Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ վտարանդի իշխանությունը դեռ գոյություն ունի Երևանում, մարդիկ աշխատում են կամավոր հիմունքներով, մասնավորապես պահպանվել է խորհրդարանը։ Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման հայտարարությունները սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։ Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը ng.ru-ի հետ զրույցում բացատրել է, որ Հայաստանի իշխանությունների և ԼՂՀ նախկին ղեկավարության ներկայիս հարաբերությունները այժմ պայմանավորված են Երևանի՝ ոչ մի կերպ Ադրբեջանին չսադրելու ցանկությամբ:

Այդ առումով Ղարաբաղի պետականության ցանկացած ատրիբուտ ընկալվում է որպես Բաքվին հրահրող, հետևաբար՝ զուտ բացասական գործոն։ Բացի այդ, փորձագետը չի բացառել, որ Ղարաբաղյան պետության գաղափարներից հրաժարվելը կարող է լինել Երևանի արևմտյան գործընկերների պահանջներից մեկը, որոնք պատրաստ են օգնել նրան միայն «միջազգային ճանաչված» սահմաններում։ «Չնայած դրան, Ղարաբաղի նախկին իշխանությունների ներկայացուցիչների շրջանում շրջանառվում է վտարանդի կառավարության գաղափարը, և եթե Փաշինյանը դա հայտարարել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա կարելի է կանխատեսել Հայաստանի իշխանությունների կողմից այդ գաղափարները կրող ղեկավարների վրա ճնշումների ավելացում, այդ թվում ԱԱԾ-ի միջոցով, ներառյալ վարչական հետապնդումները, ձերբակալությունները և նույնիսկ քրեական գործերը»,- ասել է Եվստրատովը։

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը նույնպես չի բացառել քրեական հետապնդումը նրանց նկատմամբ, ովքեր կպաշտպանեն ղարաբաղահայության՝ վտարանդի իշխանություն ունենալու իրավունքը։ Միաժամանակ, նրա կարծիքով, Շահրամանյանը Երևանի հետ չվիճելու նպատակով երկար ժամանակ իրեն շատ պասիվ է պահել, ուստի դժվար թե նա կարողանա հույս դնել ժողովրդական լայն աջակցության վրա։ «Փաշինյանը զգում է նրա թուլությունը, ուստի կարող է գնալ մինչև վերջ և ամբողջությամբ լուծարել ԼՂՀ ներկայացուցչությունը Հայաստանում։ Այժմ գնդակը Շահրամանյանի դաշտում է։ Նա և իր շրջապատը կա՛մ պետք է իրենց հռչակեն որպես ղարաբաղահայության առաջնորդներ, կա՛մ պետք է հետ քաշվեն»,- կարծիք է հայտնել Քոչարյանը։

Ինչ վերաբերում է բուն փախստականներին, ապա նրանցից շատերը բարոյալքված են, նշել է փորձագետը, վերջին վեց ամսվա ընթացքում Փաշինյանի կողմնակիցները նրանց պարտադրել են այն միտքը, որ իրենք են մեղավոր իրենց դժբախտությունների համար, մինչդեռ Հայաստանի իշխանությունները բոլոր ուժերով օգնում են նրանց։ Նման քաղաքականության արդյունքը պետք է լինի ղարաբաղցիների՝ սեփական պետության նկատմամբ ունեցած հավակնություններից ամբողջական հրաժարումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Նոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ Քաղտեխնոլոգ
Ամենադիտված