Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մալթա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1811 - ծնվել է գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ) Ֆրիդրիխ Վինդիշմանը:

1883- ծնվել է  նկարիչ Հակոբ Կոջոյանը:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2–րդը անձամբ գնացել է Կարս, Սարիղամիշ և հանդիպում անցկացրել տարբեր դավանաքների ներկայացուցիչների և բնակչության հետ:

1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի՝ Անդրկովկասյան Սոցիալիստական ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն։

1940– վախճանվել է դասական գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը:

1971 —վախճանվել է խորհրդահայ նևրոլոգ և նևրոֆիզիոլոգ Սեմիոն Սարկիսովը:

2002- ամբողջ  հանրապետությունում, այդ թվում և մայրաքաղաքում տեղ են ունեցել զանգվածային հոսանքազրկումներ, որը  բացատրվել է բարձրավոլտ լարման հաղորդագծերի վթարով:

2006- երեկոյան Թբիլիսիի Վազիանի արվարձանից Հայաստան՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ուղևորվել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի թբիլիսյան կայազորի գույքով եւ տեխնիկայով բեռնված երկրորդ եւ վերջին գնացքը:

2007- Երևանում և Աթենքում շրջանառության մեջ է դրվել հայ-հունական համատեղ նամականիշերը, որոնց վրա պատկերված են երկու ժողովուրդների առասպելական աստվածուհիները՝ Անահիտը եւ Աֆրոդիտեն:

2009- Սլովակիայում անկացված «Միսսիս Գլոբ 2009» գեղեցկության մրցույթին հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը` Գոհար Հարությունյանը:

 2018-Մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

2019- ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:

2022-Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար:

2023- տեղի է ունեցել 32 հայ գերիների փոխանակում 2 ադրբեջանցի զինծառայողների հետ: Բացի այդ Հայաստանը իր աջակցությունն է հայտնել «COP29»-ի անցկացմանը Ադրբեջանում և հանել է իր թեկնածությունը:

- վախճանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1048 –վախճանվել է  պարսիկ գիտնական Բիրունին:

1204 - վախճանվել է   հրեա փիլիսոփա Մայմոնիդը:

1250 - վախճանվել է   Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդը:

1386– ծնվել է իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից մեկը համարվող Դոնատելլոն:

1504- ծնվել է Հռոմի Պապ Պիոս 5-րդը:

1522- Օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։

1553 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդը:

1577- Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը Պլիմութից սկսել է իր շուրջերկրյա նավարկությունը ։

1642 —հոլլանդացի նավագնաց Աբել Թասմանը դարձել է առաջին եվրոպացին, որը հայտնաբերել է Նոր Զելանդիան:

1754 - վախճանվել է   օսմանյան սուլթան Մահմուդ 1-ինը, և Օսման 3-րդն է դարձել  օսմանյան սուլթան։

1797– ծնվել է գերմանացի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեն:

1862 - Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում (ԱՄՆ Քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտության է մատնել հյուսիսցիների զորքերին։

1864–Պարագվայը պատերազմ է հայտարարել Բրազիլիային,  սկսվել է Պարագվայի պատերազմը:

1873– ծնվել է ռուս նշանավոր պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան Վալերի Բրյուսովը:

1937–ճապոնացիները գրավելով  Չինաստանի Նանկին քաղաքը իրականացրել են կազմակերպված զանգվածային սպանդ, որը տևել է 6 շաբաթ, սպանվել է մոտ 200 000 մարդ:

1941– Պերուի տարածքի Անդեր լեռներում գտնվող Պալկակոչա լճի մեջ սառցադաշտից պոկված սառցաբեկոր ընկնելու հետևանքով առաջացած  հեղեղի զոհ է դարձել մոտ 7000 մարդ:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում  Հունգարիան և Ռումինիան պատերազմ են հայտարարել ԱՄՆ-ին։

1947 - վախճանվել է  ռուս նկարիչ Նիկոլայ Ռերիխը:

1949 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք։

1959- Արքեպիսկոպոս Մակարիոս 3-րդը դարձել է Կիպրոսի առաջին Նախագահը։

1974– Մալթան հայտարարվել է հանրապետություն:

1989 —Ռուսաստանում ստեղծվել է Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը:

1989– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը:

1996 - Քոֆի Անանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար։

2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը։

Կ. Խաչիկյան

 

«Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել. «Ժողովուրդ» Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից. «Հրապարակ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Ինչու են ՔՊ-ականները հերթով հրաժարական ներկայացնում իրենց պաշտոններից. «Ժողովուրդ» ՔՊ–ում զբաղված են իրար խորտակելով. Թույն են շնչում․«Հրապարակ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Երբ դիшկները թափված էին գետնին, նախարարը հրաժարական չտվեց, հիմա արժեքներից է խոսում. «Ժողովուրդ» Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է. ծանր է տանում․ «Հրապարակ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինիԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՎթար՝ Կոտայքում
Ամենադիտված