Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի ընթացքում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և գնահատված ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Պատմության այս օրը (մայիսի 13)Մայիսի 20-ին Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը. նախատեսված է հրատապ բանաձևի ընդունում ՀՀ վարչապետի պատասխանը Իլհամ Ալիևին` Սև լիճ ներխուժման հետ կապվածԲացի խոսելուց ի՞նչ եք արել սահմաններում, 6 ամիս է անցել էդ թուղթը ստորագրելուց․ Էդիկ Բաղդասարյան Ալյումինի գինը նվազել է, անագի գինը՝ աճել․ LME Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին Լույս չի լինելու Ջուր չի լինելուՆավթի գներն աճել ենՍահմանները շարունակ չեն կահավորվում․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ․ «Ժողովուրդ»«Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել». «Փաստ»«Հրապարակ»․ Իրանում ՀՀ դեսպանին հետ են կանչում«Ուղտի ականջում քնած». «Փաստ»Թերևս թշնամական ուժերը ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան․ Իշխան Սաղաթելյան«Հրապարակ»․ Ո՞վ է փոխարինել գեներալ ՄուրադովինԻնչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու.Նաիրի ՀոխիկյանՓորձում են ստանալ «փակ դռների» քարտեզը. «Փաստ»«Հրապարակ».Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է վերաբերվում իր դաշինքի ցուցակինՓոր­ձան­քի ու անա­պա­հո­վու­թյան իշ­խա­նու­թյու­նը. «Փաստ»Շուշիում այսօր կազմակերպված հրավառությունը, մուղամն ու ադրբեջանական քարոզչությունը կարելի է որակել որպես սադրանք, որը պետք է համարժեք քաղաքական գնահատականի արժանացնել. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին. ՄԻՊԱստղագուշակ․ մայիսի 135 խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ուրոլոգիԳեղարքունիքի մարզում 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներԱլիևը պատմել է, թե ինչպես են «գրավել» ՇուշինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստԱդրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը Հայաստանի տարածք՝ ՀՀ իշխանության հասկանալի և կոշտ դիրքորոշման բացակայության հետևանք է․ Արա ԱբրահամյանԴիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է․ Իշխան ՍաղաթելյանՄտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետՉլիներ փողոցի վեցամսյա պայքարը, այսօր ԱԺ–ում իմքայլական ուսապարկերն առոք–փառոք կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է․ Գեղամ ՄանուկյանՍրանք մինչև հունիսի 20-ը, ուզում են հասցնել բավարարել իրենց տերերին, շատ բան են տալու թուրքերին, գերիների վերադարձի պատրվակով. Գևորգ Գևորգյան«Սպուտնիկ V»-ն ցույց է տվել հարյուր տոկոսին մոտ արդյունավետությունՇոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրադրությունը Լեռնային ՂարաբաղումՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների համար խնդիրներ են ստեղծում Ադրբեջան կոչվող արհեստածին պետության բանակը․ՀովհաննիսյանՉելսին նոր պայմանագիր կառաջարկի Տուխելին՝ 2+1 ձևաչափով և ավելի բարձր աշխատավարձովՇուշիում հնչած մուղամը պետք է դառնա Փաշինյանի թիմի նախընտրական քարոզարշավի երաժշտությունը. ՂազարյանՊետք է բացառել ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում, այդ թվում՝ Սև լճում. ՄԻՊՎաղը 9 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը անդրադարձել է այսօր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակինՀակառակորդը «Սեւ լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել. Գորիսի փոխքաղաքապետԱրցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանություններն ընդունում են՝ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել ՀՀ սուվերեն տարածք․ Գոհար ՄելոյանԱդրբեջանցիները թքած ունեն նիկոլական իշխանության վրա, հաշվի չեն առնում նրանց գոյությունը. Արտակ ԶաքարյանՅուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագիրը պետք է սկսի ամերիկյան արդարադատության հիմնարար ֆրազներից մեկով. ՔաղտեխնոլոգՆիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի համատեղ հայտարարությունը«Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը«Գոնե հասկանո՞ւմ եք, որ թիվ 1 ապատեղեկատվություն տարածողը պետական մարմիններն են». Նարեկ ՍամսոնյանԱյվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասինԽոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ․ Սենոր ՀասրաթյանՍիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. դեպքերից 281-ը անչափահասների մոտ է գրանցվելՍյունիքում ամեն ինչ նորմալ է․ սահմանային ճշտումներ ամեն օր էլ կատարվում են․ փոխմարզպետ
Ամենադիտված