Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ նախագահի հայտարարությունը բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման մասին, ասել է, որ գործընթացի համար բավական է երկու կողմերի ու Ռուսաստանի մասնակցությունը, ուրիշի մասնակցություն պետք չէ, որովհետև քարտեզները ՌԴ բանակի գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

Հարցին, թե Պուտինի այս խոսքից կարո՞ղ ենք եզրակացնել, որ նա այդ գործընթացից դուրս է թողնում տարածաշրջանային, և ոչ միայն, խաղացողներին քաղաքագետը պատասխանել է․ «Բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում այդ հայտարարությունը, որն ունի մի քանի հասցեատեր: Առաջին հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնց հասկացնում է, որ առանց Ռուսաստանի խնդիրը չի լուծվելու, և իզուր են այլ դաշնակիցներ փնտրում, ընդ որում՝ դա հավասարապես վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Վերջինս հույս ունի Թուրքիայի օգնությամբ նոր սահմաններ գծել ուժով կամ այլ կերպ: Հայաստանն էլ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ցույց տալիս միջազգայնացնելու Արցախի ու սահմանային խնդիրները: Հայտարարության մյուս հասցեատերը արտաքին աշխարհն է՝ ի դեմս Արևմուտքի: Կարծում եմ՝ Պուտինի այս խոստովանությունը կամ հայտարարությունը պետք է դիտարկել Մարիա Զախարովայի՝ 3+3 ձևաչափ ձևաչափի վերաբերյալ հայտարարության հետ համատեղ, որում պաշտոնական Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին՝ 3+3 ձևաչափի գործունեությունը թույլ չտալու մեջ, ինչի համար, Պուտինը, կարծես թե, ուղերձ է հղում դրսին, որ սահմանազատման գործընթացում Արևմուտքը ոչ մի կերպ պահանջված չէ ու չի կարողանա առանց իրեն դա անել: Ակնհայտորեն Ռուսաստանը թողնում է, որ կողմերն ավելի խոր փակուղու մեջ հայտնվեն ու ստիպված լինեն դիմել իրեն»:

Անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահը նաև նշել է, որ այդ քարտեզներում կան բաներ, որոնք փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, փոխանակել, արդյոք Պուտինն անկլավներն է ակնարկում քաղաքագետը ասել է․ «Այո՛, ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում է անկլավներին: Ըստ էության, նա խոսում է, որ կողմերը կարող են նաև պայմանավորվել փոխանակումների շուրջ՝ հրաժարվելով միմյանց տարածքում ունեցած անկլավներից, հանուն նոր սահմանագծերի»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հանրապետությունով մեկ ձյուն է սպասվումՆԱՏՕ-ի ապտակը ՓաշինյանինՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում․ կա տուժածՄահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըԵթե Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա, սրիկա է․ ոսկեպարցիՏավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ումԿարգելվի քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրությունը Փաշինյանը շնորհավորեց Պուտինին Դրանք ադրբեջանական գյուղեր են, պետք է վերադարձնել. Վահե Ղալումյան Ես վախենալու բան չունեմ. զենք կճարեմ, կխփեմ իրան․ Ոսկեպարի բնակիչՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ԱԺ-ն նոր պատգամավոր ունի Նիկոլ Փաշինյանը TikTok-ում էՍանկցիաներով պայմանավորված «Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են Քաղաքագետը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե... Փաշինյանի շանտաժը Ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում. պատմության այս օրը (19 մարտ)ՀՀ-ում կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի կայքերը, որոնք լիցենզիա չունեն (տեսանյութ)Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտական սամբոյի կանանց առաջնությունՓաշինյանը չի շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ. պատճառը թաքնված է յոթ կնիքների հետևումՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը ՃՏՊ Գեղարոտ-Ծիլքար ճանապարհինԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՆավթի գներն աճել են 150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈ՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ» Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ «Ժողովուրդ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ»
Ամենադիտված