Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


44-օրյա պատերազմի հիման վրա ստեղծված   «#44» ներկայացման պրիեմերան տեղի կունենա Մայիսի 6-ին

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 6-ին ժամը 21։00-ին Երևանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա 44- օրյա պատերազմի հիման վրա  ստեղծված «#44» ներկայացումը։

1or.am  կայքը այս թեմայով զրուցել է ներկայացման ստեղծագործական խմբի անդամներից Արման Ջուլհակյանի հետ։

-Պարոն Ջուլհակյան, ի՞նչ ներկայացում է, ինչպե՞ս է ստեղծվել։

- Ներկայացումը ստեղծվել է 44-օրյա պատերազմի հիման վրա։  Պարային ներկայացում է, որը տեղի է ունենալու  մայիսի 6-ին ժամը 21։00-ին  դրամատիկական թատրոնում։   Ներկայացումը  ունենալու է նաև օնլայն հեռարձակում` ամբողջ աշխարհով մեկ  և  այն մարդիկ, ովքեր  երկրում չեն կարող են նաև օնլայն դիտել։ Ներկայացման տևողությունը 44 րոպե է,  բայց դա իրականում նախապես  մտածված չի եղել և  երբ մենք ավարտել ենք ներկայացումը,  տեսել ենք, որ ամբողջ տևողությունը 44 րոպե է։

-Ո՞րն է ներկայացման բովանդակությունը և հետաքրքրությունը։

-Ներկայացման  բովանդակությունը այն է, որ կա մի  ժողովուրդ, որը ապրում, ստեղծում և արարում է  կուրորեն  և իր հայրենիքի, իր հողերի համար ամեն ինչի պատրաստ է։ Եվ  մարդկանց աչքերը բացվում են այն ժամանակ, երբ իրենք ունենում են կորուստ։ Ներկայացման հետաքրքրությունն այն է, որ ամբողջ ներկայացման ընթացքում բոլոր արտիստների աչքերը կապված են և նրանք  հենց  կապված աչքերով են պարում, միայն ներկայացման վերջում է բոլորի աչքերը բացվում։ Եվ դա իր մեջ շատ խորը իմաստ ունի այն առումով, որ մարդիկ պետք է մտածեն կյանքում ավելի սթափ լինելու մասին և ավելի ուշադիր լինեն։ 

-Ովքեր են ձեր թիմի անդամները և ում  աջակցությամբ եք ստեղծել ներկայացումը:

-Ներկայացման ֆինանսական աջակցությունը եղել է  Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից։ Այն մարդիկ, ովքեր պատերազմի ողջ 44-օրվա ընթացքում ջանք և ֆինանս չեն խնայել  օգնելու համար, ֆինանսավորել են նաև այս ներկայացումը ստեղծելու համար, թատրոնի  վարձակալությունը, բաններները, հագուստը  այդ ամբողջը իրենց ֆինանսավորմամբ է եղել։ Եվ այդ ամենը մեզ  շատ հայտնի, շատ սիրելի Անրի Վերնոյի որդի Պատրիկ Մալաքյանն է, մեր լավագույն ընկերներից Յան Ֆրանչեսկինն է` իր կնոջ Անահիտ Կալուջիանն է,  մեր շատ լավ ընկեր Ստեփան Ավետիսյանը և Միքայել Վեմիանը, ովքեր  մեծ կապ ունեն արվեստի հետ։ Եվ հիմա  ամենահուզականը այն է, որ  Պատրիկ Մալաքյանը իր կնոջ  և Յան Ֆրանչեսկին իր կնոջ հետ,  հատուկ եկել են այս ներկայացման պրեմիերային գտնվելու համար։ Մարդիկ կտրելով հազարավոր կիլոմետրեր  և  այդ  համավարակի դժվար ժամանակներում,  նրանք  նախ աջակցում են մեզ, որ արվեստը  չկորցնի իր ուժը  նաև գալիս են, որ ներկա գտնվեն  այդ ամենին։

 Ներկայացումը ստեղծել ենք  ես՝ որպես բալետմաստեր, Արա Ասատուրյանը՝ որպես բալետմաստեր, Գրիգոր Խաչատրյանը՝ որպես ռեժիսոր, Մելինե Առաքելյանը՝ որպես մենապարուհի և փորձավար, մեր տնօրենը Այդա Անդրեասյանը,  մենք նաև ունենք աջակիցներ  ընկերներ՝ «Վարարակ» կազմակերպությունը և «Էբոնի» կազմակերպությունը, ովքեր  աջակցում են մեզ պարային ներկայացումը օնլայն հեռարձակելու համար։ Եվ մեր ամբողջ թիմը շնորհակալություն է հայտնում բոլոր այն  մարդկանց, ովքեր  աջակցում են մեզ և օգնում են  այս  դժվարին պայմաններում, որովհետև   երկու բնական և արհեստական աղետների ժամանակ  ստեղծել արվեստ, ստեղծել ներկայացում`  կարծում եմ շատ դժվար է։ Եվ ես շատ եմ ցանկանում, որ նման տեսակի մարդիկ  լինեն ամբողջ աշխարհով մեկ։ Խումբը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Նորքի Հայորդաց Տան «Նարեկ» պարային համույթն է, որը  2015 թվականից սկսած  անում է մի շարք պարային ներկայացումներ  ոչ միայն Հայաստանում, այլ  ներկայացումների պրեմիերաները արտերկրներում են եղել՝ Նյու Յորք, Ֆրանսիա, Ստամբուլ և սա մեր թվով 8-րդ պարային ներկայացումն է։Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամը
Ամենադիտված