ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է անհապաղ խորհրդակցություններ սկսել համաձայնեցված խաղաղության պայմանագրի նախագծի ստորագրման շուրջ։ Նա նաև ընդգծել է, որ արդեն պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը։ Նման կերպ Հայաստանի ղեկավարն արձագանքել է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին։ Սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանների կատարումը, գրում է ng.ru–ն։

«Փաշինյանը պետք է հաղթահարի համաձայնագրի ստորագրման վերջին խոչընդոտը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը: Նա արդեն խոսում է այդ մասին, սակայն մտադիր է հարցը վերջնականապես լուծել միայն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այնուամենայնիվ, իրադարձություններն աշխարհում և տարածաշրջանում արագ են զարգանում, և մեկ տարին երկար ժամանակ է Սահմանադրությունը փոխելու համար»,- ng.ru–ին ասել է Քաղաքական հետազոտությունների ադրբեջանական «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։

Միաժամանակ, ըստ փորձագետի, վերջին շրջանում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում։ «Հայկական բանակում կան ուժեր, որոնք չեն ենթարկվում Փաշինյանին: Նրանք թքած ունեն խաղաղության վրա։ Իմ կարծիքով նրանք են հրադադարի ռեժիմը խախտողները։ Եթե ​​Փաշինյանը չի կարողանում վերահսկել իր բանակը, դա իր խնդիրն է, բայց եթե ​​հրադադարի խախտումների թիվն ավելանա, ապա խաղաղության համաձայնագրի ստորագրումը կձգձգվի, և տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը կմեծանա»,- ասել է Շահինօղլուն։

Մինչդեռ հայկական ընդդիմությունը զգուշացնում է, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Հայաստանի և Ադրբեջանի առճակատումը չի ավարտվի։ Մասնավորապես, ինչպես գրել է «Հրապարակ» թերթը, Բաքուն չի հրաժարվում ո՛չ միջանցքից, ո՛չ ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցումից, ո՛չ էլ անկլավների վերադարձի թեմայից։ Այսպես, ըստ հրապարակման, իշխող Քաղաքացիական պայմանագրի վերջին փակ հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանն իր թիմին հայտնել է, որ Բաքուն հավակնում է Տիգրանաշենին (ադրբեջանական Քարքի անկլավին), որը գտնվում է Երևանը Սյունիքի մարզի հետ կապող ճանապարհի վրա։

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանը շտապում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, որոնք կարող են տեղի ունենալ ժամկետից շուտ։ «Վարչապետ մնալու համար նա պետք է հասցնի խաղաղության պայմանագիր կնքել։ Հակառակ դեպքում նա չի կարողանա իր շուրջ իշխող կոալիցիա կազմել։ Փաշինյանն անհանգստացած է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շուտով կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հարցում, իսկ այդ դեպքում Մոսկվան կսկսի ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, որը բացասաբար կանդրադառնա նրա իշխանության վրա»,- ասել է նա ng.ru–ին: Քոչարյանի տեսանկյունից Ադրբեջանը չի շտապում ստորագրել փաստաթուղթը, քանի որ վստահ է, որ դեռ ամեն ինչ չի ստացել Հայաստանի իշխանություններից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular