Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել՝ Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ»  հավելվածի միջոցով,  թմրանյութ իրացնելու վերաբերյալ։

Նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ոստիկանության նշված բաժանմունքի աշխատակիցները, վերոհիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա և դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ Երիտասարդներից մեկը հայտարարել է, որ դրանում առկա զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Աբովյան քաղաքի բնակիչներ են՝ 22 և 28 տարեկան:

Իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ավտոմեքենայի բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային մեկ այլ տոպրակ՝ սև, դեղին, կարմիր և կանաչ գույների մանր փաթեթներով։ Նա հայտնել է, որ նշված փաթեթներում առկա է «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, որոնք ինքը «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել՝ հետագայում իր կողմից նույն հավելվածի միջոցով իրացնելու նպատակով՝ միաժամանակ նշելով, որ ժամեր առաջ Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, իրացնելու նպատակով, տեղադրել է նմանատիպ 7 փաթեթ, որոնք նկարել և ուղարկել է «Տելեգրամ»  ալիքի համապատասխան էջին՝ դրանք հետագայում վաճառելու նպատակով։

Նկատի ունենալով, որ երիտասարդների արարքում առերևույթ առկա է հանցավոր իրավախախտման դրսևորում, վերջիններս ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 89 հատ պոլիէթիլենային փաթեթ։

Դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք հանգամանքներ:

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ երիտասարդները «Տելեգրամ» սոցիալական կայքի՝ ինքնությունը պարզվող օգտատիրոջ հետ թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնությամբ, խմբով, շահադիտական դրդումներով, Լոռու մարզում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրված փաթեթից գումար ստանալու պայմանով, Փամբակ համայնքի բնակավայրերից մեկից ապօրինի կերպով ձեռք են բերել և իրենց մոտ ապօրինի պահել ընդհանուր 100 փաթեթ «Մարիխուանա» և «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, որոնց տեղադրելուց հետո դրանք լուսանկարել են և տեղակայման հասցեների հետ միասին ուղարկել «Տելեգրամ» սոցիալական կայքի նշված օգտատիրոջը:Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների թաքստոցներից 8-ի գտնվելու վայրը, որոնցից 5-ը հայտ­նա­բեր­վել և վերց­վել են քննչական գործողությունների ընթացքում, իսկ 89 փաթեթը հայտնաբերվել և վերցվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:

Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Աբովյան քաղաքի նշված բնակիչներին, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ներկայացվել է մեղադրանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված այլ անդամների առկայությունը, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե
Ամենադիտված