Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Հայաստանի Ազգային ժողովից խնդրել է դիրքորոշում արտահայտել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում խոսնակ Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ։ Նրան, մասնավորապես, վրդովեցրել է այն, թե ինչպես է իր հայ գործընկերը խոսում Մոսկվայի մասին։ Միջադեպը դարձել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում բարդությունների հերթական դրվագը, գրում է Ng.ru-ն։

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը կարծում է, որ տեղի ունեցածը լիովին տեղավորվում է ռուս-հայկական ներկայիս հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք հիմա դժվար ժամանակներ են ապրում։

«Հայաստանում դա ընկալվում է այսպես. Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն կանխել հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, բացի այդ, ռուսական լրատվամիջոցները պարբերաբար հարձակվում են Հայաստանի իշխանությունների վրա։ Դրան ի պատասխան Երևանը բոլոր առկա միջոցներով ձգտում է մերձենալ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին»,- ասել է փորձագետը։

Ինչ վերաբերում է Իսպանիայում Սիմոնյանի բուն ելույթին, ապա այն ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի իշխող վերնախավի, այլև հայ հասարակության զգալի մասի տրամադրությունները, կարծում է Եվստրատովը։ Միաժամանակ, նրա կարծիքով, որտեղ էլ որ խոսի այդ մակարդակի քաղաքական գործիչը, միշտ պետք է հիշի, թե որքանով է Երևանը կախված Մոսկվայից։

Հայ քաղաքագետ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Սիմոնյանի ելույթի այն հատվածը, որը դուր չի եկել ռուս սենատորներին, ընդհանուր առմամբ արտացոլում է հայ հասարակության հիասթափությունը Ռուսաստանի հետ երկրի հարաբերությունների բնույթից։ Դա առաջին հերթին վերաբերում է անվտանգության և տեղեկատվական քաղաքականության խնդիրներին։ Այդուհանդերձ, նա նշել է, որ Հայաստանում հասարակական կարծիքի բևեռացման պայմաններում չի կարելի ասել, որ այս կամ այն քաղաքական գործչի հայտարարությունը պաշտպանում են բոլոր քաղաքացիները։ Բայց նա չի կասկածում, որ կա միտում դեպի աճող դժգոհություն Մոսկվայի քաղաքականությունից, չնայած պաշտոնապես պահպանվում է Երևանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։

Հարկ է նշել, որ հասարակ հայության արձագանքն իշխանությունների գործողություններին իսկապես միանշանակ չէ։ ՄԳԻՄՕ-ի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը նշել է, որ Դաշնային խորհրդի ներկայացուցչի դիմումը Հայաստանի խորհրդարան չի հանգեցնի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վատթարացման, այլ ցույց է տալիս առկա ճգնաժամը, որը շարունակում է աճել և հեռու է ավարտից: Առայժմ դա ազդում է քաղաքական և ռազմական շփումների վրա, բայց ապագայում դա կարող է ազդել նաև առևտրատնտեսական համագործակցության վրա, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։

«Դա մասամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ։ Բայց հիմնական պատճառը մնում է Փաշինյանի՝ իշխանության մնալու ցանկությունը։ Այդ նպատակով նա փորձում է Հայաստանի այս իրավիճակի պատասխանատվությունն իրենից տեղափոխել Ռուսաստանի վրա։ Ընդ որում, հայ հասարակության համար առանցքային խնդիրը ոչ թե Մոսկվայի հետ հարաբերություններն են, այլ վստահությունը սեփական իշխանությունների նկատմամբ։ Դատելով այն բողոքներից, որ մենք նկատում ենք ապրիլի վերջից, Փաշինյանի ժողովրդականությունը իջել է աննախադեպ ցածր մակարդակի»,- ընդգծել է Մուխանովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Ամենադիտված