Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ճանապարհային քարտեզ մշակել, որով Ադրբեջանը կփակի «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ խոստանալով, որ հայկական կողմն էլ իր հերթին կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։ Փորձագետները սա վտանգավոր թեզ են համարում, ընդհուպ՝ մինչև Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելու հնարավորություն։ Բայց որ ամենից վտանգավորն է՝ Նիկոլ Փաշինյանը կշեռքի հավասար նժարներին է դնում «Արևմտյան Ադրբեջանի» իբր «վերաբնակեցման» և արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի հարցերը։ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ընդգծում է՝ զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից այս հայտարարությունների ամենավտանգավոր կողմերից մեկն այն է, որ բնիկ ժողովուրդների հավաքական իրավունքները բերում, հավասարեցնում են, այսպես կոչված, «փախստականների» իրավունքների հետ։ «Վտանգավոր է, երբ, որպես պատասխան Արցախի ժողովրդի վերադարձին իր պատմական հայրենիք և նրա իրավունքների իրացմանը, ուզում են ներկայացնել խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիների հարցը։ Բայց վտանգավոր է նաև այն, որ այս խոսույթը ոչ թե առաջարկ է հայկական կողմից, այլ դա Ադրբեջանի պայմանն է՝ առհասարակ դադարել խոսել Արցախից և դադարեցնել Արցախ վերադարձի մասին խոսույթի շրջանառումը։ Ադրբեջանն իր կողմից, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը բերելով օրակարգ, Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական, տարածքային նկրտումներն է ներկայացնում հանրությանը, փոխարենը պահանջում, որպեսզի մենք դադարեցնենք խոսել վերադարձի իրավունքի մասին։ Արցախի ժողովրդի վերադարձը չէ պատասխանն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին։ Պետք է հասկանանք, որ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի պատասխանը Խորհրդային Միության փլուզումից հետո և Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած հայ ժողովրդի զանգվածային սպանությունները և բռնի տեղահանումներն են, այսինքն՝ մենք, որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջանի», պետք է ներկայացնենք Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, Մարաղայից բռնի տեղահանված հայերի հարցը և, ընդհանրապես, մեր բոլոր այն հայրենակիցների հարցը, որոնք ենթարկվեցին ագրեսիայի, մազապուրծ եղան Ադրբեջանի Հանրապետությունից։ Այս հարցի բարձրացման փոխարեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իբրև թե որպես պատասխան, հակադարձում են՝ խոսելով Արցախի ժողովրդի իրավունքներից։ Դրան էլ գումարած ներկայացնում են, որ Ղարաբաղյան շարժումը փակված է, և այն օգտակար չէ, նույնիսկ վտանգավոր է։

Կարծում եմ՝ սա իրականության հետ որևիցե կապ չունեցող խոսույթ է, դա ոչ թե ճանապարհային քարտեզ, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում է, ոչ թե ինչ-որ իրավիճակի լուծում։ Կրկնում եմ՝ որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ կարող ենք քննարկել Բաքվից, Սումգայիթից և այլ վայրերից մազապուրծ եղած մեր հայերի վերադարձի հարցը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Իսկ մեր հայրենակիցների վերադարձն Արցախ իրատեսական չհամարող Նիկոլ Փաշինյանը տողատակերով կամ էլ ուղղակի խոսքով պարբերաբար խոսում է նաև պատերազմի հնարավորության մասին։ Երկրի ղեկավարն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր թիմի համար «փակված» է Արցախի հարցը, արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի հարցը, մյուս կողմից ակնարկում է՝ հակառակի մասին հայտարարությունները շատ վտանգավոր են, գուցե ակնարկելով, թե այդ դեպքում փխրուն, մազից կախված, հազարավորների կյանքի և առողջության գնով ձեռք բերված «խաղաղությունը» կարող է սասանվել։ Կարծես հաստատում է՝ քանի իրենք են Հայաստանի իշխանությունները, Արցախի թեման չի քննարկվելու։ Պատգամավորի խոսքով, միայն վերջին հարցազրույցով չեն հաստատվում նշված հանգամանքները։ «Շատ վաղուցվանից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը բազմիցս նշել են, որ Արցախի հարցը, որպես այդպիսին, իրենց օրակարգում չկա և փակ է իրենց համար։ Արցախ վերադարձի հարցը նույնպես չի կարող լինել իրենց օրակարգում, բայց շատ լավ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Արցախը, որպես այդպիսին, հայ ազգի գենետիկական մակարդակում են դրված, և այդքան հեշտ չի լինելու դրանցից հրաժարումը, բնական է, որ նրանք պետք է սկսեն արդարացնել, հիմնավորել և նույնիսկ, ինչու չէ, վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Այսինքն՝ խոսել այն մասին, որ եթե բարձրաձայնենք մեր պատմական իղձերի, նպատակների մասին, ապա դրա արդյունքում կստանանք պատերազմ։ Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք նաև հասնել նրան, որ խոսելով Հայաստանի ինքնիշխան լինելու մասին՝ նույնպես կարող ենք ստանալ պատերազմ։ Դա ոչ այլ ինչ է, քան վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Դրա հիմնական նպատակն է արդարացնել այն քաղաքականությունը, որն իրենք վարում են և վարել են Արցախի և Արցախի ժողովրդի նկատմամբ, քանի որ պահանջ կա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փակել» Արցախի հարցն ընդհանրապես՝ ոչ միայն ներկաների, այլ նաև ապագա սերունդների համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Բայց մյուս կողմից կարող են հակադարձումներ հնչել, որ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը կամ էլ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ բարձրացնում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, Բաքվում պահվող մեր ռազմագերիներին և ընթացող «դատավարություններին» առնչվող խնդիրները։ «Կարծում եմ՝ այն ուշադրությունը, գոնե փաստաթղթային առումով, որը միջազգային հանրությունը ցուցաբերում է ինչպես Արցախ վերադարձի հարցի, այնպես էլ այսօր Բաքվում գտնվող ռազմագերիների շուրջ, ստիպում է, որպեսզի այս իշխանությունները, այնուամենայնիվ, անդրադառնան այդ հարցերին։ Այլ խնդիր է, թե ինչ ուժգնությամբ և ձևով են անդրադառնում այդ հարցերին։ Շատ լավ գիտենք, որ եթե այս իշխանությունները իրոք ցանկանային զբաղվել ռազմագերիների հարցով, ապա այդ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի մեջ, որը նախաստորագրվել է, կամ ցանկացած հանդիպման ժամանակ, բանակցային սեղանին կդրվեր ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև մի ողջ ժողովրդի՝ 150 հազար արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալու հարցերը։ Ադրբեջանի հետ բանակցություններն ազգային իշխանությունները կվարեին այս ռակուրսով, այլ ոչ թե խոսել խաղաղության և բանակցությունների մասին՝ ընդհանրապես սեղանից վերացնելով իմ թվարկած հանգամանքները, որոնք հենց հիմնական ցուցիչներն են՝ արդյո՞ք մենք գնում ենք իրական խաղաղության, թե՞ ոչ։ Դա հենց այդ հիմնական ցուցիչն է, որ մենք ասում ենք արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ խաղաղություն ասվածը սոսկ բառակապակցություն չէ, որը, ասենք, հնչում է ընդդիմադիր դաշտի, արցախահայության, Արցախի հարցերով զբաղվող գործիչների կողմից։ Դա շատ առարկայական, հստակ պայմաններով խաղաղություն է, որն այսօր, ցավոք, չենք տեսնում, որովհետև ամեն ինչ զիջելով, ամեն ինչ տալով, այն էլ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների պարագայում (գիտենք, թե իրենք ինչպիսի հանցագործ նկրտումներ ունեն հայ ազգի նկատմամբ), խաղաղության մասին խոսելն անիմաստ է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինիԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՎթար՝ ԿոտայքումՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըԱրագածոտնի մարզում հայտնաբերվել է կեղծ օղիների և կոնյակների շշալցման և իրացման դեպք Չեմպիոնների լիգա․ «Սլավիա»-«Բարսելոնա», «Յուվենտուս»-«Բենֆիկա». օրվա հանդիպումները Այրվել են մեքենաներ, բնակելի շենք․ ՌԴ ՊՆ-ն հայտնում էԱնկում տարադրամի շուկայումՍկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50․ «Հրապարակ» ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ալխաս Ղազարյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Ամենադիտված