։ Ընդունակ էր, խելացի, և եթե ավելի շատ ջանք գործադրեր, առաջադիմությունն ավելի լավը կլիներ։ Մաթեմատիկայից ինչ հարց տային, նա առաջինն էր պատասխանում։ Խելացի էր շատ»։

Ուսումնարանն ավարտելուց հետո Գրիգորին մեկնել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Հայկազովի զորամասում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է պատվոգրերով և կրծքանշաններով։ Զորացրվելուց որոշ ժամանակ հետո 2009 թվականից Գրիգորին անցնում է պայմանագրային զինծառայության Մարտակերտի 5-րդ պաշտպանականում՝ որպես 14-րդ հրաձգային վաշտի ավագ։ «Իրեն այդ ընթացքում ուղարկեցին Երևան՝ ենթասպայական կուրսերի: Երեք տարուց ավելի ենթասպա է եղել, ընդհանուր առմամբ՝ վեց տարի պայմանագրային զինծառայող եղավ։ Նա շատ հանգիստ բնավորություն ուներ, և երբեմն ասում էր՝ չեմ կարող շատ խիստ լինել, ծառայությունն իմ գործը չի։ Հրամկազմն իրենից շատ գոհ էր, ասում էին՝ դուրս մի արի ծառայությունից, բայց նա իր որոշումը չփոխեց»։ Պայմանագրային ծառայությունից դուրս գալուց հետո Գրիգորին արդեն Ստեփանակերտում «Գրանդ Քենդի» ընկերությունում երկու տարի աշխատում է որպես վարորդ։

Գրիգորին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 2017 թվականին նա մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, երկու տարի անց վերադառնում տուն՝ Բերդաշեն։ Մայրիկն ասում է՝ չնայած Ռուսաստանում արդեն լավ աշխատանք ուներ, նոր ընկերներ էր ձեռք բերել, բայց չկարողացավ այնտեղ երկար մնալ ու վերադարձավ Արցախ։ Գրիգորին որպես վարորդ էր աշխատում, ապրում էր իր սովորական առօրյայով, շրջագայում։ Հասցրել էր ընկերոջ հետ լինել Արևմտյան Հայաստանում՝ իր հետ Արցախ բերելով Վանա լճի ջրից ու հողից մի մասնիկ։ 2020 թվականի ամռանն ընտանիք է կազմում։ Սպասում էին առաջնեկին, երբ սկսվեց պատերազմը։ «Նա Ստեփանակերտում էր աշխատում։ Առաջին օրն աշխատանքից եկավ տուն, շորերը փոխեց, բոլոր փաստաթղթերը թողեց տանը, ամուսնական մատանին մատից հանեց, դրեց սեղանին և մեր համագյուղացիների հետ կամավոր մեկնեց մարտի դաշտ։ Չսպասեց, որ իրեն ծանուցագիր ուղարկեն. «Ես պատերազմ եմ գնում, չեմ սպասելու, որ ինձ կանչեն։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ»»։

Պատերազմի ընթացքում Գրիգորին համարյա ամեն օր կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Եղել է Մարտունու առաջնագծում։ «Երկար չէր կարողանում խոսել, բայց գոնե երկու րոպե զրուցում էինք՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի բան չի լինի, հանգիստ եղեք»։

Նոյեմբերի 3-ին է եղել Գրիգորիի վերջին զանգը։ Այդ օրը թշնամին սարսափելի գրոհ է ձեռնարկել Մարտունու ուղղությամբ՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրթիռահրետանային միջոցներ։ Մարտունիում նոյեմբերի 3-ին Գրիգորին անմահանում է։ Ընտանիքը բավականին երկար է սպասել ու փնտրել նրան։ «Փետրվարի 16-ին ենք լուրն իմացել։ Այդքան ժամանակ իրեն ամենուր փնտրում էինք, բայց ոչ մի տեղ չկար՝ ո՛չ ողջերի մեջ, ո՛չ զոհվածների։ Հետո արդեն ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց իր ինքնությունը»։

Ամիսներ անց ծնվում է Գրիգորիի որդին։ Ցավոք, հայր ու որդի այդպես էլ չեն հանդիպում։ «Զրույցների ժամանակ կնոջը միշտ ասում էր՝ Անյա, քեզ լավ կնայես, նույնն էլ մեզ էր հորդորում, որ անենք»։

Հիմա Գրիգորին հայրենի Բերդաշենում է։ «Իմ ամենամեծ կարոտն է, ամենամեծ դժվարությունը, որ ունենք, չենք կարողանում մեր տղային այցի գնալ, մի ծաղիկ տանել նրան։ Գուցե եթե մեր հողում լինեինք, կարողանայինք իր մոտ հաճախակի գնալ, այսքան ծանր չլիներ։ Իսկ հիմա ուղղակի ահավոր է այս վիճակը։ Ես իր բոլոր մեդալները, իրերը, այն, ինչ հնարավոր էր, ինձ հետ բերեցի՝ որպես փոքրիկ հուշ իմ որդուց»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու որդի ունեմ՝ Գրիգորին ու Գևորգը։ Պատերազմի ժամանակ չիր ու չամիչ չեն բաժանում, ինչպես ժողովուրդն է ասում։ Միայն իմ որդին չէր, որ զոհվեց այս պատերազմում։ Որդու կորստի ցավն անտանելի է, թող ոչ մի ծնող այս ցավը չզգա։ Ես տարբերություն չեմ դնում մեր բոլորիս որդիների միջև, որոնք զոհվեցին։ Ե՛վ մեր որդիները զոհվեցին, և՛ մենք մեր հողից դուրս եկանք։ Հայաստանն էլ է մեր հայրենիքը, բայց ծննդավայրն ուրիշ է։ Ես հիմա չեմ կարողանում իմ որդու գերեզմանին այցի գնալ։ Իմ ընտանիքը, երեխաներս, իմ Գրիգորիի որդին են ուժ տալիս, մի քիչ սփոփում այս ցավը։ Նայում եմ թոռնիկիս՝ հոր աչքերն ունի, ամեն ինչով շատ նման է տղայիս։ Գրիգորիիս կինն էլ արդեն հարս չի, աղջիկ է ինձ համար, իր մասին էլ եմ շատ մտածում։ Հիմա միակ ցանկությունս խաղաղությունն է, թող ոչ ոք չապրի այն, ինչի միջով մենք անցանք։ Ամեն օր Աստծուն աղոթում եմ խաղաղության համար, որ մեր բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն։ Ես անգամ թշնամուս այս ցավը չեմ ցանկանա»։

Հ. Գ. - Գրիգորի Գաբրիել յանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արցախում՝ հայրենի Բերդաշենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)Լույս չի լինի. հասցեներ «Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթել է «Բարսելոնա»-ին՝ ընդհատելով կատալոնացիների հաղթարշավը Լա լիգայում Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին
Ամենադիտված