Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններն այսօր միաժամանակ տեղեկացրին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման շրջանակներում այսօրվա դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։

Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են, նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

«Վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է։

«Տեխնիկապես ավարտվել են սահմանազատման աշխատանքները։ Տեխնիկապես ավարտվել նշանակում է, որ վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - ասաց պատգամավորը։

Թե ընդհանուր առմամբ քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հայտարարվել։ Սակայն, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ հատվածի մասին է։

«Առաջին փուլով, ես ինչքան գիտեմ, 12 կիլոմետրի մասին է խոսակցությունը գնում», - ասաց Գագիկ Մելքոնյանը։

«Ես որքան գիտեմ՝ 10-12 կմ, կարծեմ», - նշեց Հովիկ Աղազարյանը։

ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, որը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով՝ սյուների միջև հեռավորությունը 500 մետր է, 20 սյան դեպքում նա ասել էր՝ 10 կմ-ի մասին է խոսքը։ Հարցին, թե եթե 20-ն արդեն տեղադրվել են, արդեն սահմանազատված կարելի՞ է համարել, Ղալումյանը դրական պատասխան տվեց։

Տեխնիկապես ինչպե՞ս են սահմանազատվելու

Տեխնիկապես ինչպե՞ս են սահմանազատվելու տարածքները միմյանցից, արգելապատնեշներ լինելու ե՞ն, թե՞ ոչ, ո՞ր հատվածներում են տեղակայվելու երկու երկրների սահմանապահ ուժերի ծառայողները՝ հենց գյուղերի՞ տարածքներում, թե՞ չեզոք հատվածներում։

Իշխող կուսակցության պատգամավորները, որ երեկ փակ նիստում սահմանազատման թեմայով վարչապետի զեկույցն էին լսել, պնդում էին, թե դեռևս տեղյակ չեն։

«Ցանկալի կլինի, որ եթե մենք կարողանանք այդ մեր սահմանի հատվածով պարիսպ կանգնեցնենք, որպեսզի մնացած ամեն ինչից խուսափենք, էն որ ասում են՝ այնտեղից նայում են մեր երեխեքին, դպրոցներին և այլն, միանգամից պարիսպ ենք կանգնեցնում, ու նույնիսկ շփում չի լինում», - ընդգծեց Մելքոնյանը։

«Թե սահմանը ինչպես է զատվելու, ինչ տեխնիկական միջոցներով է զատվելու, փշալար կլինի, թե միայն սյուներ կլինեն, թե տեսահսկման համակարգեր կտեղադրվեն, տեխնկական խնդիր է, և ընթացքում դա կպարզվի, դա արդեն սահմանապահ ծառայությունն է որոշում, թե ինչ եղանակով, ինչ տեխնիկական միջոցներով, ինչ տեղաբաշխվածությամբ, ինչպիսի զինծառայողների խտությամբ, որ սահմանային հատվածում ինչպես կվերահսկի։ Դա սահմանապահների մասնագիտական խնդիրն է», - փոխանցեց Արմեն Խաչատրյանը։

«Մենք էլի ոչ մի տան, ոչ մի գյուղի, ոչ մի ճանապարհի չենք լուծում...»

Վարչապետի ու իր թիմակիցների հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, կուսակցությունը շատ կարճ տեսանյութ է տարածել։

«Մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին, և սա շատ կարևոր փուլ է։ Պարզ է, որ դա շատ ցավոտ հարց է, տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, որ մենք էլի ոչ մի տան, ոչ մի գյուղի, ոչ մի ճանապարհի չենք լուծում, մենք ՀՀ առաջիկա տասնամյակներով լինելության հարցն ենք լուծում, և մենք լուծելու ենք այդ հարցը», - իր կուսակիցներին ասել է վարչապետ Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է լինելու այս 10-12 կմ տարածքը սահմանազատելուց հետո՝ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասում է, որ անցնելու են այլ հատվածների սահմանազատմանը, հավանաբար հենց նույն՝ Տավուշի հատվածում։

«Հաջորդը որտեղ է սահմանազատում իրականացվելու, դեռևս չեմ կարող ասել, բայց որ սահմանազատման աշխատանքները շարունակվելու են, միանշանակ է, այն նույն սկզբունքներով, ինչ- որ իրականացվել է այս 4 գյուղերի մասով։ <> Իհարկե, վստահ եմ {Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակվի}, որովհետև այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի Հանրապետության հետ, և ամբողջ սահմանազատման պրոցեսը պետք է իրականացվի միայն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այլ տարբերակ, այլ սկզբունք գոյություն չունի», - նշեց նա։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Ադրբեջանը, կարող է իր համար ձեռնտու տարածքները ստանալով, սկսի ձգձգել գործընթացը, փակուղի մտցնել այն, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. - «Որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց Ադրբեջանն արդեն եկել է այն համաձայնության, որ սկսում ենք սահմանազատումը և սկսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին տարածած համտեղ հայտարարության մեջ նշել են, թե «պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին:

Դոլարը թանկանում է ռուբլին նվազումՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ինՄեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ ՍամսոնյանԱրցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ ՍրբազանՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ)
Ամենադիտված