Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ քաղաքական գործընթացների հիմքում սկսում են գերակշռել ոչ թե պետական կամ ազգային շահերը, այլ անձնական վիրավորանքները, անձնական հակակրանքը, քաղաքական հակառակորդներին հաշվեհարդարի ենթարկելու ցանկությունը կամ անձնական վրեժխնդրությունը, քաղաքական համակարգը սկսում է կորցնել իր ժողովրդավարական բնույթը։ Այդպիսի իրավիճակում քաղաքականությունը վերածվում է անձնական հարաբերությունների շարունակության, իսկ պետական ինստիտուտները՝ անհատական հակամարտությունների սպասարկման գործիքների։

Քաղաքագիտության մեջ այս երևույթը հաճախ բնութագրվում է որպես քաղաքականության անձնավորում կամ անձնականացված իշխանություն, որի ծայրահեղ դրսևորումներից մեկը քաղաքական գործընթացներում անձնական վրեժխնդրության տրամաբանության գերակայությունն է։ Այդ դեպքում պետական իշխանության լծակները սկսում են օգտագործվել ոչ այնքան հանրային կարգուկանոնը պաշտպանելու կամ օրենքի գերակայությունն ապահովելու, որքան քաղաքական հակառակորդներին ճնշելու, նախկին մրցակիցներին մեկուսացնելու, նրանց հեղինակությունը խաթարելու կամ քաղաքական դաշտից դուրս մղելու նպատակով։ Երբ պետական կառավարման ամբողջ տրամաբանությունը սկսում է կառուցվել «համախոհ–թշնամի» բաժանման վրա, իշխանության բոլոր գործողությունները հասարակության զգալի մասի կողմից ընկալվում են ոչ թե որպես պետական քաղաքականություն, այլ որպես անձնական հաշվեհարդարի շարունակություն։

Հայաստանը վերջին տարիներին դարձել է հենց նման համակարգի վառ օրինակ: Խնդիրն այն է, որ 2018 թվականի իշխանափոխությունից սկսած ականատես ենք լինում նման դրսևորումների, երբ մեկ անձի ան հա տա կան քմա հա ճույք նե ր ի ո ւ վրեժխնդրության պատճառով հետապնդումներ են սկսվում տարբեր քաղաքական ուժերի, գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահների, խոշոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու հանրային կյանքում մեծ կարևորություն ունեցող կառույցների, տվյալ դեպքում՝ Եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ։

Այս երևույթի ամենավտանգավոր կողմն այն է, որ այն աստիճանաբար վերափոխում է պետության ամբողջ ինստիտուցիոնալ կառուցվածքը։ Եթե իրավական պետությունում պետական մարմինները ծառայում են օրենքին, ապա անձնական վրեժխնդրության տրամաբանության պայմաններում օրենքն աստիճանաբար սկսում է ծառայել քաղաքական նպատակներին։ Այս փոփոխությունը հաճախ տեղի է ունենում ոչ թե մեկ ակնթարթում, այլ աստիճանական գործընթացի միջոցով, երբ տարբեր պետական կառույցներ կորցնում են իրենց ինքնուրույնությունը և ավելի ու ավելի են ընկալվում որպես քաղաքական իշխանության (ավելի կոնկրետ՝ մեկ անձի) կամքը կյանքի կոչող մեխանիզմներ։

Սկզբնական շրջանում անձնական վրեժխնդրության, անձնական քմահաճույքների կոնտեքստում քրեական գործեր էին կարվում, փորձ էր արվում ցույց տալ, թե իբր դրանք իրավապահ համակարգի «որոշումներն» են, թե իբր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրանց հետ կապ չունի, մի խոսքով՝ գոնե ձևեր էին թափում, թեկուզ և դրանց հավատացողների թիվը մեծ չէր, իսկ այդ գործերի գերակշիռ մեծամասնությունը «ճանապարհի կեսից» քանդվում էր: Հիմա արդեն վրեժխնդրության հեղինակը բացահայտ ու անթաքույց հայտարարում է դրա մասին, որ «իր թանին թթու ասողներին» «սատկացնելու» է, նստեցնելու է, պատժելու է։ Պարզ ասում է, որ սպառնում է: Ավելին, որոշ դեպքերում նույնիսկ կոնկրետ պատժաչափեր է թելադրում (ասենք՝ մինչև մյուս ընտրությունների ավարտը): Ու նրա հայտարարություններից անմիջապես հետո միանգամից սկսվում է տեռորի հերթական «սերիան»:

Անձնական դրդապատճառներով պայմանավորված քաղաքական հետապնդումների տնտեսական բաղադրիչը նույնպես ուշադրության է արժանի։ Երբ տնտեսվարողները սկսում են ենթադրել, որ իրենց տնտեսական անվտանգությունը կախված է քաղաքական դիրքորոշումներից կամ իշխանությունների հետ հարաբերություններից, ներդրումային միջավայրը դառնում է անկանխատեսելի։ Անկախ նրանից՝ յուրաքանչյուր առանձին դեպքի վերաբերյալ իրավական գնահատականն ինչպիսին կլինի, տնտեսության համար առավել կարևոր է կանխատեսելի և հավասար պայմանների առկայությունը։ Եթե ձևավորվում է հանրային ընկալում, որ վերահսկողական կամ վարչարարական գործիքները կարող են կիրառվել նաև քաղաքական համատեքստում, ապա բիզնես միջավայրի նկատմամբ վստահությունը նվազում է։

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության շուրջ առաջացող հակասությունները նույնպես նույնպես կարելի է դիտարկել այս դաշտում, երբ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվում են իրավական կամ վարչական գործողություններ մեկ անձի ու նրա գլխավորած քաղաքական ուժի քմահաճույքը սպասարկելու «հենքով»։ Ու դա է պատճառը, որ մի շարք դեպքերում անգամ ընտրված մի շարք համայնքապետերի նկատմամբ հատուկ գործեր են հարուցվում, որպեսզի նրանք չկարողանան պաշտոնավարել։ Ավելին, հետո ամեն ինչ արվում է, որ նոր ընտրություններ անցկացվեն: Ընդ որում, այս ամենն արվում է դարձյալ անթաքույց, ինչպես, օրինակ՝ վերջերս հայտարարվեց Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, երբ այնտեղ վերջերս է ժողովուրդը մերժել ՔՊ-ին ու ձևավորել իր իշխանությունը:

Ինչպես արդեն նշեցինք, անձնական վրեժխնդրության տրամաբանության ամենավտանգավոր հետևանքը, սակայն, վերաբերում է ոչ թե առանձին քաղաքական գործիչներին, այլ ամբողջ իրավապահ համակարգին։ Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի գերակայության ապահովումն է։ Եթե հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի պատկերացում, որ այդ կառույցները ներգրավված են քաղաքական պայքարում կամ ենթարկվում են քաղաքական ազդեցությունների, ապա վտանգվում է հենց պետականության հիմքերից մեկը։ Իրավապահ համակարգի հեղինակությունը կառուցվում է բացառապես նրա անկախության և անաչառության վրա։ Այդ հեղինակության կորուստը վերականգնելը չափազանց բարդ գործընթաց է։

Ժողովրդավարական երկրների փորձը ցույց է տալիս, որ կայացած պետական համակարգերում իշխանությունների և դատական իշխանության միջև առկա է իրական հակակշիռների մեխանիզմ։ Անկախ դատարանները անհրաժեշտության դեպքում կարող են գործադիր իշխանության որոշումները ճանաչել հակասահմանադրական կամ հակաօրինական, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են առաջնորդվել ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ բացառապես օրենքով։ Հենց այդ ինստիտուցիոնալ անկախությունն է, որ կանխում է պետական իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական կենտրոնի շուրջ և ապահովում իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը։

Վերջին տարիներին միջազգային մի շարք կառույցներ իրենց զեկույցներում անդրադարձել են Հայաստանում դատական համակարգի, իրավապահ մարմինների անկախության, դատաիրավական բարեփոխումների և ինստիտուցիոնալ կայունության հետ կապված հարցերին՝ ընդգծելով, որ այդ ոլորտներում շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը մնում է արդիական։ Սակայն բարեփոխումների անվան տակ մենք տեսնում ենք հետընթաց, երբ իրավապահ համակարգը դարձել է վրեժխնդրության իրականացման գործիք։

Քաղաքականության մեջ անձնական վիրավորանքների գերակայությունը վտանգավոր է նաև հասարակական հոգեբանության տեսանկյունից։ Երբ իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում է ատելության, թշնամանքի, ոչնչացման «գաղափարահենքով», այդ մթնոլորտը փոխանցվում է նաև հասարակությանը։ Քաղաքացիները սկսում են միմյանց ընկալել ոչ թե որպես քաղաքական տարբեր հայացքներ ունեցող համաքաղաքացիներ, այլ որպես հակառակ ճամբարների ներկայացուցիչներ։ Այդպիսի բևեռացումը թուլացնում է ազգային համերաշխությունը և սահմանափակում քաղաքական երկխոսության հնարավորությունները։

Կարևոր է հաշվի առնել, որ պետական ինստիտուտների արդյունավետությունը կախված է ոչ միայն օրենքներից, այլև քաղաքական մշակույթից։ Եթե քաղաքական մշակույթում գերակշռում է մրցակցի ոչնչացման, վրեժ լուծելու կամ ցանկացած գնով, նույնիսկ ամենաանօրինական ճանապարհով իշխանությունը պահպանելու տրամաբանությունը, ապա նույնիսկ ամենակատարյալ իրավական համակարգը դժվարությամբ կարող է ապահովել ժողովրդավարական կայունություն։ Պատահական չէ, որ այն հասարակություններում, որտեղ ընդունված է իշխանության խաղաղ փոխանցումը, քաղաքական հակառակորդի լեգիտիմության ճանաչումը և ինստիտուտների նկատմամբ հարգանքը, պետությունն ավելի դիմացկուն է ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կա
Ամենադիտված