Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քանի դեռ սրանք իշխանության են, թուրքերն ամեն ինչ են անելու, որ մաս առ մաս բզկտեն Հայաստանը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանությունները երբեք ենթատեքստերով չեն խոսում: Իրենք խոսում են պարզ ու կոնկրետ՝ ուղիղ հայտարարելով, որ թուրքը կառուցողական է, ու թուրքի հետ ապագա կա: Իսկ նրանք, ովքեր թուրքահպատակ չեն ու պայքարում են, բնականաբար, այդ մարդկանց դեմ պետք է ներքին ճնշում լինի: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Մենք այսօր չունենք բանակ, չունենք ԱԳՆ և, ընդհանրապես, ոչինչ չունենք, բայց ունենք ոստիկանություն, որը կոնկրետ պայքարում է յուրաքանչյուր ընդվզող քաղաքացու դեմ: Մարդն ամեն ինչ կարողացել է անել այնպես, ինչի համար եկել է: Ասել է, չէ՞, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է:Ասել է նաև, որ թուրքերը լավն են, բարի են: Զուգահեռ՝ մուրճը վերցրել և թուրքի դեմ պայքարող մարդկանց ասում էր՝ մուրճը բոլորիդ գլխին գալու է: Ասում է ու առանց որևէ ենթատեքստի ուղիղ իրականացնում իր քաղաքականությունը: Ու հենց այս առումով պատահական չէ, երբ ասում ենք՝ սրանք թուրքահպատակ իշխանազավթներ են, որոնք եկել են իրականացնելու պանթուրքիզմի ծրագիրը: Այսօր թուրքն իր պատմական հնարավորությունից օգտվելու համար ամեն ինչ է փորձելու անել: Այստեղ արդեն կարևորագույնը հայ մարդն է, որը երեք տարբերակ ունի. կա՛մ կռվում է, կա՛մ իրերն է հավաքում, որ հեռանա, կա՛մ էլ ուզում է ապրել թուրքի հետ: Սա կռիվ է, ու սա քաղաքական պայքար չէ: Հայ մարդը պետք է պայքարի հանուն ՀՀ-ի, հանուն իր անվտանգության ու հանուն ապրելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ունեցած և պարբերաբար կրկնվող հայտնի նկրտումներին ու ՀՀ իշխանությունների արձագանքին՝ Գ. Գևորգյանը նշեց. «Ըստ էության, սա ագրեսոր պետության մարտավարության շարունակությունն է, որովհետև Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր: Խոսքն Արցախի մոտ 70-75 տոկոսի մասին է: Ու, բնականաբար, իրենց համար հիմա պատմական ժամանակներ են, որովհետև ՀՀ-ում իշխանությունը զավթել են թրքահաճո ուժեր, որոնք փորձում են իրականացնել պանթուրքիզմի և, ընդհանրապես, իրենց հարյուրամյակների նպատակները: Նրանք այդ շանսը բաց թողնել չեն ուզում, ու հիմա գալիս է հաջորդ՝ ՀՀ-ի կապիտուլ յացիայի փուլը: Ժողովրդական մի խոսք կա. «Կպի՝ խփենք»: Սրանք այստեղից կպնում են, նրանք այնտեղից՝ հարվածում: Հաջորդ պատերազմի անոնսն է տրվել, որն արդեն ՀՀ-ի հետ է լինելու: Անոնսը տրվեց նույն ձեռագրով, ինչպես եղել էր 2018-ի իշխանազավթումից հետո: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը կրկին ագրեսորի հռետորաբանությամբ էր խոսում: Զուգահեռ՝ իշխանազավթն Արցախում ասաց. «Արցախը Հայաստան է և վերջ»: Հիմա Ադրբեջանը նույնկերպ ագրեսորի հռետորաբանությամբ է հանդես գալիս, իսկ այստեղ հայտարարում են, որ Ադրբեջանը ոչնչի չի հասնի: Բացի այդ, հրահրում են՝ նույն մեթոդաբանությամբ հող նախապատրաստելով հաջորդ, բայց նույն սցենարի համար: Այս անգամ պատերազմի միջոցով փորձելու են հանձնել ՀՀ-ն: Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը սրում են իրավիճակը, որպեսզի հասնեն իրենց նպատակին»:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ իրավիճակը սրելու հռետորաբանությունը վերջին շրջանում ավելի ակնհայտ է: «Չեմ բացառում, որ հենց օգոստոսին կարող են ռազմական գործողություններ լինել, որովհետև այդ ժամանակահատվածը մի քանի պատճառներով բարենպաստ է: Պատճառներից մեկը հանգստի շրջանն է, որում նաև հեղինակավոր միջազգային կառույցներն են: Ընդհանրապես, այս իրավիճակում, այս թրքահպատակ իշխանության պարագայում մեկ ժամն արդեն բավական է, որ ՀՀ-ն լուրջ խնդիրներ ունենա: Մենք իրականում շատ ծանր իրավիճակում ենք թե՛ անվտանգության, թե՛ ընդհանրապես հասարակության գիտակցության առումով, ինչի ապացույցն ընտրությունների արդյունքներն էին: Միջազգային տարբեր դրամաշնորհների միջոցով մեր բնակչությանն այս տարիների ընթացքում լավ մոնիթորինգ արեցին ու հասկացան, որ մեր հասարակության մոտ 70 տոկոսը կրթական ցենզի ու տարբեր պատճառներով շատ ավելի հեշտ կառավարվող է:Այս ամենի պատճառով հասարակությունն այսօր չի կարող տարբերել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում թրքահպատակությունը, ու որքանո՞վ է դրանով վտանգվում իր անվտանգությունը: Հասարակությանը պետք է անկեղծորեն բացատրել, խնդրել ու աղաչել, որ պետք է դուրս գա ու պայքարի, որովհետև թուրքի հետ իրենք ապագա չեն կարող ունենալ, քանի որ նույն թուրքը տարիների, դարերի ու հարյուրամյակների ընթացքում ցույց տվեց իր իրական դեմքը: Սա ֆիզիկական բնաջնջման ճանապարհ է, մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ինքն իրեն պետք է հարգի, ինքն իրեն պաշտպանի, ու դրա համար պետք չէ հանձնվել»,- ասաց Գ. Գևորգյանը՝ նշելով, որ պայքարի միակ ճանապարհը համատարած ընդվզումներն են:

«Հարկավոր չէ մի հերոսի կամ մի փրկչի սպասել, որովհետև ով էլ լինի՝ տարբեր տեխնոլոգիաների միջոցով հազար անուն կկպցնեն այդ մարդուն ու կհեղինակազրկեն նրան: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը պետք է տեր կանգնի իր անվտանգությանն ու պետք է դեմ արտահայտվի օսմանացմանը, ՀՀ կապիտուլ յացիային: Ամեն մարդ պետք է ինքը հասկանա, որ եթե չի պայքարում, ուրեմն, վաղը թուրքն իր դուռն է ծեծելու»,-ընդգծեց նա:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ Սյունիքը ևս թշնամու հարյուրամյա երազանքների մի մասն է: «Պանթուրքիզմի իրականացման համար Սյունիքը կենսական նշանակություն ունի: Առհասարակ, Թուրքիան ամեն տեղ իր ռազմական ներկայությունն է «ապահովում»: Հիմա արդեն մեր այս իշխանազավթների «պասով» հաջողությունների են հասել և ոչ մի կերպ չեն հրաժարվելու իրենց ծրագրից: Քանի դեռ սրանք իշխանության են, թուրքերն ամեն ինչ են անելու, որ մաս առ մաս ՀՀ-ն բզկտեն՝ հասնելով կապիտուլ յացիայի: Այս առումով Սյունիքը կենսական նշանակություն ունի ինչպես մեզ, այնպես էլ իրենց համար: Այս առումով ևս պատմական շանս ունեն ու այդ շանսն օգտագործելու են: Իսկ մեր բոլոր քաղաքական, հասարակական գործիչները, բոլոր կուսակցությունները, անհատները, ժողովուրդը պետք է կոնկրետ պայքարեն՝ դուրս գալով փողոց: Եթե չես հաղթել, ուրեմն պայքարը շարունակվում է, եթե չես հաղթել, ուրեմն տուն վերադարձ չկա: Եթե չես հաղթել, ուրեմն դու հիմա տուն չունես, քո տունը մազից է կախված: Պետք չէ անհատներին մատով ցույց տալ ու ասել՝ բա, դուք ի՞նչ եք անում, բոլորով պետք է դուրս գալ պայքարի: Միևնույն ժամանակ, չի կարելի ֆեյսբուքյան գրառումներով պայքարի պատրանք ստեղծել: Պայքարը մեկնաբանություն գրելն ու արձակուրդ գնալը չէ: Հիմա չի կարելի ասել՝ ես գնում եմ արձակուրդ: Թևերը քշտած պետք է պայքարել, այլ ոչ թե գեղեցիկ կոստյումներով ու գեղեցիկ դիմահարդարմամբ»,-նշեց մեր զրուցակիցը:

Գ. Գևորգյանի խոսքով, դեռ ավելի վաղ էր ասել, որ արտահերթ ընտրությունն այս իշխանության վերարտադրման ճանապարհն է, որով ավելի խոցելի ենք դարձնում ՀՀ բնակչության կռվող ու պայքարող մարդու ձանը: «Բայց, ինչևէ, արեցին այն, ինչ ուզեցին, գնացին նրան, ինչին գնացին: Բայց մենք պայքարից հրաժարվելու իրավունք չունենք: Այս պայքարը քաղաքական անվանելու իրավունք ևս չունենք՝ հայտարարելով, թե այսօր քաղաքականությամբ զբաղվում եմ, վաղը՝ ոչ, իսկ մյուս օրը նորից զբաղվելու եմ: Սա հանուն հայ մարդու ու Հայաստանի պետականության պայքար է: Երբ այդ սուրը կախված է ազգի գլխին ու առավել քան տեսանելի և շոշափելի է, դու չես կարող պայքարի անունը դնել քաղաքական ու ասել՝ հիմա մի քիչ արձակուրդ է, կամ՝ «ես հիասթափվել եմ»: Ինչի՞ց ես հիասթափվել, ապրելո՞ւց, քո խելքի՞ց, ինչի՞ց՝ քո հայրենիքի՞ց: Մենք չպայքարելու ու հանձնվելու իրավունք չունենք, իսկ պայքարը պետք է մասսայական ու ինքնաբուխ լինի: Եթե համատարած պայքարի անհրաժեշտությունը ժողովուրդը չհասկանա, մենք շատ շուտով ևս մեկ պատերազմի առաջ ենք կանգնելու: Դրանով արդեն ՀՀ-ի կապիտուլ յացիայի զարկն է տրվելու, ինչպես եղավ Արցախի դեպքում: Նույն սցենարը կրկնվում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սպանություն Տավուշում. առվակի մեջ հայտնաբերվել է 65–ամյա տղամարդու դի Գերմանիան և Թուրքիան շարունակելու են բանակցությունները թալիբների հետ Հրդեհ Դալար գյուղում Ռուս խաղաղապահները դաս-վիկտորինա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Բոլոր բժշկական կենտրոններում վերահսկողություն է իրականացվում պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրումը բացառելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մինչև 2022թ. վերջ պետական պարտքն ավելացնել ևս 3,4 միլիարդովՉի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ․ նախարար Սահմանափակումները պետք է լինեն հստակ գործող«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածելԱդրբեջանի պես թշնամու հետ խաղաղության գնալը հայ ժողովրդի համար լինելու է ինքնասպանությունՈ՞ր մթերքն է պաշտպանում Ալցհեյմերի հիվանդությունից Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք Բանկը զգուշացնում է․ դարձյալ տարածում են գտել զեղծարարական մեթոդներ՝ տիրանալու քարտային տվյալներին, ֆինանսական միջոցներին Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանի հրամանով ևս մի բուժհաստատությունում COVID-19-ի բուժօգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն է ծավալվել Աֆղանստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի Աշխարհում «Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը Հրաժարվել սկզբունքներից և դառնալ խամաճիկ․ նիկոլական իշխանության թշվառությունը ակնհայտ էՆավթի գներն աճել են Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է՝ սպանության մեղադրանքով․ ՔԿ «Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը Պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ և արդյունավետ հետապնդել մեր շահերը նրան պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ. Լևոն ԶուրաբյանLME. Գունավոր մետաղների գները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբԱդրբեջանական սադրանքներն ու փաշինյանական «խաղաղության դարաշրջանը» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863, մահվան՝ 42 նոր դեպքNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների․ ՊԲ հրամանատարն այցելել է նրանց Տոնոյանի խոսելու հրամայականը․ նախկին նախարարին թողեցին կալանքի տակ«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ Թշնամու կրակոցից բռնկված հրդեհից Երասխ գյուղում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր Սպանություն՝ Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՓաշինյանն ինքնամոռաց շարունակում է իշխանազավթումը Պատմության այս օրը (հոկտեմբերի 16)Հրդեհ Երասխ գյուղում Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր Նարեկ Հախնազարյան՝ երաժիշտ, որի սկզբունքը դարձել է անսկզբունքայնությունըԱվտովթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ Գազ չի լինի նշված հասցեներումՍտեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ»Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը ընդամենը 10 մարդ է եկել.«Հրապարակ»Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել. «Փաստ»Արցախին հատկացվող գումարների աուդիտ կիրականացվի՞. «Փաստ»Կորոնավիրուսը եւ սիրտը. Ի՞նչ է պետք իմանալԾանոթ ու միարժամանակ անհայտ … ռեբուսԱրցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՄեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներին
Ամենադիտված