Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրենց հակառուսական հիստերիայի ծիրում գործող վարչախմբի ներկայացուցիչներն անցել են չափազանց վտանգավոր և անխոհեմ հայտարարություններ անելուն, իսկ Բաքուն ամեն կերպ խայծեր է նետում դրա համար։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը հնարավոր է գազ ձեռք բերի Ադրբեջանից։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել էր, նշել, թե Երևանը պետք է քննարկի Ադրբեջանից գազ գնելու հարցը։ Սիմոնյանին երկրորդել էր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հայտարարելով, թե Հայաստանն այս պահին Ադրբեջանից գազ գնելու հարց իր օրակարգում չունի։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Նման քննարկումներ չեն եղել: Բայց եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, և, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է: Բայց այս պահին որևէ պայմանավորվածություն կամ նախնական ինչ-որ համաձայնություն չկա»,- ասել էր պատգամավորը:

Ավելին, ՔՊ-ականները վստահ են, որ Ադրբեջանից գազ գնելը անվտանգային ռիսկեր չի պարունակում։ Մինչդեռ հենց նույն ՔՊ-ականներն են օրումեջ հայտարարում, թե միայն Ռուսաստանից գազ գնելու փաստը աշխարհաքաղաքական վտանգներ է պարունակում։ Փորձագետներն ընդգծում են՝ նույնիսկ եթե փաշինյանական վարչախումբը Ռուսաստանի փոխարեն գազը գնի Ադրբեջանից, դրանով ահռելի լծակներ կտա Բաքվին։ Ադրբեջանը գազի գինը փոփոխելով, կտրելով, անջատելով՝ կկարողանա ազդել Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա։

Թեպետ, կարելի է արձանագրել, որ այսօր էլ առանց խոչընդոտների ազդում է այդ պրոցեսների վրա։ Ռուսական կողմը արձագանքել է ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչների անհեթեթ հայտարարություններին։ Ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հատուկ ընդգծել է Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը՝ նշելով, որ Բաքուն լավագույն դեպքում կարող է առանձին տեխնիկական խնդիրների լուծման համար հանդես գալ որպես Ռուսաստան-Հայաստան էներգետիկ երկխոսության մասնակից։

Ոչ ավելին։ Սա նաև նախազգուշացում է հայկական կողմին, որ անհրաժեշտության պահին ՌԴ-ն կարող է կտրել նաև Հայաստան մտնող գազը։

Լուիզա Մեխակյան 

Ալիևը վաղն էլ կասի՝ «եթե ձեր այբուբենը չփոխեք, պատերազմ եմ սկսելու»․ Շարմազանով Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ 1992թ. հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը. պատմության այս օրը (09 մայիս)«Ռազմական ժամանակաշրջանի երաժշտություն» աուդիոգրադարանի սկավառակներից մեկը նվիրված է Արամ Խաչատրյանի երաժշտությանըՌուս զինվորականները դուրս կգա՞ն ՀՀ-իցԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ կրակոց է հնչել ԱԱԾ-ին ուզում եմ հարցնել` մեր ազգային անվտանգությունը ապահովվա՞ծ է. Գառնիկ ԴանիելյանՍրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ«3 մեծ շունչ քաշեց ու աչքերը փակվեցին»․ մայրը որդու վերջին վայրկյանների մասին է պատմում (տեսանյութ)ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ Լիդերների փակ քննարկումը․ Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնըԿարկուտ, քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինիԵրկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Ժողովուրդ» Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» Դոլարը թանկանում է ռուբլին նվազումՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ինՄեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ ՍամսոնյանԱրցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ ՍրբազանՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
Ամենադիտված