Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ չարաճճի էր, չափից դուրս աշխույժ և ժպտերես։ Միշտ ժպիտն իր դեմքին է եղել։ Աչքի է ընկել թե՛ մակապարտեզում, թե՛ դպրոցում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարիամը՝ Ալբերտի մայրիկը։

Ալբերտը ծնվել է Մոսկվայում, երեք տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Գյումրի։ «Մանկապարտեզ հաճախեց, հետո՝ դպրոց։ Մինչև իններորդ դասարանը հիմնական դպրոցում է սովորել, հետո տեղափոխվել է «Ֆոտոն» վարժարան։ Շատ լավ է սովորել։ Վարժարանում բնագիտական հոսքն ընտրեց։ Ցանկանում էինք, որ նա ուսումը տնտեսագիտական հոսքում շարունակի։ Ուղարկեցինք մաթեմատիկա և ֆիզիկա պարապելու, բայց մի քանի ամսից հետո Ալբերտն ասաց՝ դա իմը չէ, պետք է քիմիա պարապեմ։ Եվ այդպես էլ սկսեց քիմիայի պարապմունքների հաճախել, մեկ ամիս անց՝ նաև կենսաբանության։ Իր ցանկությանն ընդառաջ գնացինք։ Ուսուցիչների շնորհիվ նաև սիրեց այդ առարկաները։ Մեծ ցանկություն ունեինք, որ ստոմատոլոգ դառնար, ընդունվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիայի բաժին, հետո տեղափոխվեց Գյումրի՝ «Հայբուսակ համալսարանի» Ստոմատոլոգիայի բաժին, քանի որ գիտեր՝ չորս ամիս սովորելուց հետո պետք է զորակոչվի բանակ, չէր ուզում մեզ նեղություն տալ տան վարձի և մնացյալի հետ կապված։ Ասաց՝ բանակից վերադառնալուց հետո կվերականգնվեմ բժշկական համալսարանում։ Մի պատմություն կա բժիշկ դառնալու իր ցանկության հետ կապված։ Իր տատիկը բժիշկ է, թոռնիկներից միայն Ալբերտս էր բժշկության ուղղությամբ սովորում։ Ասում էր՝ ճնշում չափելու ապարատս պետք է կտակեմ Ալբերտիս։ Այդ ապարատը մինչև հիմա մեր տանն է, փայփայում ենք այն»։ Ալբերտը ծառայության ժամանակ մտափոխվել էր և որոշել՝ զորացրվելուց հետո պետք է մանկաբույժ դառնա։ «Ալբերտը երեխաներին շատ էր սիրում, անդադար կարող էր երեխային զբաղեցնել։ Ես էլ իրեն ասացի՝ եթե զգում ես, որ այդ բնագավառում քեզ լավ կզգաս, ուրեմն այդ ուղղությունն ընտրիր»։

2020 թվականի հունվարի 23-ին է Ալբերտը զորակոչվել ժամկետային ծառայության։ Ծառայում էր «Մարտունի 2»-ում։ «Վեց ամիս ծառայելուց հետո զորամասից իրեն ուղարկեցին Երևան վերապատրաստման՝ որպես վաշտի բուժակ։ Շատ էր ուրախացել, միանգամից համաձայնել էր։ Պատերազմի ժամանակ ինձ էր զանգահարում, բոլոր դեղերի հետ կապված ճշտումներ կատարում, ես մասնագիտությամբ դեղագործ եմ։ Ծառայության հանդեպ իր վերաբերմունքն էր առհասարակ շատ դրական։ Երբ զորակոչվելուց առաջ բժշկական ստուգումներ էր անցնում, իրեն ասացին, որ կարող է պատվո պահակային վաշտում ծառայել։ Բարձրահասակ էր, մանկուց նաև սպորտով է զբաղվել, ֆիզիկական տվյալները շատ լավն էին։ Գնացինք Երևան, քննություններ հանձնեց, բոլորի դեպքում արդյունքը դրական էր։ Մի հանձնարարության ժամանակ պետք է պատին գրվածը կարդար, նա էլ առանց ակնոցի էր, իսկ Ալբերտս ուներ տեսողության խնդիր։ Այդ պատճառով չընդգրկվեց այդ վաշտում»։

Ինն ամիս է ծառայել Ալբերտը։ Տիկին Մարիամն ասում է՝ համավարակի շրջանն էր, ու որդին չկարողացավ արձակուրդ գալ։ «Շատ էր կարոտել։ Զանգահարում էր, հարցնում, թե ինչ նորություններ կան մեր թաղամասում։ Ծառայության ժամանակ մեկ անգամ տասը րոպեով ենք իրեն տեսել»։ Ծառայության ընթացքում որդուց ընտանիքը մեկ բողոք անգամ չի լսել։ Միայն մեկ անգամ մայրիկին ասել է՝ այնպես անենք, որ Արթուրը՝ կրտսեր եղբայրը, չծառայի։ «Չգիտեմ, թե ինչու այդ բառերն ասաց, գուցե կանխազգացում ուներ։ Իր այդ խոսքերն իմ ականջներում են։ Ստացվում է՝ այնպես արեց, որ Արթուրը չծառայեց, բայց թող դա չլիներ իր կյանքի գնով»։

Պատերազմը փոխեց տղաների խաղաղ կյանքի ընթացքը։ «Պատերազմի օրերին անգամ իր ձայնի ինտոնացիան չէր փոխվել, իր ձայնից չէիր կարող հասկանալ, որ պատերազմի մեջ է։ Ամեն օր մեզ զանգել է։ Առավոտյան աշխատանքի էի գնում, աշխատավայրս եկեղեցու կողքին էր։ Նախքան եկեղեցի մտնելս, Ալբերտս զանգում էր։ Հետո մտնում էի եկեղեցի, մոմ վառում, դուրս գալիս ու մինչև աշխատավայրս հասնելը զրուցում էինք։ Ամեն առավոտ և երեկո զրուցել ենք։ Զրույցների վերջում միշտ ասում էր. «Սաղ տոչնի ա»։ Այդպես մինչև նոյեմբերի 6-ը։ Այդ օրը զանգեց. «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք»։ Մեր հարցերին, թե որն է խնդիրը, ոչինչ չմանրամասնեց։ Ընկերոջն ասել էր, որ պատերազմի օրերին իրենց տեղափոխել են Վարանդա, Շուշի, բայց նա հիմնականում Ճարտարում է եղել, այնտեղ բուժկետ կար։ Երբ մեզ հետ էր զրուցում, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, ես իմ տեղում եմ։ Ինչից իրեն հարցնում էինք, ասում էր՝ լավ է, ամեն ինչ կա, հաց կերել ենք, հագուստ ունենք, ես իմ տեղում եմ։ Երբեք չասաց, որ իրեն տեղափոխել են։ Հիմնականում եղել է Ճարտարում, վերջին անգամ եղել են Ուլյանասարում, երևի թե դեպքն էլ հենց այդտեղ է եղել։ Զոհվելու օրը, ըստ բժշկական փաստաթղթերի, նոյեմբերի 9-ն է։ Այդ օրն անհամբեր իր զանգին էինք սպասում։ Զինադադար կնքվեց, ուզում էի ուրախանալ, բայց ինչ-որ պահի կարծես անզգայացա, ուզում էի մայրիկիս կանչել, չէի կարողանում։ Լավ լուրի էինք սպասում, բայց հաջորդ առավոտյան, երբ արդեն Ալբերտս չզանգեց, գնացինք զինկոմիսարիատ։ Այնտեղ ասացին՝ անհետ կորած զինծառայողների ցուցակ է հավաքվում, բայց ես իմ տղայի անունը չգրեցի այդտեղ, ես իր զանգին էի սպասում։ Բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարում էինք, նաև իր հրամանատարներին, որևէ մեկը մեզ չէր պատասխանում կամ հետ զանգահարում։ Միայն մեկ անգամ թեժ գծին միացանք, ասացին՝ ձեր տղայի անունը չկա ցուցակում, սպասեք զանգի։ Նոյեմբերի 11-ի առավոտյան արդեն բոթը ստացանք»։

Մի դրվագ էլ է մայրիկը պատմում։ «Այդ օրը, երբ եկեղեցի գնացի, ներս չմտա։ Հոգեհանգստի արարողություն էր ներսում, մտածեցի՝ մոմ չեմ վառի։ Եկա տուն, մոմը վառեցի, գնում էի խոհանոց, մոմս ընկավ, հանգավ, ես նորից վառեցի։ Այնպես է տպավորվել այդ դրվագը»։

Ապրելու ուժի մասին։ «Համարյա երկու տարի ուժ չեմ գտել իմ մեջ պայքարելու։ Չէի աշխատում, հետո աշխատանքի հրավեր ստացա, այդ ժամանակ էլ լիցենզիա չունեի։ Ընտանիքս «ստիպեց», որ լիցենզիաս վերականգնեմ, սկսեմ աշխատել։ Բայց ավելի շատ փոքր տղաս ուժ տվեց։ Մայրիկս մի օր բարկացավ՝ ի՞նչ է, ուզում ես այս երեխան մենակ մնա։ Այդ պահին իմ հայացքն Արթուրիս հայացքին հանդիպեց։ Նայում էր ինձ, բայց ոչինչ չէր կարողանում ասել։ Իր հայացքն ինձ բավական էր, ոչ մի բառ ինձ չի ասել։ Այդ հայացքն ինձ սթափեցրեց։ Եղբայրների միջև տարբերությունը հինգ տարի է, հիմա Արթուրս այնքան է զգում եղբոր կարիքը։ Ալբերտն իր պահապանն էր։ Երբ պետք է բանակ գնար, դրա նախորդ օրը երկու եղբայր իրար հետ այնքան լավ ժամանակ անցկացրեցին, ամբողջ սենյակը տակն ու վրա էին արել, բայց ես ոչինչ չասացի իրենց։ Հիմա մտածում եմ՝ երևի դա էլ հենց այնպես տեղի չունեցավ։ Օր չկա, որ մենք Ալբերտին չհիշենք»։

Հ. Գ. - Ալբերտ Նազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի պանթեոնում

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինիԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՎթար՝ ԿոտայքումՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըԱրագածոտնի մարզում հայտնաբերվել է կեղծ օղիների և կոնյակների շշալցման և իրացման դեպք Չեմպիոնների լիգա․ «Սլավիա»-«Բարսելոնա», «Յուվենտուս»-«Բենֆիկա». օրվա հանդիպումները Այրվել են մեքենաներ, բնակելի շենք․ ՌԴ ՊՆ-ն հայտնում էԱնկում տարադրամի շուկայում
Ամենադիտված