Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական ակտիվության աճի բևեռացման ռիսկերը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության մեջ դրական իներցիան դեռևս շարունակվում է, բայց, մասնագետների համոզմամբ, այն երկարաժամկետ էֆեկտ չի կարող ունենալ, քանի որ հիմնականում պայմանավորված է փոփոխական հանգամանքներով։ Այդ մասին է վկայում նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։

Օրինակ՝ նշվում է, որ 2024 թ. հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և արդյունաբերության աճով, որոնց նպաստումները կազմել են, համապատասխանաբար, 10,3 և 6,3 տոկոսային կետ: Ուշագրավ է, որ հունվար-փետրվարին արդյունաբերության աճը կազմել է 28,9 %` նախորդ ամսվա համեմատ արագանալով 7,9 տոկոսային կետով: Բայց արդյունաբերության այսպիսի բարձր աճի տեմպը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից։ Դրան նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, իսկ որոշ ամիսների նույնիսկ անկում է գրանցվել այս ոլորտում։ Ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ վերելքը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճով այն պարագայում, երբ այս ոլորտի մի շարք ուղղություններ նույնիսկ անկում են ապրել։

Օրինակ՝ սննդամթերքի արտադրությունը գրանցել է 0,4 % անկում, ծխախոտի արտադրությունը՝ 23,2 %, հագուստի արտադրությունը՝ 14,6 %, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 13,4% անկում: Իսկ բարձր աճը առավելապես պայմանավորված է «ոսկերչական արտադրատեսակների արտադրություն» գործունեության տեսակի շուրջ 11,3 անգամ աճով։ Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը առավելապես բևեռացված է ու հիմնականում կախված է մշակող արդյունաբերության ընդամենը մեկ ուղղությունում առկա իրավիճակից։ Իսկ նման տեմպը երկար պահպանվել չի կարող, քանի որ որոշակի կարճաժամկետ գործոններով է պայմանավորված։

Մյուս կողմից էլ՝ որոշակի տնտեսագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ ոսկերչական արտադրատեսակների շեշտակի աճը և, առավել ևս, արտահանման տեմպերի ավելացումը պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով։ Արևմուտքը և մասնավորապես ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուսական ոսկերչական ոլորտի նկատմամբ՝ այդ քաղաքականությունը հիմնավորելով նրանով, որ Ռուսաստանն այդ ոլորտից ստացված շահույթը կարող է օգտագործել Ուկրաինայում ռազմական գործողությունները ֆինանսավորելու նպատակով։

Ըստ այդմ, Հայաստանը դարձել է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներմուծվող և Ռուսաստան արտահանվող ապրանքների տարանցիկ երկրներից մեկը: Ու եթե ներմուծման պարագայում մեծ քանակությամբ տեխնիկայի ու ավտոմեքենաների արևմտյան արտադրության ապրանքներ են գալիս Հայաստան, ապա արտահանվում Ռուսաստան, ադամանդի և ոսկու պարագայում դրանք նախ՝ ներմուծվում են Ռուսաստանից Հայաստան, այստեղ որոշակի մշակվում ու հայկականի անվան տակ արտահանվում։ Բայց իրավիճակի փոփոխության պարագայում, մասնավորապես Արևմուտքի ճնշման պարագայում շատ հավանական է, որ այս սխեման դադարի գործել։ Իսկ այդ դեպքում Հայաստանի տնտեսության կտրուկ աճը միանգամից կարող է փոխարինվել կտրուկ անկմամբ։

Այսինքն, հայկական տնտեսության մեջ բալանսը խախտված է։ Եվ քանի դեռ արտաքին գործոնները դրական են, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության և մասնավորապես արդյունաբերության ոլորտում հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ։ Օրինակ՝ աճի տեմպերից գեներացվող ֆինանսական ռեսուրսները կարող են ուղղվել այլ ոլորտների զարգացմանը ու խթանել տեղական արտադրական հզորության ավելացումը։ Բայց ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս այս ուղղությամբ և հանգիստ սպասում են, թե ինչ ուղղությամբ ՀՀ տնտեսությունը կտանեն արտաքին քամիները։ Իսկ այդ ընթացքում Հայաստանի տնտեսության համար նոր ռիսկեր են առաջանում։

Օրինակ՝ կասկած չկա, որ Արևմուտքի ճնշման արդյունքում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե միահամուռ որոշումը բացասական է ազդելու տնտեսական միջավայրի վրա։ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացնելու է դրամական փոխանցումները, իսկ դա խոչընդոտելու է ֆինանսական գործառնություններին՝ բարդություններ ստեղծելով նաև գործարար շրջանակների համար, որոնք աշխատում են ռուսական շուկայի հետ։ Մյուս կողմից էլ՝ այն կարող է հանգեցնել Հայաստան տեղափոխված ռուս ռելոկանտների հավել յալ արտահոսքի, որոնք իրենց հետ կապիտալ էին բերել մեր երկիր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան
Ամենադիտված