ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը՝ երկրորդ Սիրիա կամ ուկրաինական «բորշչի» դառը պտուղները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն գեոպոլիտիկ քաոսը, որի մեջ այսօր ապրում ենք մենք, ամենօրյա ռեժիմով խոսում է այն մասին, որ փաշինյանական խոստացված «խաղաղությունը» դասական խաբեություն է, իսկ մեր առաջ կանգնած մարտահրավերներից ուղղակի խուսափել չի լինելու։

Շատ է խոսվել այն մասին, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, զուգահեռաբար նաև հարավկովկասյան տարածաշրջանում, ամբողջովին ռուս-ուկրաինական պատերազմի տարածաշրջանային պրոյեկցիան է, և առաջիկայում հնարավոր է որոշակի հանգստություն միայն այն դեպքում, երբ կկարգավորվի «ուկրաինական բորշչը»:

Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ Ուկրանիայի թնջուկն ունի իր թե՛ բացասական կողմերը, թե՛ առավելությունները։ Առավելությունն այն է, որ այս երկրների աշխարհաքաղաքական գինն Արևմուտքի համար բարձրացել է, քանի որ Արևմուտքը շտապում է, փորձում այդ ազդեցությանը վերջ տալ, իսկ Ռուսաստանը դրան արձագանքում է դեռևս միայն հայտարարություններով, քանի որ, երևի թե, այլ քայլեր իրականացնելու ռեսուրս չունի կամ գոնե այս պահի չի փորձում այն հստակ դրսևորել։

Դրանից բացի՝ միանշանակ է, որ այնտեղ, որտեղ Ռուսաստանն ունի ռեսուրս, լծակ, կիրառելու է, պայքարելու է, որպեսզի գոնե պահպանի իր ազդեցությունը, քանի որ Ռուսաստանում հույս ունեն, որ պատերազմն ավարտվելու է ոչ ՌԴ հաղթանակով, սակայն ոչ էլ պարտությամբ, ինչը թույլ է տալու Ռուսաստանին ունենալ հստակ ազդեցության գոտի, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված, հետսովետական տարածքում։ Ուստի, եթե կան լծակներ, Ռուսաստանը սպառնում է կամ հասկացնում, որ կարող են դրանք օգտագործվել՝ սահմանափակելու համար այս կամ այն երկրի հարաբերություններն Արևմուտքի հետ, դասական պատկերն այն է, ինչ այսօր տեսնում ենք ՀՀ դեպքում, երբ երկու կողմից էլ հնչում են «կրակոցներ», որոնք հասկանալի չեն, թե երբ կոնկրետ գործողությունների կվերածվեն (չնայած ՀՀ կառավարիչների քայլերը հուշում են, որ սրանք մտել են «բլիժնի բոյ»)։ Ի դեպ՝ այս դրվագում Արևմուտքն իր քաղաքականության շրջանակում այդ նրբությունները պետք է հաշվի առնի։

Մեծ հաշվով, տարբեր առիթներով ու դրսևորումներով և ընդհանուր առմամբ պատերազմով պայմանավորված խնդիրները բավական շատ են և հենց դա է պատճառը, որ փոքր հարցերը շատ հաճախ ուղղակի կա՛մ անտեսվում են, կա՛մ մղվում երկրորդ պլան։ Մասնավորապես, քանիցս տեսնում եք, որ անընդհատ արտահոսքեր են տեղի ունենում պատերազմական ծրագրերի վերաբերյալ, տեղեկատվական պատերազմ է ընթանում, քարոզչական լուրջ աշխատանք է իրականացվում, իրականում՝ պատերազմը ոչ միայն գետնի վրա է և ոչ միայն Ուկրաինայում։ Ակնհայտ է, որ, այսպես կոչված, ռուս-ուկրաինական հակամարտությունը գնալով ընդլայնվում է՝ ինչպես աշխարհագրությամբ, այնպես էլ՝ նորանոր ոլորտներ ներառելով (փաստն այն է, որ աշխարհն այսօր լրջագույն փոփոխությունների մեջ է)։

Այս ամենը, եթե փորձենք վեկտորել ՀՀ տիրույթում, ապա ակնհայտ է, որ միջազգային ուշադրությունը ներկայումս սևեռված է Հայաստանի վրա, քանի որ ՀՀ-ն, լինելով ՌԴ դաշնակիցը, ի դեմս Փաշինյանի, փորձում է տարբեր մանևրներ ու ինքնահաստատման դրվագներ իրականացնել նոր եզրեր ու խորություն սահմանել Արևմուտքի հետ, ինչը միանաշանակ չի կարող անտեսվել ՌԴ կողմից և բնական է, որ դուր չի գալիս, որի համար ՌԴ-ն պատրաստ է գործի դնել իրեն հասանելի միջոցները։ Հենց դա է պատճառը, որ ռուսական սպառնալիքներին արձագանքում է Պետդեպը, քանի որ սա դարձել է միջազգային հարաբերությունների համար կարևոր հարց։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Հարավային Կովկասում ՌԴ-ն իր ազդեցությունը պահպանել է Հայաստանի, ինչպես նաև չլուծված հակամարտությունների միջոցով, ուստի Արևմուտքը հենց այս փուլում ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան և ՌԴ ռազմական ներկայության հարցը, որպես անվտանգության երաշխավոր, այլևս անհրաժեշտ չլինի։

Սակայն, այստեղ գործընթացն արգելակվել է կողմերի միջև անլուծելի թվացող հարցերի ու կոնսենսուսի բացակայության պատճառով՝ էականորեն մեծացնելով էսկալացիայի վտանգը և էլ ավելի ցավալի է այն, որ հերթական անգամ, մենք դառնալու ենք անհաշվարկ ու անհեռատես աշխարհաքաղաքական գործընթացների ու տեղում առկա տգետ կառավարիչների անփույթ գործողությունների զոհը։ Ի դեպ՝ բնավ բացառված չէ, որ այս անկայունությունը երկար ժամանակ շարունակվի Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ դեպքերի կիզակետում հայտնվի ՀՀ-ն՝ դառնալով կոնկրետ բախման օջախ (ասեմ, որ ՀՀ-ն բոլոր նախապայմաններն ունի երկրորդ Սիրիա դառնալու համար, քանի որ 7-8 տարի առաջ էլ ոչ ոք չէր պատկերացնի, որ Սիրիան, որն աշխարհի ամենապահով և անվգանգ երկրների եռյակում էր, մի օր կվերածվի բախման խաղահրապարակի)։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular