Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ «5 տոննա մակուլատուրա եք բերել էս դահլիճում վավերացրել»․ 2016 թ․ Նիկոլ Փաշինյանն այսպես էր խոսում հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագրի մասին՝ դիմելով ԱԺ-ին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին խոսելիս երեկ Նիկոլ Փաշինյանը հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը գոհ է նախագահի հետ հանդիպման արդյունքներից, նույնիսկ՝ «շատ գոհ»։ Եվ ընդգծել է․

«․․․Ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»։ Ավելացրել է, որ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանը և մեխանիզմները: Թե հատկապես ինչից է այդքան գոհ Փաշինյանը, դժվար է ասել։ Բանն այն է, որ դեռևս 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ համաձայնագիրը, նա մի բոցաշունչ ելույթ ունեցավ և քարը քարին չթողեց հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ, իսկ համաձայնագիրը բնորոշեց որպես Հայաստանի համար «բուտաֆորիկ անվտանգություն»։

«5 տոննա մակուլատուրա եք բերել էս դահլիճում վավերացրել, ձեր կոմպետենտության խնդիրը կա»,- ասում էր Փաշինյանը՝ համաձայնագրից տողեր ցիտելով։ Նա զայրանում էր, որ Հայաստանն իրավունք չի ունենալու այլևս միայնակ որոշել ՀՀ երկնքում հայտնված ցանկացած ինքնաթիռի խոցման, մանավանդ՝ ադրբեջանական ինքնաթիռները խոցելու հարցը։

«Այս համաձայնագիրը պետք է Ռուսաստանին աշխարհաքաղաքական խաղերի բախումների համար, և այս կոնտեքստում Հայաստանը, ցավոք սրտի, սուբյեկտ չէ»,- ասում էր նա ու հեգնում․ «Իսկ դուք եկել Ռուսաստանին շնորհակալություն․․․ էնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, որ դոզան անցել եք․․․ Դուք էդ ռուսական ինքնաթիռները Հայաստանի վրա սկի մի մետր չեք կարող շարժել, հիմա եկել եք ասում՝ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժն օդ է բարձրանալու, թան էլ չէ, բրդած մածուն Ձեզ․․․ Մեր էլիտայի ներքին փոքրությունն է, անընդհատ մեծ եղբոր ձգտումը կա, մեր պաշտպանությունը մենք ինքներս պիտի իրականացնենք։ Դո՛ւք պետք է Հայաստանում ստեղծեիք կործանիչ ավիացիա, եթե չեք արել, ուրեմն հակապետական, հակահայկական իշխանություն եք»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Միջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են
Ամենադիտված