Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է անհապաղ խորհրդակցություններ սկսել համաձայնեցված խաղաղության պայմանագրի նախագծի ստորագրման շուրջ։ Նա նաև ընդգծել է, որ արդեն պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը։ Նման կերպ Հայաստանի ղեկավարն արձագանքել է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին։ Սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանների կատարումը, գրում է ng.ru–ն։

«Փաշինյանը պետք է հաղթահարի համաձայնագրի ստորագրման վերջին խոչընդոտը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը: Նա արդեն խոսում է այդ մասին, սակայն մտադիր է հարցը վերջնականապես լուծել միայն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այնուամենայնիվ, իրադարձություններն աշխարհում և տարածաշրջանում արագ են զարգանում, և մեկ տարին երկար ժամանակ է Սահմանադրությունը փոխելու համար»,- ng.ru–ին ասել է Քաղաքական հետազոտությունների ադրբեջանական «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։

Միաժամանակ, ըստ փորձագետի, վերջին շրջանում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում։ «Հայկական բանակում կան ուժեր, որոնք չեն ենթարկվում Փաշինյանին: Նրանք թքած ունեն խաղաղության վրա։ Իմ կարծիքով նրանք են հրադադարի ռեժիմը խախտողները։ Եթե ​​Փաշինյանը չի կարողանում վերահսկել իր բանակը, դա իր խնդիրն է, բայց եթե ​​հրադադարի խախտումների թիվն ավելանա, ապա խաղաղության համաձայնագրի ստորագրումը կձգձգվի, և տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը կմեծանա»,- ասել է Շահինօղլուն։

Մինչդեռ հայկական ընդդիմությունը զգուշացնում է, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Հայաստանի և Ադրբեջանի առճակատումը չի ավարտվի։ Մասնավորապես, ինչպես գրել է «Հրապարակ» թերթը, Բաքուն չի հրաժարվում ո՛չ միջանցքից, ո՛չ ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցումից, ո՛չ էլ անկլավների վերադարձի թեմայից։ Այսպես, ըստ հրապարակման, իշխող Քաղաքացիական պայմանագրի վերջին փակ հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանն իր թիմին հայտնել է, որ Բաքուն հավակնում է Տիգրանաշենին (ադրբեջանական Քարքի անկլավին), որը գտնվում է Երևանը Սյունիքի մարզի հետ կապող ճանապարհի վրա։

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանը շտապում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, որոնք կարող են տեղի ունենալ ժամկետից շուտ։ «Վարչապետ մնալու համար նա պետք է հասցնի խաղաղության պայմանագիր կնքել։ Հակառակ դեպքում նա չի կարողանա իր շուրջ իշխող կոալիցիա կազմել։ Փաշինյանն անհանգստացած է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շուտով կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հարցում, իսկ այդ դեպքում Մոսկվան կսկսի ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, որը բացասաբար կանդրադառնա նրա իշխանության վրա»,- ասել է նա ng.ru–ին: Քոչարյանի տեսանկյունից Ադրբեջանը չի շտապում ստորագրել փաստաթուղթը, քանի որ վստահ է, որ դեռ ամեն ինչ չի ստացել Հայաստանի իշխանություններից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Կարմիր մահիկ «Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար Կեղծ հարցումներով փորձում են մոլորեցնել հանրությանը ՃՏՊ՝ Արագածոտնի մարզումՀանցավոր խումբ է ձերբակալվել գողոնը ձեռքներին․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը Իրանը հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անպատասխան չի մնա․ Ադրբեջանի ՊՆ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներԱրթիկում սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել «Երևան մոլում» բռնկված հրդեհը մարվել է Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում ամերիկյան տանկերի վրա hարձակման մասին«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթԿենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիներըԱմերիկյան F-15 ինքնաթիռ է կործանվել Իրանում | Ամերիկյան տանկեր է հարձակման ենթարկվել Պարսից ծոցում Դոբրոխոտով. «Իրավիճակն ավելի լուրջ է, քան չեչենական պատերազմի ժամանակ, ժամանակն է, որ նախագահը գործի անցնի»Մանրամասներ՝ Ջրվեժում եղած պայթյունիցԻնչպե՞ս կազդի Իրանում պատերազմը Հայաստանի վրաԽաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանըՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Հրդեհ` Երևան ՄոլումՀայկական երկաթուղիների և ռուսական շահերի մասին«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. պատմության այս օրը (05 մարտ)Ռուբլու շուկան՝ այսօրԳազանջատումներ՝ մարտի 6-ին Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Պայթյուն՝ Երևանում․ կա վիրավորՄարտի 5-ին, 6-ին, 9-ին և 10-ին լույս չի լինելու․ հասցեներԵրբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»«Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարար
Ամենադիտված