Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ, Ֆրանսիան հետևողականորեն վատթարացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Փարիզի և Բաքվի հարաբերություններում լարվածության նոր քայլը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչն էր հայրենիք՝ խորհրդակցությունների համար։ Ի՞նչ մարտահրավերների կհանդիպեն Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո՝ հաշվի առնելով այդ տարածաշրջանի նկատմամբ Ֆրանսիայի աճող հետաքրքրությունը, ukraina.ru-ին տված հարցազրույցում պարզաբանել է Մերձավոր Արևելքի փորձագետ, REX լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

Տարասովի խոսքով՝ Ֆրանսիան վաղուց է Անդրկովկասում ավտորիտար Ադրբեջանի դեմ այսպես կոչված ժողովրդավարական դաշինք (Երևան-Թբիլիսի) ստեղծելու ծրագրեր մտմտում։ Այդ առումով հաջողվել է Վրաստանի նախագահի պաշտոնում նշանակել Ֆրանսիայի ԱԳՆ նախկին աշխատակից Սալոմե Զուրաբիշվիլուն։

«2020 թվականի Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի սկզբին, ըստ երևույթին, կուլիսների հետևում Ֆրանսիան Հայաստանին խոստացել էր ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչը պետք է որպես ճնշում գործեր Ադրբեջանի հարձակումը դադարեցնելու համար: Բայց Ֆրանսիան դա չարեց: Ֆրանսիայի Սենատը Ղարաբաղի ճանաչման մասին բանաձև ընդունեց այն ժամանակ, երբ պատերազմն արդեն պարտված էր, այդպիսով, ֆրանսիացիների հեղինակությունը տարածաշրջանում սասանվեց»,- ասել է Տարասովը։

Երբ սկսվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, ֆրանսիացիներին հաջողվեց բանակցությունները բերել արևմտյան հարթակ, և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը համաձայնեց դրան, հիշեցրել է փորձագետը։

«Բայց ֆրանսիացիները փորձեցին խաղաղության համաձայնագրի տեքստում Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին դրույթներ մտցնել և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքներ պահանջեցին, Ադրբեջանը մի շարք բանակցություններ անցկացրեց, սակայն հանդիպելով ֆրանսիական տեքստերին՝ Ալիևը հրաժարվեց դրանցից և Ֆրանսիայից՝ որպես միջնորդ բանակցային գործընթացում, ամբողջ գործընթացը փոխանցվեց ԵՄ-ին»,- ասել է Տարասովը։

Դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին ակտիվորեն ընդլայնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ, ինչը նյարդայնացրեց Բաքվին, նշել է փորձագետը: Բաքվի հակահետախուզությունը որոշեց հարվածել և ամբողջովին ոչնչացրեց Անդրկովկասում գտնվող ֆրանսիական հետախուզության կայանը։ Դրանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հեռանալ Ռուսաստանից դեպի Արևմուտք՝ հենվելով առաջին հերթին Ֆրանսիայի հետ համագործակցության վրա, նշել է Տարասովը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններն էին սրվել Արևելյան Միջերկրական ծովի և այնտեղ հայտնաբերված գազի պաշարների շուրջ Հունաստանի հետ տարաձայնությունների պատճառով, հավելել է փորձագետը։

«Եվ այդ պատճառով Ֆրանսիացիները սկսեցին իրենց տարածաշրջանային խաղը: րկրորդ հերթին դա կապված է այն բանի հետ, որ ֆրանսիացիները որոշել են վրեժխնդիր լինել Պուտինից՝ Աֆրիկայում իրենց պարտության համար։ Անհրաժեշտ էր դադարեցնել Հարավային տրանսպորտային նախագծի իրականացումը, որը կմիավորի Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը և ելք կապահովի դեպի Պարսից ծոց, իսկ ավելի կոնկրետ՝ հրահրել զինված բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Տարասովը։

Գործը պատերազմի չհասավ, բայց Երևանի և Բաքվի հարաբերությունները բարդացան, ասել է փորձագետը։ Դրա վառ ապացույցն է այն, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից չորս տարի է անցել, բայց խաղաղության պայմանագիր չի կնքվել, և Հայաստանը փաստացի լիովիներես թեքել է Ռուսաստանից ու բռնել Արևմուտքի կողմը, ընդգծել է նա։ Տարասովի խոսքով՝ Անդրկովկասում իրենց ներկայությունը մատնանշելու փորձերը ֆրանսիացիների համար նորություն չեն, Ֆրանսիան անուղղակի ներկա է եղել տարածաշրջանում 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ։

«Հիմա որոշել են կրկնել փորձը՝ հենվելով Հայաստանի վրա»,- կարծում է փորձագետը։

Միևնույն ժամանակ, Փարիզը դժվար թե անվտանգության երաշխիքներ տա Երևանին և հազիվ թե կռվի Ադրբեջանի դեմ, բայց միանգամայն ունակ է տարածաշրջանում երկատման կետ ստեղծել, կարծում է փորձագետը։

«Արևմուտքը խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նրանք պահպանում են լարվածության այս օջախը, որպեսզի խոչընդոտեն ռուսական աշխարհաքաղաքական նախագծերի իրականացմանը»,- ասել է Տարասովը։

Ռուսաստանի համար այս ամբողջ ժամանակ նկատվում է մի իրավիճակ, երբ առկա է յուրօրինակ պարադոքս. նրա համար այժմ առավել վստահելի գործընկերը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանն է, մինչդեռ Հայաստանը, որը նախկինում ռազմավարական գործընկեր էր կոչվում, այսօր բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, մանրամասնել է փորձագետը։

«Իրավիճակը տարածաշրջանում անկայուն է, փաստն այն է, որ Մերձավոր Արևելքի հարևան երկրները՝ Իրանը և Թուրքիան, շատ ծանր վիճակում են: Ռուսաստանն իրեն շատ զգույշ է պահում, քանի որ մերձավորարևելյան ճգնաժամի ցանկացած սրացում կազդի նաև Անդրկովկասի իրավիճակի վրա: Իսկ այնտեղ Ռուսաստանը դեռս ունի ռազմական բազաներ: Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանը փորձում է հեռու մնալ այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են նրան ներքաշել ինչ որ նոր հակամարտության մեջ»,- եզրափակել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն ԲաբայանԿոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՌուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ ՊեսկովԱդրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը․ Խոսրով ՀարությունյանԿամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ ԱռաքելյանՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ՊՆԱլիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռաֆահի դեմ գnրծnղnւթյnւնը կազդի ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա․ Իսրայելն պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահի օկուպացված հատվածից․ Թուրքիայի ԱԳՆՄեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանըԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիսԲերդիչիի մերձակայքից տարհանված ամերիկյան Abrams տանկը հայտնվել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող ռազմավարի ցուցահանդեսումԿրականետ ռոբոտ շուն է վաճառքի  հանվել և ցնցել համացանցըԱշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոԱդրբեջանի ԶՈւ-ն մեկնել է Թուրքիա՝ EFES-2024 զnրավարժություններին մասնակցելուԲագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը. Վարդան Ոսկանյան Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ)Սեփական ոճով և օրակարգով ասուլիս, որ հող նախապատրաստեց հետագա զիջումների համար«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակըՍահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համարՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանըԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. ՎանեցյանԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՄտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբանԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից
Ամենադիտված