Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսն եկավ, ասաց, որ հեղափոխություն չի եղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Կորոնավիրուսի ուղտը չոքեց նաև Հայաստանի դռանը։ Թվում էր, թե իշխանությունները ժամանակ ունեին նախապատրաստվելու։ Սակայն գրանցված դեպքն ու դրան հաջորդած հասարակական իրարարանցումը ցույց տվեցին, որ մեր պետությունը կանգնած է շատ ավելի լուրջ վտանգի առաջ, քան կորոնավիրուսն է։ Պատերազմ տեսած ժողովուրդը գիտի՝ ինչ անել ռազմական իրավիճակում, ունի ինքնակազմակերպման, պաշտպանություն կազմակերպելու փորձված գործիքներ։

Իսկ ինչպե՞ս վարվի պատերազմի նոր մեթոդների դեմ, որոնց նախկինում չի բախվել։ Կարելի է ասել, որ հանրությունը պետք է ապավինի պետական կառավարման ինստիտուտներին։ Սակայն դրանք կարող են արդյունավետ գործել, երբ կան արժեքներ, որոնք համախմբում են հասարակությանը՝ նետված մարտահրավերին դիմադրելու հարցում։Եթե արժեքները չկան, ապա մարտահրավերին, տվյալ դեպքում՝ կորոնավիրուսին դիմակայելը դառնում է անհնարին, առաջանում է խուճապ, ինչին ականատես ենք լինում Հայաստանում, և մի շարք երկրներում։

Օդանավակայան մտնող պոտենցիալ վարակակիրների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը հանցավոր անգործություն է։ Իսկ կառավարության անդամների իրարամերժ հայտարարությունները ուսումնական հաստատությունները փակել-չփակելու վերաբերյալ վկայում են ապարատում առակա խուճապի մասին։ Եթե կորոնավիրուսն այդքան էլ սարսափելի չէ, ինչպես փորձում է հավաստիացնել Առողջապահության նախարարը, ապա ինչու՞ են փակում դպրոցներն ու բուհերը։ Իսկ եթե փակում են, ապա ինչու չեն վերանայում վիրուսի վտանգավորության մասին նախկին գնահատականները։ Այս անհեթեթ վիճակը ապացուցում է, որ կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ամբիոնից հնչող սուտը չի զսպում իրարանցումը։

Այնպես որ, ավելի լավ է՝ ազնիվ լինել։ Խուճապի պատճառները փնտրելիս հարկ է նկատել, որ Թավշյա հեղափոխության միակ հռչակված թիրախը եղել է և կա նախկինների համակարգը, որն, ըստ հեղափոխության հարթակի՝ գործել է ժողովրդի դեմ, և այս իրավիճակում կթանկացներ գները, կստեղծեր արհեստական դեֆիցիտ։ Եթե կորոնավիրուսի առաջին դեպքի մասին լսելուց հետո մարդիկ զանգվածաբար դատարկում են խանութներն ու դեղատները, դա նշանակում է, որ նրանց թվում է, թե հեղափոխություն չի եղել։ Եվ ինչպես նախկինում, հիմա էլ՝ օրինաչափորեն, պիտի թանկանան մթերքն ու դեղամիջոցները։

Կորոնավիրուսի առաջացրած ընդհանուր խուճապը ոչ թե նվազեցնում է մարդկային կորուստներն, այլ բազմապատկում, ինչպես նաև՝ չնախատեսված ծախսերի տակ է գցում պետությանն ու հարկատուներին։ Խուճապն առաջանում է, երբ քաղաքացին չգիտի՝ ինչ անել։ Իսկ չգիտի, որովհետև չկան, արմատավորված չեն այն հիմնարար արժեքները, որոնք, տեսականորեն, հանգեցրել են թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը և այսօր առաջնորդում են մեզ։ Միգուցե հեղափոխություն չի՞ եղել։

Թաթուլ Մկրտչյան

 

BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am
Ամենադիտված