Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, ուրախ երեխա էր, բոլորի սրտով էր առաջնորդվում։ Բոլորի ուրախությունն էր, իրեն շատ էին սիրում։ Պատանեկության տարիներին էլ իրեն սիրում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Լրիվ ուրիշ՝ հանգիստ, խելամիտ բնավորություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորիի մայրիկը՝ տիկին Համեստը։ Գրիգորին ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Մարտունու արհեստագործական ուսումնարանում։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, հարվածային էր։ Ընդունակ էր, խելացի, և եթե ավելի շատ ջանք գործադրեր, առաջադիմությունն ավելի լավը կլիներ։ Մաթեմատիկայից ինչ հարց տային, նա առաջինն էր պատասխանում։ Խելացի էր շատ»։

Ուսումնարանն ավարտելուց հետո Գրիգորին մեկնել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Հայկազովի զորամասում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է պատվոգրերով և կրծքանշաններով։ Զորացրվելուց որոշ ժամանակ հետո 2009 թվականից Գրիգորին անցնում է պայմանագրային զինծառայության Մարտակերտի 5-րդ պաշտպանականում՝ որպես 14-րդ հրաձգային վաշտի ավագ։ «Իրեն այդ ընթացքում ուղարկեցին Երևան՝ ենթասպայական կուրսերի: Երեք տարուց ավելի ենթասպա է եղել, ընդհանուր առմամբ՝ վեց տարի պայմանագրային զինծառայող եղավ։ Նա շատ հանգիստ բնավորություն ուներ, և երբեմն ասում էր՝ չեմ կարող շատ խիստ լինել, ծառայությունն իմ գործը չի։ Հրամկազմն իրենից շատ գոհ էր, ասում էին՝ դուրս մի արի ծառայությունից, բայց նա իր որոշումը չփոխեց»։ Պայմանագրային ծառայությունից դուրս գալուց հետո Գրիգորին արդեն Ստեփանակերտում «Գրանդ Քենդի» ընկերությունում երկու տարի աշխատում է որպես վարորդ։

Գրիգորին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 2017 թվականին նա մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, երկու տարի անց վերադառնում տուն՝ Բերդաշեն։ Մայրիկն ասում է՝ չնայած Ռուսաստանում արդեն լավ աշխատանք ուներ, նոր ընկերներ էր ձեռք բերել, բայց չկարողացավ այնտեղ երկար մնալ ու վերադարձավ Արցախ։ Գրիգորին որպես վարորդ էր աշխատում, ապրում էր իր սովորական առօրյայով, շրջագայում։ Հասցրել էր ընկերոջ հետ լինել Արևմտյան Հայաստանում՝ իր հետ Արցախ բերելով Վանա լճի ջրից ու հողից մի մասնիկ։ 2020 թվականի ամռանն ընտանիք է կազմում։ Սպասում էին առաջնեկին, երբ սկսվեց պատերազմը։ «Նա Ստեփանակերտում էր աշխատում։ Առաջին օրն աշխատանքից եկավ տուն, շորերը փոխեց, բոլոր փաստաթղթերը թողեց տանը, ամուսնական մատանին մատից հանեց, դրեց սեղանին և մեր համագյուղացիների հետ կամավոր մեկնեց մարտի դաշտ։ Չսպասեց, որ իրեն ծանուցագիր ուղարկեն. «Ես պատերազմ եմ գնում, չեմ սպասելու, որ ինձ կանչեն։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ»»։

Պատերազմի ընթացքում Գրիգորին համարյա ամեն օր կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Եղել է Մարտունու առաջնագծում։ «Երկար չէր կարողանում խոսել, բայց գոնե երկու րոպե զրուցում էինք՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի բան չի լինի, հանգիստ եղեք»։

Նոյեմբերի 3-ին է եղել Գրիգորիի վերջին զանգը։ Այդ օրը թշնամին սարսափելի գրոհ է ձեռնարկել Մարտունու ուղղությամբ՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրթիռահրետանային միջոցներ։ Մարտունիում նոյեմբերի 3-ին Գրիգորին անմահանում է։ Ընտանիքը բավականին երկար է սպասել ու փնտրել նրան։ «Փետրվարի 16-ին ենք լուրն իմացել։ Այդքան ժամանակ իրեն ամենուր փնտրում էինք, բայց ոչ մի տեղ չկար՝ ո՛չ ողջերի մեջ, ո՛չ զոհվածների։ Հետո արդեն ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց իր ինքնությունը»։

Ամիսներ անց ծնվում է Գրիգորիի որդին։ Ցավոք, հայր ու որդի այդպես էլ չեն հանդիպում։ «Զրույցների ժամանակ կնոջը միշտ ասում էր՝ Անյա, քեզ լավ կնայես, նույնն էլ մեզ էր հորդորում, որ անենք»։

Հիմա Գրիգորին հայրենի Բերդաշենում է։ «Իմ ամենամեծ կարոտն է, ամենամեծ դժվարությունը, որ ունենք, չենք կարողանում մեր տղային այցի գնալ, մի ծաղիկ տանել նրան։ Գուցե եթե մեր հողում լինեինք, կարողանայինք իր մոտ հաճախակի գնալ, այսքան ծանր չլիներ։ Իսկ հիմա ուղղակի ահավոր է այս վիճակը։ Ես իր բոլոր մեդալները, իրերը, այն, ինչ հնարավոր էր, ինձ հետ բերեցի՝ որպես փոքրիկ հուշ իմ որդուց»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու որդի ունեմ՝ Գրիգորին ու Գևորգը։ Պատերազմի ժամանակ չիր ու չամիչ չեն բաժանում, ինչպես ժողովուրդն է ասում։ Միայն իմ որդին չէր, որ զոհվեց այս պատերազմում։ Որդու կորստի ցավն անտանելի է, թող ոչ մի ծնող այս ցավը չզգա։ Ես տարբերություն չեմ դնում մեր բոլորիս որդիների միջև, որոնք զոհվեցին։ Ե՛վ մեր որդիները զոհվեցին, և՛ մենք մեր հողից դուրս եկանք։ Հայաստանն էլ է մեր հայրենիքը, բայց ծննդավայրն ուրիշ է։ Ես հիմա չեմ կարողանում իմ որդու գերեզմանին այցի գնալ։ Իմ ընտանիքը, երեխաներս, իմ Գրիգորիի որդին են ուժ տալիս, մի քիչ սփոփում այս ցավը։ Նայում եմ թոռնիկիս՝ հոր աչքերն ունի, ամեն ինչով շատ նման է տղայիս։ Գրիգորիիս կինն էլ արդեն հարս չի, աղջիկ է ինձ համար, իր մասին էլ եմ շատ մտածում։ Հիմա միակ ցանկությունս խաղաղությունն է, թող ոչ ոք չապրի այն, ինչի միջով մենք անցանք։ Ամեն օր Աստծուն աղոթում եմ խաղաղության համար, որ մեր բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն։ Ես անգամ թշնամուս այս ցավը չեմ ցանկանա»։

Հ. Գ. - Գրիգորի Գաբրիել յանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արցախում՝ հայրենի Բերդաշենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենան
Ամենադիտված