Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի բոլոր իրադարձությունները, Հայաստանում քաղբանտարկյալների թվի ավելացումը, ինչ խոսք, անարձագանք չմնացին: Հանրությունը բազմաշերտ է ու նաև՝ տարաբևեռ, բնականաբար, արձագանքներն էլ տարբեր են: Բայց այս տարաբևեռության մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական շերտ կամ խումբ:

Առաջին խմբում այն մարդիկ, անհատները ու նաև կազմակերպություններն են, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տեղի ունեցող անարդարությունների, պարզապես անընդունելի երևույթների հետ կապված, կամ ուղղակի իրենց աջակցությունն են հայտնում ակնհայտ քաղաքական պատճառներով հետապնդվող հայրենակիցներին:

Հարյուրից ավելի հանրային դեմքեր աջակցություն հայտնեցին ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին: Ավելի քան 300 կանայք աջակցություն հայտնեցին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին: Մինչ այդ շատ մարդիկ, մտավորականներ աջակցություն էին հայտնել և մյուս քաղբանտարկյալների՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի համար: Եվ այլն, և այլն, ցավոք, ցուցակը շատ մեծ է:

Ի դեպ, վաղուց հասունացել է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե կամ նման մի կառույց ձևավորելու հրամայականը, և ողջունելի է, որ «սայլը տեղից շարժվել է», ու այսօր կազդարարվի համապատասխան հանձնաժողովի գործունեության մեկնարկը: Հուսանք՝ ձևավորվող հանձնաժողովի անդամներին էլ չեն քաղբանտարկի:

Բայց վերադառնալով բուն ասելիքին՝ նկատենք, որ առաջին խմբում առանձնացված մեր հայրենակիցները, որոնք ակտիվ արձագանքում են, իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների առնչությամբ ու աջակցությունը՝ հետապնդվողներին, իհարկե, հրաշալի հասկանում են, որ օրվա իշխանությունն ընդհանրապես թքած ունի հասարակական կարծիքի վրա: Այդուհանդերձ, նրանք հասկանում են, որ լռելը ճիշտ չէ, ավելին՝ իրենք չեն կարող լռել, և իրենք իրենց քաղաքացիական բարձրության վրա են մնում: Հնարավոր է նաև, որ այդ կերպ միգուցե ինչ-որ ելևէջներ հասնեն խուլ ու կույր ձևացող ու գլուխն ավազի մեջ թաղած «միջազգային հանրությանը»...

Ըստ որում, ակտիվություն դրսևորողների մեջ կան մարդիկ, որոնք, հնարավոր է, այլ հարցերում համաձայն չեն այժմ քաղբանտարկյալի վիճակում հայտնված հայրենակիցների հետ, ունեն գաղափարական կամ ընկալումային տարաձայնություններ, սակայն չեն լռում: Այսօր, երբ այդ մարդիկ հայտնվել են դժվարության մեջ:

Իզուր չի ասվում, որ իրական բարեկամը պարզվում է փորձության պահին:

Հստակ առանձնացող երկրորդ խմբում անձինք են, որոնց այսօրվա հետապնդվողները, քաղբանտարկյալները անմիջականորեն օգնել են, լավություն են արել, աջակցել են այս կամ այն հարցում: Բայց արի ու տես, որ այդ «շահառուներից» կան շատերը, որ այսօր ծպտուն իսկ չեն հանում: Ընդհանրապես: Կարծում ենք՝ սա մարդկային տեսակի, անհատական հատկանիշների հարց է: Գուցե երախտամոռ են, այսպես ասած՝ ուտողուրացող, միգուցե պարզապես վախենում են, որ եթե հանկարծ բան ասեն, իրենց անմիջապես կալանավորելու են, չեն ուզում «անդարդ գլուխները ցավի տակ դնել»: Մի խոսքով, ինչ ասես, կարող եք ենթադրել, ասել: Բայց մյուս կողմից՝ «լռության այդ սիրահարներին», պատկերավոր ասած, «բզել» պետք չէ: Ավելորդ է այդ հանրային պարսավանքը, հրապարակային հանդիմանանքը, թե՝ «ինչո՞ւ բան չեք ասում, ինչո՞ւ ձայն չեք հանում...», հատկապես ՝ մարզիկների ու «գրանտային կենդանասերների» ուղղությամբ: Քանի՞ գրոշ արժե, եթե ինչ-որ մեկը արտահայտվելու կամ «ձայն է հանելու» դիտողությունից հետո: Ամեն մեկն իր խղճով և իր խղճի առաջ է պատասխան տալիս, եթե ունի, իհարկե: «Ձայն հանողը» կարտահայտվի, նրան պետք չէ հատուկ «բզել»: Իսկ եթե չի արտահայտվում, ուրեմն դա իր ընտրությունն է, իսկ մյուսները դրանից հետևություն են անում՝ հասկանալով, թե ով ով է:

Եվ վերջապես՝ կա երրորդ խումբը, որի առկայությունն ավելի ցավալի է, և որում ներառվածները բերանները ջուր վերցրածներից ավելի վտանգավոր են: Խոսքը սոցցանցային միջավայրում «հայտնի» դարձած կամ ընդհանրապես անհայտ, հաճախ նույնիսկ առանց որևէ նկարի հանդես եկող ֆեյսբուքյան «ջրիմուռների» մասին է, որ օրորվում են իշխանական քարոզչության ալիքների տակ: Նրանց մասին, որոնք ձայնակցում, բազմաձայնում ու տարածում են փաշինյանական ագրեսիվ քարոզչության «թեզերն» ու «կտերը»: Շատերդ տեսած կլինեք նման «փայլատակումներ», թե՝ «խլե՛լ, վերցնե՛լ, բանտարկե՛լ...»: Անգամ ֆիզիկական հաշվեհարդարի ու ինքնադատաստանի ուղիղ կոչեր են անում: Այդ պղտոր «ջրերն» ընկած իրական ու առնվազն խղճահարություն հարուցող «օգտատերեր» կան, որ երևի կարծում են, թե՝ «էս է, խլելու են և ինձ տան»: Կարծում են, թե իրենց կյանքը փոխվելու է, շեյխերի պես են ապրելու: Ոչ մի նման բան չի լինելու, իհարկե: Հանրագումարում, այդ կարգի անձանց նման «ուրախությունը» տևելու է մինչև այն պահը, երբ նույն իշխանությունները, նույն ոստիկանները, արդեն իր հարևանի մատնագրով, գալու են իրենից ավտոտնակը կամ այգին խլելու: Անձնական սեփականության դեմ ուղղված իշխանական ոտնձգությունները նշանակում են, որ նման երկրում իրավազրկված են անխտիր բոլորը:

Ու այստեղ վերը ասվածից բխող մի անխուսափելի, «հայեցողական» հարց է ծագում. լավ, ինչո՞ւ մենք չենք սիրում կայացած, հաջողակ, այդ թվում՝ հարուստ մարդկանց: Չէ՞ որ մարդը տարիներ շարունակ ստեղծել է, մեկը երկուս է դարձրել, ջանքեր է գործադրել, այդ ամենի շնորհիվ հազարավոր մարդիկ աշխատանք ու կայուն եկամուտ ունեն:

Թեպետ ինչո՞ւ միայն հարստությունը: Հայաստանում, առհասարակ, շատ են մարդիկ, որոնք տանել չեն կարողանում հաջողության հասած անհատներին՝ լինի մարզիկ, երաժիշտ, թե գործարար կամ գիտնական:

Այդ «տանել չկարողանալու» պատճառներն էլ հանրահայտ են. չսիրողների նախանձը, չկայացածությունը, նաև՝ ագրեսիվ քարոզչական «կտերի» տակ մնալը: Դե, հարուստ, ունևոր մարդկանց նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի արմատները կարող են մինչև խորհրդային անցյալ հասնել, նաև՝ ոչ վաղ անցյալի ինչ-ինչ հանգամանքներ իրենց ազդեցությունը կարող են թողած լինել: Միգուցե բոլոր հաջողակ մարդկանց չսիրողները նրանց մեջ տեսնում են տարբերվող, հանրությանը «մարտահրավեր նետող», գորշ զանգվածից առանձնացող, և ուրեմն՝ «հարթեցման» ենթակա հակառակորդի:

Բայց հիմնականը, կարծում ենք, նախանձն ու չարությունն են: Նման բաներ կան բոլոր հասարակությունների մեջ (երևի): Բայց նախ՝ մեզ մեր հանրությունն է հետաքրքրում, որովհետև... մերն է, երկրորդը՝ մեր պարագայում այդ նախանձն ու չարությունը չափից ավելի շատ են, ըստ որում՝ բազմապատկված իշխանական համակարգված քարոզչությամբ ու «կտերով»:

Ավելին, եթե մարդը արդյունքի է հասնում (ասենք՝ բուհ է ընդունվում), անպայման գտնվում են «մոտիկ մարդիկ» որոնք դա բացատրում են ինչ-որ հովանավորներով, «բախտով», «կաշառքով», չգիտես, թե էլ ինչով: Զրո խոսակցություն այն մասին, որ մարդն աշխատել է, ջանք է գործադրել, պայքարել է, նպատակ է դրել ու հասել: Եթե մեր հասարակության մեջ մեկը հասնում է հաջողության, դառնում է շատերի «աչքի փուշը», շատերն սկսում են ոչ թե մտածել, որ նա կարողացել է, ես էլ կկարողանամ, այլ հակառակը՝ ո՞նց թե նա կարողացել է, ամեն ինչ անենք, որ նրա համար վատ լինի:

Բայց դա, մեծ հաշվով, ճահիճ է: Իսկ ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ
Ամենադիտված