Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է մեղավոր այս կրկեսի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ելույթից հետո, ու կարևոր չի, թե ինչ բովանդակության է այդ ելույթը և քանի րոպե է այն տևում, ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ Հայաստանը երբևէ չի ունեցել և հուսով ենք՝ երբևէ չի ունենա նման անհավասարակշիռ, ստախոս, պոպուլիստ և դեմագոգ ղեկավար։ Ճիշտ է՝ ղեկավար ասվածը տեղին չէ, քանի որ երեք տարի Հայաստանը փաստացի չի ունեցել ղեկավար, հիմա էլ չունի։ Կա մարդ, ով ուզուրպացրել է իշխանությունը և քաղցկեղի մետաստազների նման քայքայում է պետությունը։

Երեկ Ազգային Ժողովում վարչապետի չընտրության ընթացքում, մենք կրկին ականատեսը եղանք վերը նկարագրածին։ Ինչևէ, ո՞վ է մեղավոր Նիկոլի նման պահվածքի, բառապաշարի և առհասարակ քաղաքական գոյության համար։ Հաճախ են մարդիկ հարցնում, թե ինչպես կարող էր նման պոպուլիստը, ով իր ողջ գիտակցական կյանքում որևէ լուրջ ձեռքբերում չէր ունեցել, քայլելով դառնա երկիր «ղեկավար»։ Ավելին՝ երեք տարի միայն քանդի ու ավերի, ստի, մանիպուլացնի, մի գործ չանի, բայց շարունակի պաշտոնավարել, շարունակի հոխորտալ, մեղադրել բոլորին։ Ո՞նց կարող է շատ, թե քիչ նորմալ երկրում նման բան լինել։

Ո՞վ է մեղավոր այս կրկեսի համար։ Ես կարծում եմ մենք՝ բոլորս։ Այո, մենք, որպես հավաքական ազգ ու պետություն մեղավոր ենք նոյեմբերի 9-ից հետո այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում։ Նիկոլը նոյեմբերի 9-ից հետո, այո, ոչ մի բանում մեղավոր չէ, պատասխանատու չէ, քանի որ ցանկացած այլ երկրում նա հիմա ոչ թե վարչապետի աթոռին նստած կլիներ, այլ ուրիշ տեղ։ Բայց քանի որ նա սոսնձվել է այդ աթոռին ու մենք էլ գրեթե ոչինչ չենք անում նրան դուրս անելու ՀՀ վարչապետի աշխատասենյակից, ապա մեղավոր ենք մենք։ Ճիշտ հասկանանք, թե ինչ նկատի ունեմ։

Մինչև նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտի ստորագրումը, ամեն ինչի համար մեղավոր ու պատասխանատու է այդ մարդը, դրանից հետո՝ մենք։ Հաճախ են ասում, թե բա ժողովրդին մի մեղադրեք, ի՞նչ անի ժողովուրդը։ Ես էլ եմ այդ ժողովրդի մի մասը, և այո, մեղադրում եմ ինձ, դիմացինիս, հարևանիս, բարեկամիս վեց ամիս Նիկոլին հեռացնելու համար ոչինչ չանելու համար։ Իսկ ու՞մ մեղադրենք, Նիկոլի՞ն։ Նա իր աթոռը պահելու համար պատրաստ է 4 անգամ արնաքամ անի երկիրը, 6 անգամ ավերի, մի մասին գերի հանձնի, մի մասին բանտարկի, մի մասին աքսորի։ Մենք ենք նրա իշխանության աղբյուրը, բա ու՞մ մեղադրենք։ Մարդը քանիցս ասել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պարզ ասում է՝ «իմ իշխանությունը ձեզ է պատկանում»։ Այդ հարցում ճիշտ է խոսում։ Ես էլ ասում եմ, ժողովուրդ, բա որ մեզ է պատկանում, ինչո՞ւ չենք վերցնում նրա ձեռքից այդ իշխանությունը։ Ինչի՞ն կամ ու՞մ ենք սպասում։ Սպասում ենք վերջնական կործանի, թերթի հայոց պատմության վերջին է՞ջը։ Առաջիկայում ընտրություններ են։ Սա հայ ժողովրդի համար պատմական շանս է աշխարհի քարտեզի վրայից չանհետանալու համար։ Չկա ապագա Նիկոլի հետ, չկա ապագա նրա «ուսապարկերի» հետ, չկա ապագա ստի ու կեղծիքի հետ, չկա ապագա անպատասխանատու և արկածախնդիր մարդկանց հետ, պարզապես չկա։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
Ամենադիտված