ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է մեղավոր այս կրկեսի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ելույթից հետո, ու կարևոր չի, թե ինչ բովանդակության է այդ ելույթը և քանի րոպե է այն տևում, ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ Հայաստանը երբևէ չի ունեցել և հուսով ենք՝ երբևէ չի ունենա նման անհավասարակշիռ, ստախոս, պոպուլիստ և դեմագոգ ղեկավար։ Ճիշտ է՝ ղեկավար ասվածը տեղին չէ, քանի որ երեք տարի Հայաստանը փաստացի չի ունեցել ղեկավար, հիմա էլ չունի։ Կա մարդ, ով ուզուրպացրել է իշխանությունը և քաղցկեղի մետաստազների նման քայքայում է պետությունը։

Երեկ Ազգային Ժողովում վարչապետի չընտրության ընթացքում, մենք կրկին ականատեսը եղանք վերը նկարագրածին։ Ինչևէ, ո՞վ է մեղավոր Նիկոլի նման պահվածքի, բառապաշարի և առհասարակ քաղաքական գոյության համար։ Հաճախ են մարդիկ հարցնում, թե ինչպես կարող էր նման պոպուլիստը, ով իր ողջ գիտակցական կյանքում որևէ լուրջ ձեռքբերում չէր ունեցել, քայլելով դառնա երկիր «ղեկավար»։ Ավելին՝ երեք տարի միայն քանդի ու ավերի, ստի, մանիպուլացնի, մի գործ չանի, բայց շարունակի պաշտոնավարել, շարունակի հոխորտալ, մեղադրել բոլորին։ Ո՞նց կարող է շատ, թե քիչ նորմալ երկրում նման բան լինել։

Ո՞վ է մեղավոր այս կրկեսի համար։ Ես կարծում եմ մենք՝ բոլորս։ Այո, մենք, որպես հավաքական ազգ ու պետություն մեղավոր ենք նոյեմբերի 9-ից հետո այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում։ Նիկոլը նոյեմբերի 9-ից հետո, այո, ոչ մի բանում մեղավոր չէ, պատասխանատու չէ, քանի որ ցանկացած այլ երկրում նա հիմա ոչ թե վարչապետի աթոռին նստած կլիներ, այլ ուրիշ տեղ։ Բայց քանի որ նա սոսնձվել է այդ աթոռին ու մենք էլ գրեթե ոչինչ չենք անում նրան դուրս անելու ՀՀ վարչապետի աշխատասենյակից, ապա մեղավոր ենք մենք։ Ճիշտ հասկանանք, թե ինչ նկատի ունեմ։

Մինչև նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտի ստորագրումը, ամեն ինչի համար մեղավոր ու պատասխանատու է այդ մարդը, դրանից հետո՝ մենք։ Հաճախ են ասում, թե բա ժողովրդին մի մեղադրեք, ի՞նչ անի ժողովուրդը։ Ես էլ եմ այդ ժողովրդի մի մասը, և այո, մեղադրում եմ ինձ, դիմացինիս, հարևանիս, բարեկամիս վեց ամիս Նիկոլին հեռացնելու համար ոչինչ չանելու համար։ Իսկ ու՞մ մեղադրենք, Նիկոլի՞ն։ Նա իր աթոռը պահելու համար պատրաստ է 4 անգամ արնաքամ անի երկիրը, 6 անգամ ավերի, մի մասին գերի հանձնի, մի մասին բանտարկի, մի մասին աքսորի։ Մենք ենք նրա իշխանության աղբյուրը, բա ու՞մ մեղադրենք։ Մարդը քանիցս ասել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պարզ ասում է՝ «իմ իշխանությունը ձեզ է պատկանում»։ Այդ հարցում ճիշտ է խոսում։ Ես էլ ասում եմ, ժողովուրդ, բա որ մեզ է պատկանում, ինչո՞ւ չենք վերցնում նրա ձեռքից այդ իշխանությունը։ Ինչի՞ն կամ ու՞մ ենք սպասում։ Սպասում ենք վերջնական կործանի, թերթի հայոց պատմության վերջին է՞ջը։ Առաջիկայում ընտրություններ են։ Սա հայ ժողովրդի համար պատմական շանս է աշխարհի քարտեզի վրայից չանհետանալու համար։ Չկա ապագա Նիկոլի հետ, չկա ապագա նրա «ուսապարկերի» հետ, չկա ապագա ստի ու կեղծիքի հետ, չկա ապագա անպատասխանատու և արկածախնդիր մարդկանց հետ, պարզապես չկա։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular