Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրահատուկ երեխա էր Լևոնս։ Բնավորությամբ և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ։ Անկարգ չի եղել։ Չափված-ձևված էր, չեմ զգացել, որ երեխա է կողքիս։ Կարծես հասուն մարդ լիներ։ Անգամ փոքր տարիքում, երբ երթուղայինով կամ տաքսիով տեղ էինք գնում, և մեզ անհրաժեշտ կանգառում ասում էի, որ մեքենան կանգներ, Լևոնն արձագանքում էր. «Մա՛մ, տղամարդը ես եմ, ես պետք է դա ասեմ»։ Նաև իրեն նախապես տալիս էի գումարը, որ նա վճարեր։ Յուրահատուկ ընկեր էր, հումորի անկրկնելի զգացում ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Գևորգի մայրիկը։

Գևորգը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Ալիսան նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Շատ էր սիրում կարդալ։ Վեցերորդ կամ յոթերորդ դասարանում ասաց, որ ուզում է «Հարյուր տարվա մենությունն» ընթերցել։ Արձագանքեցի. «Մի փոքր ծանր գործ է։ Ես վաղուց եմ կարդացել, դրվագներ կան, որ գուցե չհիշեմ էլ»։ Լևոնն ասաց. «Ես կկարդամ ու քեզ կպատմեմ, կվերհիշես»։ Այն խոսքին ի պատասխան, որ չես կարողանա, Լևոնը կարդաց այդ ստեղծագործությունը, և հետո սկսեցինք քննարկել այն։ Հրաշալի ասմունքում էր, Պարույր Սևակն իր սիրելի հեղինակներից էր։ Հիմա ափսոսում եմ, որ որևէ բան չեմ ձայնագրել իրենից։ Դպրոցում բոլոր առարկաները հավասարապես սիրել է, որևէ մեկին առավելություն չի տվել»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Լևոնն ընդունվում է Ինֆորմատիկայի պետական քոլեջ՝ Վեբ դիզայնի բաժին։ Նա հրաշալի տիրապետել է համակարգչային լեզուներին, կայքեր ստեղծել։ Այնուհետև ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Լևոնը մշտապես աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ։ «Մինչև քոլեջից տուն էր հասնում, հեռախոսով զրուցում էինք իրար հետ։ Ասում էր, թե ինչ թեմա կամ հեղինակ են հանձնարարել գրականությունից, հայոց լեզվից։ Ես պատմում էի իրեն այդ թեմայի մասին, մինչև տուն էր հասնում, արդեն ամեն ինչ յուրացրած էր լինում»։

Համալսարանում մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 28-ին Լևոնը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Ասաց՝ ամեն տղա կերազեր, որ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, զորակոչվեր ծառայության։ Նա մեր տան միակ երեխան է։ Երբ խոսում էինք այն մասին, որ գուցե չծառայի, ընդդիմանում էր. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես՝ գալիս եմ, միասին դուրս ենք գալիս քայլելու, և բոլորին ասում ես՝ տղաս Ջաբրայիլում է ծառայել»։ 2020 թվականի ապրիլին նրան ուղարկեցին Երևան, վիրահատվեց։ Երեք ամիս այստեղ մնաց, կարող էր չգնալ, բայց միշտ շեշտում էր. «Այսքան ծառայել եմ, վերջում «նիգոդնի բիլետ» վերցնե՞մ։ Տղերքի հետ կվերջացնենք ծառայությունը և տուն կգանք»»։

Սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 28- ին Լևոնս պետք է 20-ամյակը նշեր։ Սեպտեմբերի 25-ին դիրքեր էին բարձրանալու։ Մի ամբողջ շաբաթ երևի պատրաստվում էր, թե ինչ պետք է իր հետ դիրքեր բարձրացնի։ Ամեն րոպե ինձ հետ կապի մեջ էր։ Բարձրացան դիրքեր։ Ամսի 27-ի առավոտյան յոթն անց 15 կամ 20 աշակերտս զանգահարեց՝ ընկեր Մարգարյան, բան եմ ասում, բայց չվախենաք, պատերազմ է, Լյովը զանգե՞լ է։ Անմիջապես զանգեցի Լևոնին, ասաց, որ արթնացել են, նստած հանգստանում են։ Երբ արձագանքեցի, որ Արթուրն էր զանգել, ասում էր՝ պատերազմ է, Լևոնս հերքեց. «Մա՛մ, դա Եղնիկների կողմն է։ Այստեղ հանգիստ է»։ Բայց արդեն լուրեր էին հասնում, որ տարբեր ուղղություններով են հարվածում։ Մի քանի ժամից նորից զանգեցի, նորից նույնը կրկնեց, ասաց. «Պառկել ենք, ուզում ենք մի քիչ հանգստանալ»։ Բայց ուժեղ կրակոց լսվեց, ինքն էլ թե՝ մա՛մ, կինո են նկարում. «Մենք ապահով ենք, Եղնիկների կողմից են հարվածել»։ Ընթացքում էլ իր հետ խոսել ենք։ Մինչև հոկտեմբերի 3-ը։ Այդ օրն է վերջին զանգը եղել»։

Պատկերացնո՞ւմ եք՝ տղան լույս աշխարհ է գալիս, ունի ծննդյան օր, բայց նրա ընտանիքը չգիտի որդու զոհվելու օրը։ «Շատ հետո արդեն տղաների հետ հանդիպումների ժամանակ նրանք ամուսնուս ասել էին՝ ամսի 7, 8, 9-ին մենք Հադրութի դպրոցում ենք եղել։ Հիմա մտածում եմ՝ եթե այդ դպրոցում է եղել, ինչո՞ւ ինձ գոնե մեկ անգամ չի զանգել։ Երբ հոկտեմբերի 3-ին խոսեցինք, իրեն ասացի՝ քեռիներդ, հայրիկդ էլ եկել են քեզ մոտ։ Լևոնս արձագանքեց. «Ինչո՞ւ ես թողել, որ գան, ես հիմա իրենց մասին մտածե՞մ, թե՞ իմ»։ Հետո ինձ նաև հոկտեմբերի 15-ի նկար էին ուղարկել, որտեղ Լևոնս կա խմբի մեջ»։

Մայրիկին հարցնում եմ՝ ո՞ր օրն է հիշատակում որպես Լևոնի զոհվելու օր։ Տիկին Ալիսան արձագանքում է՝ իր համար չկա նման օր։ «ԴՆԹ հետազոտության համընկնումը եղավ նոյեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 3-ին էլ զրուցել ենք վերջին անգամ։ Շատ իրարամերժ տեղեկություններ էինք ստանում, ասում էին՝ բունկերում են, դուրս կգան, տուն կգան։ Դեկտեմբերի 2-ին ամուսինս ու եղբայրս գնացել էին ՊՆ, իրենց ասել էին՝ ինչո՞ւ եք անհանգստանում, իրենք ծառայության մեջ են։ Ես չգիտեմ, թե նա որ հատվածներում է եղել։ Նա շատ գաղտնապահ էր։ Ես էլ իմ հերթին թույլ չէի տալիս երկար խոսել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Վախենում էի, ասում՝ երկար մի խոսիր, միայն զանգիր, մի պահ ձայնդ լսեմ ու վերջ։ Ասում են՝ մեր երեխան ամբողջական է եղել, բայց թույլ չտվեցին նրան տեսնեմ։ Եթե տեսնեի, կճանաչեի։ Որդուս ոչ մի իր մեզ չի հասել»։

Ապրելու ուժի մասին։ «Մենք շատ կապված ենք եղել որդուս հետ։ Հիմա չեմ զգում, որ Լևոնս էլ չկա։ Ինձ ապրելու ուժ հենց դա է տալիս՝ իրեն ողջ եմ զգում, սպասում եմ իրեն։ Որ պահին հասկանամ, որ նա իրականում էլ չկա, ուղղակի չեմ ապրի։ Երբ ասում եմ, որ չեմ կարողանա առանց Լևոնիս, միշտ նրա խոսքերն եմ հիշում. «Մա՛մ, դու շատ ուժեղ ես»։ Երբ ինչ-որ բանի հետ կապված հարցնում էր՝ մա՛մ, կանե՞ս այս բանը, արձագանքում էի՝ չգիտեմ, տեսնեմ, Լևոնս պատասխանում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես։ Ասում էր. «Մա՛մ ջան, կգնամ, կգամ, քեզ թագուհու պես կպահեմ»։

Ամեն օր Եռաբլուր եմ գնում։ Ինձ ասում են՝ եթե չես հավատում, որ տղադ այդտեղ է, ինչո՞ւ ես ամեն օր գնում։ Իսկ ես արձագանքում եմ՝ իմ տղայի նկարն է այնտեղ, իսկ իր նկարը չի կարող կեղտոտ լինել, իր տարածքը պետք է իդեալական մաքուր լինի, իր մոտ պետք է միշտ թարմ ծաղիկներ լինեն։ Եվ ես միշտ եմ ասում՝ թող Լևոնս տուն գա, ես էլի կշարունակեմ խնամել այդ տարածքը, կապ չունի, թե այնտեղ ով է»։

Թիվ 82 դպրոցի բակում պուրակ և հուշաղբյուր կա, որոնք հիշեցնում են դպրոցի՝ պատերազմում անմահացած շրջանավարտների մասին։ Այն դասարանը, որտեղ սովորել է Լևոնը, նրա անունն է կրում։

Հ. Գ. - Լևոն Չատինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Պոլիտեխնիկական համալսարանի «Երախտագիտության մեդալով»։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Արտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. ԿալասԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Laureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Թիմ Կուկը հեռանում է ամերիկյան Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից․ ինչ է անելու, ով է փոխարինելու Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանին և «Հըզբոլլահի» առաջնորդին Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակ Արևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցՏասնյակ իրանական նավեր ճեղքել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային շրջափակումը Ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերելՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ«Սիլ-մաազային»-ին պատկանող երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էԸմբշամարտի ԵԱ․ Այսօր գորգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներԿճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը. «Վաշինգտոն Թայմսը» կոչ է անում Սպիտակ տանը ցուցաբերել «բարոյական հստակություն» «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում Անձրևները չեն դադարիՖրանսիայի և Լեհաստանի՝ միջուկային զենքի վարժանքներ կազմակերպելու ցանկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետագա ռազմականացման ձգտումը․ հայտարարություններ ՌԴ-ից Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ ՍարգսյանըԻնչ վիճակում է 28-ամյա կինը և երեխաները500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ ՆԳՆ-ն զգուշացնում էԱյսօր Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ»Cumhuriyet. Հայաստանում ընտրությունները կդառնան Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախումների ասպարեզԴիվանագետ. Ղարաբաղում Հայաստանին բացահայտ աջակցությունը թույլ կտար Ռուսաստանին կոշտ հարցեր տալՀայաստանը արգելել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքըԻնչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ»Կիպրոսի տոմս 2 եվրոյով. Փաշինյանը կոչ է արել հայ թոշակառուներին քվեարկել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օգտինՔաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարած ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող․ պատմության այս օրը (21 ապրիլ)Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»Ռուբլին գերազանցել է նախկին փոխարժեքըԻնչ փոփոխություններ են կատարվել կաթի և կաթնամթերքի փորձաքննության կարգում. «Փաստ»Մահացել է Հովհաննես Շահնազարյանը «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ»
Ամենադիտված