Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել էր Դանիա, մասնակցել Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Դանիայում նորից հանդիպել է բրիտանական Մի-6-ի ղեկավարի՝ Ռիչարդ Մուրի հետ, բայց այս անգամ Փաշինյանը մեկնել էր բավականին վատ տրամադրությամբ։

Արևմտյան գործընկերների հետ Փաշինյանն անընդհատ փորձում է խոսել իր, և իր ընտանիքի անձնական անվտանգության մասին, քանի որ վերջին շրջանում իր մոտ եղել են բանագնացներ նաև Արևմուտքից, որոնք ասել են, թե ճիշտ կլինի, որ թողնի և հեռանա, հնարավորինս անցնցում իշխանության փոխանցում լինի այն մարդկանց, ովքեր հարմար են իրենց։

Ինքը՝ Փաշինյանը, պահանջում է անձնական անվտանգության երաշխիքներ, որոնք չեն տրվել։ Քանիցս նշվել է, որ ամերիկացիները նրան տրամադրել են անվտանգային հրահանգիչներ և, ըստ էության, Փաշինյանի անվտանգության համակարգում կան մարդիկ, որոնք դրսից են: Անգլիացիները նկատել են, որ Փաշինյանը լուրջ խուճապի մեջ է և անընդհատ սևեռված է իր անվտանգության վրա։

Վարչախմբի պարագլուխը Դանիա էր մեկնել Երևանում ընդդիմադիր շարժման ծավալման ֆոնին։ Նա անընդհատ ուզում է ծախել այս շարժումը անգլիացիների և ամերիկացիների վրա, համոզել, որ Բագրատ Սրբազանի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, որպեսզի Արևմուտքը աչք փակի շատ բաների վրա, օգնի իրեն, այլապես ռուսները կպատժեն։ Արևմուտքից, սակայն, պարզ հասկացրել են, որ այնքան էլ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի խոսքերին։

Առավել ևս, որ Բագրատ արքեպիսկպոս Գալստանյանը սկզբունքորեն անընդունելի չէ Արևմուտքի համար, եթե չասենք հակառակը՝ հաշվի առնելով Սրբազանի թե՛ անցյալը, թե՛ կապերը Արևմուտքի հետ։ Նիկոլ Փաշինյանի մոտ խուճապ է առաջացրել այն հանգամանքը, որ Բագրատ Գալստանյանի շարժմանն աջակցում են աշխարհաքաղաքական իրարամերժ վեկտորները։

Մի կողմից` բոլոր, այսպես ասած ավանդական ռուսական շրջանակները, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, հանրապետականները և այլ ընդդիմադիր շրջանակներ, այնպես էլ «Սասնա ծռերը», սորոսական շրջանակները և այլն։ Փաշինյանը սկսել է հասկանալ, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս` իրեն հեռացնելու առումով։ Փաշինյանին օգնելու գործից ձեռքերը լվացել են նաև Թուրքիան և Ադրբեջանը՝ նրան դուրս դնելով իրենց հաշվարկներից։

Սերինե Գևորգյան

Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանԱրյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Վաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով ԱՄՆ-ի ուժերը խուզարկել են Չինաստանից Իրան ուղևորվող նավ և առգրավել ռազմական բեռ․ WSJ «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինն է կյանքից հեռացել Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԽաղաղությունը շատ մոտ է․ Թուրքիայի նախագահ Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհինԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածելՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են Մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքիցՀնդկաստանում կկանգնեցվի Մեսսիի՝ աշխարհում ամենամեծ արձանը Հայ շախմատիստները դարձան Ղազախստանի գավաթի հաղթողներ Կատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչՈրտեղից է Հայաստանը հացահատիկ ներկրում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը25 ժամ՝ առանց ջրի․ հասցեներ«Բրիտանուհին Հայաստանում. «Բրիտանական ռազմական կցորդի նշանակման մասին»» Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Փոփոխություններ տարադրամի շուկայումՀայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «Բացառել Ռուսաստանը, հզորացնել Թուրքիան». Ի՞նչ է կատարվում Հայաստանի էներգետիկ ոլորտումՀայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլըՀայաստանը Պենտագոնի կենսաբանական ցանցերումՁյուն է տեղում, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԻնչպե՞ս է ԵՄ-ն պաշտպանելու Հայաստանը ապատեղեկատվությունից, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետԼույս չի լինելու դեկտեմբերի 15/16-ին Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»
Ամենադիտված