Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից՝ Տավուշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախից՝ Տավուշ. Թադևոսյանների ընտանիքի նոր հասցեն ադրբեջանական դիրքերից ոչ հեռու Այգեհովիտ գյուղն է։ 2 անգամ բռնի տեղահանված ընտանիքը կյանքից, ապրուստից չի դժգոհում, միայն թե շատ են կարոտում Արցախն ու տարիների ընթացքում այնտեղ թողած աշխատանքի արդյունքը, ունեցվածքը։ 

Ալեքսանդրը MediaHub-ին պատմում է, որ երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ գրավվեց Ավետարանոց գյուղը, իր ընտանիքը բնակություն հաստատեց Խրամորթում, որը դարձյալ առաջնագիծ էր դարձել Ակնայի (Աղդամ) հանձնումից հետո։ 

«Ավետարանոցում ունեինք ամեն ինչ, զբաղվում էինք այգեգործությամբ, անասուններ էինք պահում, մեր երեխաներին մեծացնում։ Ակնայում դաշտեր ունեինք, հացահատիկի մշակություն էինք անում։ Մի խոսքով, ամեն ինչ գլխիվայր շրջվեց 44-օրյա պատերազմից հետո»,- ասում է նա։ 

Ավետարանոցի անկումից հետո Թադևոսյաններն այնուհետև որոշել են իրենց նոր կյանքը սկսել Խրամորթում։ Ամեն օր ադրբեջանցիները բարձրախոսներով, պատերազմի սպառնալիքներով, հրադադարի հաճախակի խախտումներով հիշեցրել են իրենց ներկայությունը։ 

«Դա մեզ անհանգստացնում էր, բայց չէր խանգարում, քանի որ մտածում էինք, որ պատերազմ ամեն դեպքում չի լինելու։ Բայց 2022 թվականին սկսվեցին Քարագլխի մարտերը։ Կնոջս ու երեխաներիս տարհանեցինք Ստեփանակերտ, տղամարդիկ մնացին, ու մենք էլ մեր հողը, մեր տունը պաշտպանելու համար զենք վերցրեցինք»,- ասում է 40-ամյա տղամարդը։ 

Փառուխ-Խրամորթ հատվածում իրավիճակը հանգստանալուց հետո շարունակել են ապրել, նորից հող են մշակել, անասուն պահել։ 2023-ի սեպտեմբերին, սակայն, ամեն ինչ փոխվեց։ «Ապրելու-չապրելու և կամ հայ մնալու պայքար էր Արցախում»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ ինքը նախընտրել է ապրել, թեկուզ չարչարվելու գնով։

Սեպտեմբերի 28-ին Ալեքսանդրը կնոջ ու մանկահասակ 3 երեխաների հետ ավտոբուսով տեղափոխվեց Սևան։ Մեկ ամիս մնալուց հետո Այգեհովտում ապրելու առաջարկ է ստացել, ընդ որում բնակարանը տրամադրում են անվճար։ Հոկտեմբերի վերջին նրա ընտանիքը տեղափոխվեց Տավուշի մարզ։ 

«Մի բարերար կով է տվել, գյուղացիներն էլ օգնել են, ով ինչով կարող էր։ Զրոյից սկսված կյանքը դժվար էր, մանավանդ, որ դեմը ձմեռ էր, բայց հաղթահարեցինք։ Միայն ափսոս, որ հողամաս չունեմ այստեղ էլ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Օրավարձով եմ աշխատում, որ տունս պահեմ»,- պատմում է նա։ 

Երկու անգամ գաղթ ու պատերազմներ տեսած ընտանիքը թևաթափ չի լինում։ Գյուղերի հանձնման թեմաներով ու Հայաստանի նկատմամբ պատերազմի սպառնալիքով մտահոգություններ ունի Ալեքսանդրը։ «Այստեղ գյուղում էլ անհանգստություններ կան, բայց խուճապի մեջ չեն, բոլորը վճռական են»։ 

Վիճելի տարածք համարվող Բարխուդարլուի մոտ գտնվող Այգեհովտում Ալեքսանդրի ընտանիքը երազում է, որ ոչ ոք այլևս պատերազմ չտեսնի, իսկ լինելու դեպքում ինքն էլ պատրաստ է գյուղի տղամարդկանց հետ հավասար պայքարել, միայն թե երեխաները հանգիստ ապրեն։

Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված