Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վայլդբերիզ»-ի ապրանքն ապրիլի 1-ից կթանկանա․ այս որոշմամբ օգնում են թուրքերին «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 1-ից հայաստանցիները կզրկվեն եւս մի հաճույքից՝ չեն կարողանա այլեւս իրենց սիրելի «Վայլդբերիզ» ցանցից էժան ապրանքներ պատվիրել, եւ սա ՊԵԿ-ի անհաջող կատակը չէ։


Պետությունը որոշել է վերացնել այն արտոնությունը, որը տրված էր 2022 թվականից, եւ կրկին իջեցնել անմաքս առեւտրի շեմը։ 2024 թվականի ապրիլի 1-ից յուրաքանչյուր անձ կարողանալու է ոչ թե 200 հազար դրամի անմաքս ապրանք ներկրել, այլ ընդամենը 200 եվրոյի։ Այսինքն՝ եթե նախկինում 200 հազար դրամի ապրանքը առցանց վաճառողները բերում էին անմաքս, ապա հիմա կկարողանան անմաքս բերել միայն մոտ 80-85 հազար դրամի ապրանք։ Սա անխուսափելիորեն բերելու է առցանց պատվերների թանկացման։ Օրինակ, եթե նախկինում 1000 դոլարանոց բջջային հեռախոս բերելու համար անձը վճարում էր մոտ 30 հազար դրամ, ապա հիմա կվճարի 57 հազար դրամ։ Այնպես որ, լավ կլինի՝ ապրիլյոթյան նվերները պատվիրենք մինչեւ ապրիլի 1-ը։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ, ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առեւտրի թույլատրելի շեմը 2022 թվականի մարտի 31-ից 6 ամսով սահմանվել էր 200 հազար դրամ՝ նախկին 200 եվրոյի փոխարեն։ Հետագայում էլ արտոնության ժամկետը երկարացվել էր։ 

Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ է կարծում, որ, իհարկե, սա բերելու է առցանց առեւտրի թանկացման, այս որոշման սոցիալական բաղադրիչը բացասական է, սակայն Հայաստանի կառավարությունը չէր կարող չենթարկվել ԵՏՀ որոշմանը եւ չկիրառել այն կամ հավերժ հետաձգեր արտոնության վերացումը։ «Եթե ԵԱՏՄ անդամ ես, չես կարող չենթարկվել կոլեգիալ որոշման։ Դու այսպիսի կարգավորումները պատվիրակում ես վերազգային կոմիտեին, նա էլ այդպիսի որոշում է ընդունել, պետք է կիրառես։ Անվերջ երկարացնել արտոնությունները՝ չենք կարող։ Դրանք ժամանակավոր են տրվում։ Օրինակ՝ կհիշեք, մենք ունեինք նաեւ ավտոմեքենաների ներկրման գծով որոշակի արտոնություն, որը ժամկետի ավարտից հետո վերացվեց»։ 

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, տնտեսագետ, նախկինում մաքսային համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Երվանդ Թարվերդյանն էլ կարծում է՝ որոշումը հարկահավաքի տեսանկյունից լավն է, առցանց առեւտուր անողների համար՝ վատ։ «Այն երկրում, որից գալիս է ապրանքը, հարկերը հետ են վերադարձվում։ Իհարկե, տրամաբանական է, որ պետք է հարկել»,- ասում է նա։

- Բայց մարդիկ մեղք չե՞ն։ Հազիվ մի քիչ էժան առեւտուր էին անում։ 

- Պետությունն ավելի մեղք է։

- Մեղք է՝ թող անիմաստ ծախսեր չանի։

- Դրա հետ համաձայն եմ։

Առավել հաճախ հայաստանցիներն առեւտուր են անում ռուսական «Վայլդբերիզ» առցանց հարթակից, որի գործունեության ծավալները Հայաստանում էականորեն աճել էին։ Ըստ տարեվերջյան տվյալների, մոտ կես մլն մարդ է Հայաստանում օգտվում այս հարթակից` իրեն անհրաժեշտ իրերը պատվիրելով առցանց, որը շոշափելիորեն ավելի էժան է, քան մեր խանութներում վաճառվող ապրանքը։ «Վայլդբերիզ» ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկն անցած ամառ եկել էր Հայաստան, հանդիպել Փաշինյանի հետ, ջերմ-ջերմ խոսքեր էին իրար ասել եւ որպես մեծ ձեռքբերում էին ներկայացնում։ 

Հայաստանում ընկերությունը լոգիստիկ կենտրոն է հիմնել, որի շնորհիվ ապրանքներն ավելի արագ են առաքվում, իսկ փոքր բիզնեսն ավելի հեշտ էր արտահանում իր արտադրանքը Ռուսաստան։ Իհարկե, հիմա՝ մաքսվող շեմը կրկնակի իջեցնելուց հետո, այս բոլոր «պլյուսները» հօդս են ցնդելու։ Իսկ կօգտվեն փոփոխությունից խանութներն ու տոնավաճառները, որոնց առեւտուրը համարյա կանգնել էր։ Այսպես, եթե ամբողջ աշխարհում զարգանում է առցանց առեւտուրը, մեզ մոտ այն հետընթաց է ապրում՝ առաջ մղելով Թուրքիայից ու Չինաստանից ապրանք բերողներին։ Ստացվում է, որ այս մեր որոշմամբ կրկին օգնում ենք թուրքերին։

Ու՞մ է Հովհաննես դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Ամենադիտված