Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը՝ երկրորդ Սիրիա կամ ուկրաինական «բորշչի» դառը պտուղները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն գեոպոլիտիկ քաոսը, որի մեջ այսօր ապրում ենք մենք, ամենօրյա ռեժիմով խոսում է այն մասին, որ փաշինյանական խոստացված «խաղաղությունը» դասական խաբեություն է, իսկ մեր առաջ կանգնած մարտահրավերներից ուղղակի խուսափել չի լինելու։

Շատ է խոսվել այն մասին, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, զուգահեռաբար նաև հարավկովկասյան տարածաշրջանում, ամբողջովին ռուս-ուկրաինական պատերազմի տարածաշրջանային պրոյեկցիան է, և առաջիկայում հնարավոր է որոշակի հանգստություն միայն այն դեպքում, երբ կկարգավորվի «ուկրաինական բորշչը»:

Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ Ուկրանիայի թնջուկն ունի իր թե՛ բացասական կողմերը, թե՛ առավելությունները։ Առավելությունն այն է, որ այս երկրների աշխարհաքաղաքական գինն Արևմուտքի համար բարձրացել է, քանի որ Արևմուտքը շտապում է, փորձում այդ ազդեցությանը վերջ տալ, իսկ Ռուսաստանը դրան արձագանքում է դեռևս միայն հայտարարություններով, քանի որ, երևի թե, այլ քայլեր իրականացնելու ռեսուրս չունի կամ գոնե այս պահի չի փորձում այն հստակ դրսևորել։

Դրանից բացի՝ միանշանակ է, որ այնտեղ, որտեղ Ռուսաստանն ունի ռեսուրս, լծակ, կիրառելու է, պայքարելու է, որպեսզի գոնե պահպանի իր ազդեցությունը, քանի որ Ռուսաստանում հույս ունեն, որ պատերազմն ավարտվելու է ոչ ՌԴ հաղթանակով, սակայն ոչ էլ պարտությամբ, ինչը թույլ է տալու Ռուսաստանին ունենալ հստակ ազդեցության գոտի, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված, հետսովետական տարածքում։ Ուստի, եթե կան լծակներ, Ռուսաստանը սպառնում է կամ հասկացնում, որ կարող են դրանք օգտագործվել՝ սահմանափակելու համար այս կամ այն երկրի հարաբերություններն Արևմուտքի հետ, դասական պատկերն այն է, ինչ այսօր տեսնում ենք ՀՀ դեպքում, երբ երկու կողմից էլ հնչում են «կրակոցներ», որոնք հասկանալի չեն, թե երբ կոնկրետ գործողությունների կվերածվեն (չնայած ՀՀ կառավարիչների քայլերը հուշում են, որ սրանք մտել են «բլիժնի բոյ»)։ Ի դեպ՝ այս դրվագում Արևմուտքն իր քաղաքականության շրջանակում այդ նրբությունները պետք է հաշվի առնի։

Մեծ հաշվով, տարբեր առիթներով ու դրսևորումներով և ընդհանուր առմամբ պատերազմով պայմանավորված խնդիրները բավական շատ են և հենց դա է պատճառը, որ փոքր հարցերը շատ հաճախ ուղղակի կա՛մ անտեսվում են, կա՛մ մղվում երկրորդ պլան։ Մասնավորապես, քանիցս տեսնում եք, որ անընդհատ արտահոսքեր են տեղի ունենում պատերազմական ծրագրերի վերաբերյալ, տեղեկատվական պատերազմ է ընթանում, քարոզչական լուրջ աշխատանք է իրականացվում, իրականում՝ պատերազմը ոչ միայն գետնի վրա է և ոչ միայն Ուկրաինայում։ Ակնհայտ է, որ, այսպես կոչված, ռուս-ուկրաինական հակամարտությունը գնալով ընդլայնվում է՝ ինչպես աշխարհագրությամբ, այնպես էլ՝ նորանոր ոլորտներ ներառելով (փաստն այն է, որ աշխարհն այսօր լրջագույն փոփոխությունների մեջ է)։

Այս ամենը, եթե փորձենք վեկտորել ՀՀ տիրույթում, ապա ակնհայտ է, որ միջազգային ուշադրությունը ներկայումս սևեռված է Հայաստանի վրա, քանի որ ՀՀ-ն, լինելով ՌԴ դաշնակիցը, ի դեմս Փաշինյանի, փորձում է տարբեր մանևրներ ու ինքնահաստատման դրվագներ իրականացնել նոր եզրեր ու խորություն սահմանել Արևմուտքի հետ, ինչը միանաշանակ չի կարող անտեսվել ՌԴ կողմից և բնական է, որ դուր չի գալիս, որի համար ՌԴ-ն պատրաստ է գործի դնել իրեն հասանելի միջոցները։ Հենց դա է պատճառը, որ ռուսական սպառնալիքներին արձագանքում է Պետդեպը, քանի որ սա դարձել է միջազգային հարաբերությունների համար կարևոր հարց։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Հարավային Կովկասում ՌԴ-ն իր ազդեցությունը պահպանել է Հայաստանի, ինչպես նաև չլուծված հակամարտությունների միջոցով, ուստի Արևմուտքը հենց այս փուլում ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան և ՌԴ ռազմական ներկայության հարցը, որպես անվտանգության երաշխավոր, այլևս անհրաժեշտ չլինի։

Սակայն, այստեղ գործընթացն արգելակվել է կողմերի միջև անլուծելի թվացող հարցերի ու կոնսենսուսի բացակայության պատճառով՝ էականորեն մեծացնելով էսկալացիայի վտանգը և էլ ավելի ցավալի է այն, որ հերթական անգամ, մենք դառնալու ենք անհաշվարկ ու անհեռատես աշխարհաքաղաքական գործընթացների ու տեղում առկա տգետ կառավարիչների անփույթ գործողությունների զոհը։ Ի դեպ՝ բնավ բացառված չէ, որ այս անկայունությունը երկար ժամանակ շարունակվի Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ դեպքերի կիզակետում հայտնվի ՀՀ-ն՝ դառնալով կոնկրետ բախման օջախ (ասեմ, որ ՀՀ-ն բոլոր նախապայմաններն ունի երկրորդ Սիրիա դառնալու համար, քանի որ 7-8 տարի առաջ էլ ոչ ոք չէր պատկերացնի, որ Սիրիան, որն աշխարհի ամենապահով և անվգանգ երկրների եռյակում էր, մի օր կվերածվի բախման խաղահրապարակի)։

Արմեն Հովասափյան

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ ՊատելՌաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ ԳուտերեշԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ինՓոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցԳործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. ՆեթանյահուՀայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․«Լանցետ»-ը հինգ ամենամահաբեր անօդաչու թռչող սարքերից մեկն է. ամերիկացի փորձագետներԱրտակարգ դեպք և պայթյուն՝ ԿոտայքումՈւղիղ․ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԱնթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն
Ամենադիտված